Մուտք – Էկրանին պատկերված է Մատենադարանի շենքը ամբողջ տեսքով` երևում են Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Ֆրիկը, Մխիթար Գոշը, Անանիա Շիրակացին, Թորոս Ռոսլինը, Գրիգոր Տաթևացին:
1-ին հաղորդավար- Հարգելի հյուրեր այս տարի մեծ շուքով տոնում ենք Հայ գրատպության ------ ամյակը, որին սիրով մասնակցում ենք նաև մենք: Հայ գրատպության հիմնադիրն ու առաջին տպագրիչը եղել է Հակոբ Մեղապարտը: Առաջին անգամ հայոց գրերը տպագրել են 16-րդ դարում` Վենետիկում: Տպագիր առաջին գիրքը «Ուրբաթագիրքն» է:
…Իսկ մինչ գրքերի տպագրությունը ի՞նչ կյանք են ունեցել մեր գրքերը և ինչպե՞ս են մեզ հասել, այդ մասին մենք Ձեզ սիրով կներկայաննենք:
2-րդ հաղորդավար - Մաշտոցի ոսկեփայլ տառերը գրել և կարդալ սովորելուց հետո մենք շատ ու շատ նորություններ իմացանք:
1-ին հաղորդավար -Իմացանք հայոց պատմությունը, մեր քաջ ու հայրենասեր նախնիների, նրանց կատարած անմահ գործերի մասին:
1-ին հաղորդավար, 2-րդ հաղորդավար - Արգիշտի թագավոր, Յոհան ճարտարապետ, Սմբատ Բագրատունի, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացին, Ֆրիկը, Մխիթար Գոշը, Անանիա Շիրակացին, Թորոս Ռոսլինը, Գրիգոր Տաթևացին, Վիշապաքաղ Վահագն, Առաքել Մոկացի, Մեծն Վարդան, Տրդատ ճարտարապետ, Կոմիտաս, Հովհաննես Թումանյան…
2-րդ հաղորդավար - Ահա այն նշանավոր մարդկանց անունները, որ դարեր հնչել է և կհնչի մեր շուրթերից: 1-ին հաղորդավար - Իսկ նրանց կատարած հայրենանվեր և անմահ գործերի մասին է վկայում մեր դպրության ոգեղեն ապացույցը` մեր գրատունը` Մատենադարանը:
Մենք փոքր ենք այո, Ձեզ ո՞վ է ասում, մեզ սեղմեք այնքան,
Որ մենք ստիպված մարգարիտ դառնանք,
Ո՞վ էր ստիպում մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
Որ միշտ մեզ տեսնեք ուր էլ որ գնաք:
Իսկ այն հարցին, թե ո՞վ եմ ես` հա´յս, կասեմ,
Ես ինքը կյանքն եմ, հարատևումը, անմահությունը,
Ես նա եմ, ով միշտ մահվան մեջ է ապրել,
Բայց մահ չունի…
Այո´, ի՞նչ կարող էին անել մեզ մեր անհամար դահիճները, երբ նրանք ընդամենը սպանել գիտեն, իսկ մենք գիտենք ապրելու և հարատևելու աստվածային գաղտնիքը..
Նրանց զենքը տեգն ու յաթաղանն էր, իսկ մերը` մուրճն ու գրիչը, գիրքն ու մագաղաթը, և մենք գիտենք պահպանել այն` իբրև սուրբ մասունք, հարստություն:
Ապացու՞յց «Մշո Ճառընտիրը» Ձեզ օրինակ:
«Սուրբ Ճառընտիրն» օժտված Մուշում,
Ո՞վ էր տերը, ո՞վ էր հիշում,
Մարդիկ տարված վար ու ցանքով,
Մարդիկ տարված գրով, երգով,
Կեսգիշերին տարածվեց գու~յժ…
Սելջուկները խուժել են Մու~շ,
Սելջուկները խուժել են Մու~շ,
Մուշին պատեց կրակ ու բոց,
Քաղաքն ընկավ սու~գ, լա~ց ու կո~ծ…
Ովմարդասե´ր, խաղախության առավոտծագեցրու մեզվրաևպահպանի´ր,
Փրկի´չ, քո իմանալի լույսովդ լուսավորի´ր մեր հոգին ու պահպանի´ր,
Եվ ամեն մի վտանգի դեմ ամրացրու մեզ քո սուրբ աջի հովանու տակ և պահպանի´ր…
Հայրմեր, որյերկինսես,
Սուրբեղիցիանունքո։
Եկեսցէարքայութիւնքո։
Եղիցինկամքքոորպէսյերկինսեւյերկրի։
Զհացմերհանապազորդտուրմեզայսօր
Եւթողմեզզպարտիսմեր,
Որպէսեւմեքթողումքմերոցպարտապանաց
Եւմիտանիրզմեզիփորձութիւն։
Այլփրկեազմեզիչարէն։
Զիքոէարքայութիւն
Եւզօրութիւնեւփառքյաւիտեանս
Ամեն:
Երգ - «Տեր ողորմյա» (խմբակային)
Իմ սուրբ մատյան, ու՞ր թաքցնեմ,
Նենգ թշնամուց ու՞ր փախցնեմ,
Ինձ հետ տանեմ, շա~տ ես ծանր,
Գուցե՞պահեմ թոնրատանը…
Հեղինակ - Մինչ խորհում էր կինը մոլոր,
Մոտենում էր աղմուկը գոռ…
Ուժեղ զարկից դուռն է բացվում,
Սելջուկները տուն են լցվում,
Խաղացնում են թրերը կեռ,
Դեռ ծաղրում է զինվորը գեր:
1-ին զինվոր - Ղուրան է տեր, ա~յ աշխատանք,
Ի՞նչ եք կարծում, կրակ չտա՞նք:
Հեռու գրքից, չմոտենաք,
Սա իմ կյանքն է,
Ոսկուց էլ թանկ:
2-րդ զինվոր - Թե որ չտան ուզած ոսկին,
Երբեք չենք տա Ղուրանը հին:
3-րդ զինվոր -Վա´հ, ի՞նչ ասաց, ոսկուց էլ թա՞նկ,
Լավ ավար է, վերցրու´ գնանք:
Հեղինակ - Իջնում է կեռ թուրը ուժգին,
Գրքին փարված կնոջ գլխին,
Հաստ թերթերը վերք ու արյուն,
Հսկա գիրքն են վերցնում, տանում…
Մարդի~կ, մարդի~կ, արեք ողորմություն,
«Սուրբ Ճառընտիրն» ի փրկություն:
Հեղինակ - Ձայնն այդ վշտոտ, աղեկտուր,
Շատ հայերի տալիս է լուր,
Պատմությունն այս ով իմանում,
Մուրացկան են ասես դառնում…
Մուրացկաններն արտասովոր,
Թափառում են գիշեր ու զօր
Հավաքում են մեծ փրկագին,
Որ ազատեն գիրքը անգին:
(Ավարտվում է փրկագնի հավաքումը և հավաքողներից մեկը մոտենում է իշնանին)
Իշխա´ն, միայն Դուք կարող եք խոսել սելջուկների հրոսակապետի հետ, գնանք նրա մոտ:
Իշխան - Գնանք, փորձենք, (դիմում է սուլթանին)ես ուզում եմ գերությունից ու աքսորից փրկել գոնե մեկ մատյան` «Մշո Ճառընտիրը»:
Սուլթան ի՞նչքան փրկագին ես պահանջում սուրբ գրքի համար:
Սուլթան - Փրկագինը կասեմ հիմա,
4000 հատ ոսկի տվեք:
Իշխան- Մենք ամեն ինչ հիմա կանենք,
Վերադարձրեք գիրքը անգին
(տալիս է փրկագինը և վերցնում գիրքը)
Օրհնյալ լինես դու երկիր հայրենի,
Օրհնյալ լինես դու ժողովուրդ հայոց,
Այսպիսի զավակ ունեցող ազգը,
Արժանի է անմահության և հարատևության:
Հեղինակ -Իշխանին հաջողվեց գերությունից փրկել միայն մեկ մատյան` «Մշո Ճառընտիրը»:
Հազար կողմից սրով խոցված,
Հազար կողմից ստացված վերք,
Հազար անգամ գերի տարված,
Ցրիվ եկած աշխարհով մեկ:
Մագաղաթներ սուրբ, խնկաբույր,
Բյուր դարերի փոշով օծված,
Դուք մեր նախնյաց ոգին եք սուրբ,
Իմաստության խոհով լցված:
Ձեր թերթերին ոսկեջրած,
Հաղթանակած Հայկ ու Արա,
Ծունկի ընկած Շամիրամ, Բել,
Ավարայրի ճակատամարտ,
Ոգեղեն ճառ քաջ Վարդանի,
Խորենացի, Դավիթ Անհաղթ,
Ու Տրդատի երկնած Անի:
Սասնա Դավթի սուրբ օրորոց,
Տիգրան Մեծի քաջամարտիկ,
Դուք Ռոսլինի ոսկե շարոց,
Որդուն կարմիր նռնահատիկ:
Գրքեր ծաղկող Սարգիս Պիծակ,
Վիշապաքաղ Վահագնի հուր,
Արշակին ուժ տվող հենակ,
Հայրենական սուրբ հող ու ջուր:
Զինվորի պես հոգնած, անքուն,
Պանդուխտի պես վշտով համակ,
Գիշերել եք վանքի բակում,
Օտարների պատերի տակ:
Երգ - Կիլիկիա
Հեղինակ- Մի գաղթական կին նստում է հոգնած,
Ձեռքի բեռը դնում է ցած…
Իմ «Սուրբ Ճառընտիր», ձեռագիր հայոց,
Յոթերորդ դար քո տունն է Վանքն Առաքելոց,
Ես երկու գիշեր մնացի անքուն,
Վանքիցհանեցի քեզ հազիվ, թաքուն…
Ինչպե՞ս բաժանվեմ քեզանից հիմա,
Երկու կես անեմ, էլ հնար չկա…
Հեղինակ-Գաղթական կինը իր ճամփի կեսին,
Բաժանեց գիրքը հավասար մասի,
Մի մասը տվեց ջահել մի հարսի,
Պատվիրեց նրան…
Պահի´ր, փայփայի´ր, երբ հասնես Էրզրում,
Քեզ բարի անցորդ, ես շա~տ եմ խնդրում,
Այս գրքի կեսը այնտեղ պահ կտաս,
Հիշի´ր, որ«ՄշոՃառընտիրն» է այն,
Գրքի մի կեսն ել վաղ լուսաբացին,
Ես կհասցնեմ սուրբ Էջմիածին…
Կտանեմ, մայրի´կ, մատյան այս թանկ,
Բայց ով գիտե, թե սպառնա վտանգ,
Դու էլ իմացի´ր, հիշիր քո մտքում,
Գիրքն այս կթաղեմ, հենց վանքի բակում…
Երգ - Բարով եկար սիրուն կռունկ
Աղջիկ - Մայրի´կ, սիրելիս, խնդրում եմ ասես,
Թե գիրքն այս ոսկեդրամ,
Ո՞վ է ստեղծել…
Մայրիկ - Լսի´ր, դստրիկս` պատմությունն այս վեհ…
Վանքի խցում էր վառվում մի ճրագ,
Հովհան գրիչն է գրում գլխահակ,
Ձեռքը դողում է մատյանի վրա,
Չեն հնազանդվում աչքերը նրա,
Շուրջ 60 տարի գիշեր ու ցերեկ,
Տառեր է շարել մաքուր ու անթեք,
Գրել է ցրտին, ձեթի ճրագով թանաքով,
Գլխատառերն է շարում ծաղկազարդ,
Խուցն է թափանցում մեկն աննկատ…
Հովհանի աղջիկ -Հայրի´կ, լուսաստղը փայլեց երկնքում,
Դու դեռ չե՞ս քնել, ճգնում ես անքուն,
(Վերցնում է վառվող մոմակալը և տանում)
Հովհան- Աստղի´կ աղջիկս, լավ է որ եկար,
Այս շարականը շատ մեծ է, երկար,
Վերջին էջերն եմ գրում ահա ես,
Բայց դու Արտակին պիտ նորից դիմես
Նա քեզ սիրում է և չի մերժի քեզ:
Աստղիկ- Ա~խ, ամաչում եմ, իմ սիրո համար,
Զոհել արդեն քսաներկու գառ:
(Աստղիկը մոլորված գնում է դեպի Արտակը)
Արտակ - Աստղի´կ, սիրելիս, ի՞նչն է այդպես հուզել քո հոգի՞ն,
Փոթորկել հանգիստդ ու դարձրել խռով,
Քո հոգու ցավը, մեկնիր ինձ սիրով:
Աստղիկ- Գրում է, գրում հայրիկն անընդհատ,
Բայց սպառվեցին թանաք, մագաղաթ,
Արտակ - Էլ ինչու՞ ես դու ամաչում այդպես,
Աստղիկ- Է~հ ամբողջ հոտդ ոչնչացրի ես:
Արտակ - Չորս հոտն ի՞նչ է, որ, կծնվեն էլի
Մագաղաթները թանկ են ավելի,
Ո՞վ գիտե, չորսը քիչ լինի հանկարծ,
Որ նորից սարը չելնես դու հոգնած,
Հայրիկիդ ասա` չքաշվի երբեք,
Ես կտամ ինչքան գառ է պետք,
Աստղիկ- Շհնորհակալ եմ Արտակ աննման,
Մաքուր է սիրտդ աղբյուրի նման,
Արտակ - Կեսօրին մոտ է հազիվ կհասնես,
Դե բարին ընդ քեզ, դե բարին ընդ քեզ:
«Մշո Ճառընտիր» ….
Յոթ հարյուր թերթ եղբայր ու քույր,
Յոթ հարյուր թերթ պինդ կաշվե նյութ,
Հորթից ծնված ամեն մի թերթ,
Զինվորների նման անխախտ:
Ու ցրվեցին աշխարհով մեկ,
Ձեզագրերը մեր հայոց
Թերթիկներում սպի ու վերք,
Ամեն մեկը գլուխգործոց…
Բույն դրեցին ուր պատահեց,
Պատերի տակ, քարանձավում,
Խորաններում, ծերպերի մեջ,
Սնդուկի մեջ, բարձրիկ քիմում:
Պանդուխտի պես, անօթևան,
Թափառեցին երկրե երկիր,
Վառ պահելով հուր հավիտյան
Նախնիների անմահ ոգին:
Բազում մաշված ձեռագրեր,
Անհետ կորան դաժան մարտում,
Տասը հազար հին մագաղաթ,
Նահատակվեց Բաղաբերդում:
Քանի~ մատյան քրքրեցին
Զարհուրելի ցեցը, փոշին,
Ամեն մատյան ու ձեռագիր,
Ճամփաներին օրհասական,
Ունեցան սև ճակատագիր,
Երազեցին արևի լույս,
Որ ջերմացնեն էջերը պաղ,
Փայփայեցին փրկակար հույս,
Որ հանգրվան գտնեն խաղաղ:
Ու բացվեցին դռները գոց,
Երբ լույս ծագեց երկրում հայոց,
Երա~մ-երա~մ ամեն կողմից,
Հազարախոս գիր ու մատյան,
Ուրախության ճիչը պահած,
Դարձան ճամփով հայրենի տուն:
Օտար հողից վերադարձավ,
Ավետարանը բազմաթերթ,
Գերությունից փոխանակված,
Կահ-կարասու ծալքերի հետ:
Զույգ թերթերը ճամփեց Անին,
Չորսը եկավ Ախթամարից,
Ուրիշ չորս թերթ վանքից Վայոց,
Ու երկուսը Այբի ձորից:
Չորս թերթերն էլ տերերի պես,
Վերադարձան Ամստերդամից:
Հազար ճամփով եկան մեր տուն,
Դարձան մի սուրբ ու մի երդում,
Կազմեցին կուռ մի ընտանիք,
Մատյանների բերդ անառիկ:
Ծիծեռնակի նման դարձան,
Լցրին բներն ամայացած,
Ու շենացավ տունը նախկին,
Ճախրեց կրկին հայոց ոգին:
Երգ - «Գիրք» (Մատենադարան…)
Ի՞նչ ունեցել է ժողովուրդը մեր,
Հնում անցյալում լուսավոր ու վեհ,
Ի՞նչ ունի այսօր ի՞նչ ցնորք ու խոհ,
Ողջը հավաքել ու քեզ է տվել:
Իսկ մաշտոցին սուրբ ու անմահ,
Հռչակեցին մեծ գրապահ,
Որ նորակերտ շենքի առաջ,
Մեր դպրության ոգին դառած,
Այս գրատան դուռն է բանում,
Բոլոր մարդկանց ներս է տանում,
Հայ ժողովուրդը ստեղծեց նրան,
Եվ անունը դրեց ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ:
Երգ - «Հայաստան» (Մոռացիր անցյալը որ չկա…)
Էկրանին ցուցադրվում է Հայաստանի տեսարժան վայրերը (եկեղեցիներ, խաչքարեր … )