Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1-ը` Երեխաների պաշտպանության միջազգային օր

Հունիսի 1-ին նշվում է երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը սահմանվել է 1925թ. ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հստակ հայտնի չէ, թե ինչու է հունիսի 1-ն ընտրվել որպես երեխաների պաշտպանության միջազգային օր, սակայն կա մի տեսություն, համաձայն որի հունիսի 1-ը չինական-ամերիկյան ծագում ունի և որևէ առնչություն չունի կոմունիզմի հետ: 1925թ. Չինաստանի գլխավոր հյուպատոսը Սան Ֆրանցիսկոյում հավաքել էր չինացի մի քանի որբերի` մասնակցելու առասպելական թևավոր վիշապի` դրակոնի նավի տոնակատարությանը, որն այդ տարի նշվում էր հունիսի 1-ին և համընկավ վերոհիշյալ կոնֆերանսի հետ:
Այդ ժամանակվանից ի վեր երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է բազմաթիվ, և հատկապես կոմունիստական երկրներում, իսկ արևմտյան երկրներում սովորաբար նշվում է տարբեր օրերի: Ուստի, այն թյուր ըմբռնումը կա, թե հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր կոմունիստական հնարանք է: Այնուամենայնիվ, վերջին տարիներին անգամ Միացյալ Նահանգներում որոշ խմբեր սկսեցին նշել երեխաների պաշտպանության միջազգային օրը հունիսի 1-ին, այդ օրը ընդունված է որպես պաշտոնական օր: Ամերիկյան 30-ից ավելի նահանգներ նշում են հունիսի 1-ը որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Տոնի դրոշը ընդունված է տասնյակ նահանգներում: Ամեն տարի հունիսի 1-ին մարդիկ ելույթներ են ունենում երեխաների իրավունքների և բարեկեցության շուրջ, լինում են հեռուստատեսային ծրագրեր, երեկոներ, հանդիսություններ, բազմաբնույթ միջոցառումներ` նվիրված երեխաներին և նրանց մասնակցությամբ: Տոնը նշվում է հիմնականում նախկին և ներկա կոմունիստական և սոցիալիստական երկրներում:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 1954թ. դեկտեմբերի 14-ի իր 836(IX) որոշմամբ հանձնարարեց սահմանել երեխաների համընդհանուր օր, որը պետք է նշվեր ամբողջ աշխարհում որպես երեխաների եղբայրության և փոխըմբռնման օր: Խորհուրդ տրվեց, որ այդ օրն իրականացվի երեխաների բարեկեցությանն ուղղված գործունեություն: Ասամլեան առաջարկեց, որը տոնը նշվի այն օրը և այնպես, ինչպես հարմար են գտնում երկրների կառավարությունները: 1959թ. նոյեմբերի 20-ին Ասամբլեան ընդունեց Երեխաների իրավունքների հռչակագիրը, իսկ 1989թ.` Երեխաների իրավունքների կոնվենցիան:
Միացյալ Նահանգներում երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է հունիսի երկրորդ կիրակի օրը, այս տարի` հունիսի 13-ին, Ճապոնիայում, Չինաստանում, Տայվանում, Հոնկոնգում, Մակաուում, Կորեայում, Վիետնամում` մայիսի 5-ին, Հնդկաստանում` նոյեմբերի 14-ին:

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա դրոշը

 

Դրոշի կանաչ գույնը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն և հարստություն: Երեխաները շրջապատված են աճի և զարգացման ունակությամբ և հնարավորությամբ, պետք է միայն ձգտել օգտվել դրանցից: Կարմիր և դեղին, սև և սպիտակ պատկերները խորհրդանշում են բազմազանություն և հանդուրժողականություն: Երեխաներն են խաղաղության և ռասայական, կրոնական, ֆիզիկական, մտավոր և սոցիալական բազմազանության հանդեպ հանդուրժողականության լծակները: Պատկերի ոտքերով ձևավորված աստղը խորհրդանշում է լույսը, քանի որ երեխաներն են աշխարհի լույսը: Աստղի հինգ ծայրերը խորհրդանշում են մայրցամաքները: Ճիշտ կենտրոնում գտնվող երկրագնդի պատկերը խորհրդանշում է մեր երկրային տունը և այնտեղ եղած բոլոր բարիքները, որ Աստված շնորհել է մեզ` իրար հետ կիսելու և միմյանց հարգելու համար: Պատկերները կլանող մանուշակագույն մեծ շրջանակը խորհրդանշում է խաղաղությունը և Աստծո անսահման սերը, ինչպես նաև այն միասնականությունը, որին կարելի է հասնել սիրո շնորհիվ: Մանուշակագույնը խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, բանականություն, հավատ, ճշմարտություն և դրախտ: Վերնամասի կապույտ պատկերը խորհրդանշում է Աստծուն` աշխարհի Արարչին: Աստված սիրում է բոլորին հավասարապես և մարդիկ նույնպես պետք է ձգտեն Աստծո նման հավասարապես սիրել: Հենց այդպիսի սերն են խորհրդանշում տարբեր կողմեր ձգվող բազմագույն պատկերները:

  • 2021-11-11
×