«Բարև Աստված պապիկ, ո՞նց ես»

«Բարև Աստված պապիկ, ո՞նց ես»

Լիլիա. «Որ Սուրբ Ծնունդն ա լինում՝ Հիսուսը մեծանումա՞»: 

Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը սկսել է նոր շարք, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի ամենաանհավանական պատասախանները։


Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:


Մեծական հարցերի շուրջ այսօր մենք զրուցեցինք 4-ամյա Լիլիայի հետ:


Աստված պապիկը.


Ինքը մեր տնից մեծ տնումա ապրում ու բոլորին բուժումա:


Ի՞նչ տեսք ունի Նա:


Աստված պապիկը Լիլյայի նմանա: Ինքը երկնքումա, որ ուզում են իրա հետ խոսան, ասում են՝ բարև Աստված պապիկ, ո՞նց ես: Ինքն էլ ասումա՝ լավ եմ:


Ինչո՞ւ են մարդիկ խաչակնքվում:


Որ Աստված պապիկը բուժի: Եթե մեկը հիվանդանումա, Աստված պապիկը իրան կբուժի: Բայց ինքը երկնքումա: Պիտի գնան բժշկի, որ բժիշկներն էլ բուժեն: Բայց ես Աստված պապիկի աղջկան եմ խնդրել:


Ինչո՞ւ են մարդիկ խաչ կախում իրենց վրա:


Որովհետև կնունքին պետքա:


Ի՞նչ է հայրենիքը:


Հայրենիքը Հայաստանի ֆլագնա:


Ի՞նչ է պատերազմը:


Պատերազմը կռիվ-կռիվնա: Չար մարդիկ են պատերազմ անում:


Ի՞նչ անենք, որ պատերազմ չլինի:


Պիտի շատ երեխեք լինեն ու պատերազմ չխաղան, ուրիշ բան խաղան: Իրանց ասեն՝ ուրիշ բան խաղացեք, իրանք խաղան:


Ովքե՞ր են մեր թշնամիները:


Սաքոն ու պապին՝ խաղի մեջ: Իսկ իսկականից՝ գողերը:


Ովքե՞ր են մեր հերոսները:


Մենակ Մոնթենին եմ հիշում ու Ռոբերտ Աբաջյանին: Իրանք կռվել են ադրբեջանցիների հետ, որ հողը բերեն:


Թշնամու հետ կարելի՞ է ընկերություն անել:


Եթե չարա՝ չէ:


Դու ընկեր ունե՞ս:


Ընկե՞ր՝ հա. Հայկոն:


Ո՞վ է լավ ընկեր, իսկ ո՞վ՝ վատ:
 

Ասե՞մ ովա վատ ընկերը. Հայկոն: Որովհետև, որ պախկվոցի ենք խաղում՝ ինքնա առաջինը թքում:


Իսկ լա՞վ ընկերը:


Լավ ընկերը Լիլյաներն են:


Կարելի՞ է խաբել:


Չէ, որովհետև չգիտեմ՝ ինչի չի կարելի: Բայց Հայկոն սաղին խաբումա: Էտ լավ չի, լավ բան չի անում Հայկոն:


Քեզ պե՞տք է ինչ-որ մեկի օգնությունը:


Հա: Կասեմ пожалуйста, եկեք, ինձ օգնեք: Ինձ պետքա, բայց մոռացել էի:


Օրվա օգնություն.


Էսօր չեմ օգնել: Որ գան ասեն՝ օգնի ինձ՝ կօգնեմ:


Եթե ինչ-որ բան կարողանայիր փոխել, ի՞նչ կփոխեիր:


Քոլեջը: Ռետուզը: Ձեռքերս: Կուզեի ձեռքերս երկար աճեին ու դառնային крылья:


Ամենաբարի մարդը.


Լիլյան:


Լիլյայից բացի.


Ախպեր Լիլյան:


Ինչի՞ց ես նեղանում:


Հայկոյից:


Ինչի՞ց ես ջղայնանում:


Հայկոյից:


Ուրիշ ինչի՞ց:


Հայկոներից ու ով ինձ չի հավատում ու ով ուժեղ վազումա:


Մարդիկ հիվանդանո՞ւմ են:


Որ ցուրտ տեղ են գնում ու տաք բաներ չունեն:
 

Ի՞նչ կարողություն կցանկանայիր ունենալ:


Կուզեի կարողանայի հա՛մ խաղալ հա՛մ հավաքել:

  • 2021-11-11
×