Արարատյան Հայրապետական թեմի qahana.am կայքը շարունակում է մանուկներին նվիրված շարքը, որտեղ երեխաները խոսում են տարատեսակ հարցերի շուրջ։ Ձեր երեխաներին հաճախակի հարցեր տվեք, քանի որ նրանք ունեն այդ հարցերի համար ամենաանհավանական պատասախանները։
Եթե չգիտեք, թե ինչ հարցեր տալ նրանց, ապա հետևեք «Մեկնաբանում են երեխաները» շարքին:
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրվա առիթով, մեծական հարցերի շուրջ լուրջ հարցազրույց ացկացրեցինք Աշոտի, Հակոբի, Վարդուհու, Միքայելի, Արթուրի և Լիլիայի հետ։
Ինչո՞ւ մեծերին ամեն ինչ կարելի է, իսկ փոքրիկներին՝ ոչ:
Որովհետև մեծերին իրենց մայրիկներն արդեն ասել են, թե ինչ չի կարելի։ Վարդուհի (6 տարեկան)
Որովհետև փոքրերին չի կարելի մեծերի վրա մուննաթ գալ, չզիջել ու վատ բաներ անել։ Աշոտ (4 տարեկան)
Որովհետև մեծերը գիտեն ինչ անեն, իսկ փոքրերը՝ չէ։ Միքայել (8 տարեկան)
Որովետև մեծերի օրգանիզմը ավելի առողջ ա, քան փոքրերինը, ու իրանք ավելի շատ բան կարող են անել։ Արթուր (11 տարեկան)
Որովհետև մեծերը մեծ են ու նրանք պետք է ասեն, թե փոքրերը ինչ անեն։ Հակոբ (7 տարեկան)
Որովհետև մեծերը չեն թողնում փոքրիկներին։ Իսկ մեծերը մեծացել են ու ամեն ինչ սովորել են։ Լիլիա (3 տարեկան)
Երեխաներն իրավունք ունեն...
Երեխաները իրավունք ունեն գիրք կարդալ, դաս սովորել, դուրս գնալ, հեծանիվ քշել, գնդակ խաղալ ու սպորտի գնալ։ Միքայել (8 տարեկան)
Իրավունք ունեն ինչ ուզել՝ անել։ Օրենքով իրավունք ունեն բոլոր երեխաներին անվճար պաղպաղակ տալ։ Արթուր (11 տարեկան)
Երեխաները իրավունք ունեն խաղալ և լողալ։ Հակոբ (7 տարեկան)
Իրավունք ունեն հանգիստ քնել։ Լիլիա (3 տարեկան)
Ովքե՞ր են պաշտպանում երեխաների իրավունքները.
Երեխաների իրավունքները պաշտպանում են զինվորները։ Վարդուհի (6 տարեկան)
Զինվորները ու հայ մարդիկ են երեխաների պաշտպանները։ Աշոտ (4 տարեկան)
Երեխաների իրավունքները պաշտպանում են մեծերը։ Միքայել (8 տարեկան)
Երեխաների իրավունքները պաշտպանում են բոլոր մայրիկները։ (Հակոբ 7 տարեկան)
Երեխաների իրավունքները պաշտպանում են ծնողները և ոստիկանները։ Արթուր (11 տարեկան)
Երեխաներիր իրավունքները պաշտպանվա՞ծ են, թե՞ ոչ.
Այո։ Պաշտպանված են։ Միքայել
Այո։ Որովհետև ոստիկաները չեն թողնում երեխաներին ճանապարհը մենակ անցնել։ Արթուր
Կուզենայի, որ աշխարհում լիներ…
Կուզեի, որ աշխարհում խաղաղութուն լիներ։ Վարդուհի (6 տարեկան)
Կուզեի, որ աշխարհում բախտավորութուն լիներ։ Բախտավորություն ու երջանկութուն կմտցնեի աշխարհ։ Աշոտ (4 տարեկան)
Կուզեի, որ աշխարհում դինոզավրերն ապրեին մնացած կենդանիների նման։ Միքայել (8 տարեկան)
Աշխարհում ինձ դուր չի գալիս...
Ամեն ինչ դուր ա գալիս, բացի չար մարդկանցից։ Վարդուհի (6 տարեկան)
Ինձ դուր չեն գալիս վայրի կենդանիները, որովհետև իրանք ինձ կուտեն։ Աշոտ (4 տարեկան)
Ինձ դուր չի գալիս շուտ քնելը, դասի գնալը ու հիվանդանալը։ Միքայել (8 տարեկան)
Աշխարհում խարդախությունը շատ ա, ինձ դուր չի գալիս, որ խարդախությունները շատ են։ (11 տարեկան)
Ի՞նչ գույն ունի աշխարհը:
Կանաչ, որովհետև ծառերն էլ են կանաչ։ Վարդուհի (6 տարեկան)
Աշխարհը կապույտ, սպիտակ ու կարմիր գույն է։ Ընկեր Վարսիկն էլ ասել ա, որ կարմիրը հաղթանակի գույնն ա։ Աշոտ (4 տարեկան)
Կապույտ։ Միքայել (8 տարեկան)
Կապույտ։ Հակոբ (7 տարեկան)
Երկնագույն։ Արթուր (11 տարեկան)
Կեսը չուպասուպսի գույն՝ զիլյոնի, մյուս կեսը՝ ծովի պեսոկի պես՝ ժոլտի։ Լիլիա (3 տարեկան)
Մեծերն օգնո՞ւմ են երեխաներին, թե՞ խանգարում:
Մեծերը հա՛մ օգնում են, հա՛մ խանգարում։ Վարդուհի (6 տարեկան)
Մեծերը փոքրերին օգնում են։ Ինձ չեն խանգարում, ուրեմն օգնում են։ Աշոտ (4 տարեկան)
Մեծերը խանգարում են, որովհետև ես ինչ անում եմ՝ մեծերը ասում են՝ ոչ, բայց մի կողմից էլ ճիշտ են անում։ Արթուր (11 տարեկան)
Խանգարում են։ Որ ես գործ եմ անում՝ տատիկը գալիս ա, ինձ կանչում ա։ Լիլիա (3 տարեկան)
Եթե ես լինեի երկրի նախագահը...
Խաղահրապարակներ կկառուցեի ու դպրոցում էլ տեղ կսարքեի, որ երեխեքը խաղային դասերից հետո միասին։ Միքայել (8 տարեկան)
Թույլ կտայի, որ հունիսի մեկին երեխաները ինչ ուզեն՝ անեն, ինչ ուզեն՝ վերցնեն։ Արթուր (11 տարեկան)
Երեխաներին կթողնեի փողոցը մենակ անցնել։ Հակոբ (7 տարեկան)
Իմ երկրի անունը կդնեի...
Խաղաղութուն։ Վարդուհի ( 6 տարեկան)
Արփինե ու Հարութ կամ Հայրենիք։ Աշոտ (4 տարեկան)
Խաղաստան։ Միքայել (8 տարեկան)
Սպորտլանդիա։ Արթուր (11 տարեկան)
Сад: Լիլյա (3 տարեկան)
Մեծերն այդքան բարկացկոտ ու լուրջ են...
Որովհետև երեխաները չեն անում նրանց ասածները։ Միքայել (8 տարեկան)
Որովհետև նրանք արդեն բոոր հումորները լսել են։ Արթուր (11 տարեկան)
Որովհետև երեխաները նրանց միշտ բարկացնում ու նեռվայնացնում են։ Հակոբ (7 տարեկան)
«Ջուրը փոքրին, խոսքը մեծին», որովհետև...
Որովհետև մեծերն առաջինը պիտի խոսան, փոքրերն՝ առաջինը ուտեն ու խմեն։ Աշոտ (4 տարեկան)
Որովհետև փոքրը պետք է լսի մեծին։ Միքայել (8 տարեկան)
Որովհետև մեծերը պետք է զիջեն փոքրերին։ Արթուր (11 տարեկան)
Որովհետև երեխան ջուր ա ուզում խմի, հետո մեծն էլ ա ուզում ջուր խմի, հետո մեծը ջրով լվացվում ա։ Լիլիա (3 տարեկան)
Եթե մամայի ու պապայի փոխարեն լինեի...
Իրենց կտանեի գազանանոց ու մանկապարտեզ։ Վարդուհի (6 տարեկան)
Իրենց կտանեի Սևան ու ամեն ինչով կօգնեի։ Աշոտ (4 տարեկան)
Ամեն ինչ կանեի նրանց համար։ Արթուր (11 տարեկան)
Կգնայի գործի։ Լիլիա (3 տարեկան)
Երեխաներն են ավելի խելացի՞, թե՝ մեծերը:
Մեծերը, իրենք շատ բան գիտեն։ Վարդուհի (6 տարեկան)
Մեծերը։ Որովհետև մեծերի ուղեղը մեծ է, իսկ փոքրերինը՝ փոքր։ Աշոտ (4 տարեկան)
Մեծերը։ Մեծերն ավելի շատ գիտելիքներ գիտեն։ Միքայել (8 տարեկան)
Մեծերը։ Որովհետև մեծերն ավելի շուտ են գիտելիք ստացել։ Արթուր (11 տարեկան)
Մեծերը։ Որովհետև մեծերի խելքն ավելի մեծ է։ Հակոբ (7 տարեկան)
Երեխաները։ Լիլիա (3 տարեկան)
Երազում եմ, որ...
Խաղաղութուն լինի։ (Վարդուհի 6 տարեկան)
Որ մամայիս ու պապայիս ամեն ինչով օգնեմ։ Աշոտ (4 տարեկան)
Որ դառնամ լողի չեմպիոն։ Միքայել (8 տարեկան)
Ունենայի սեփական ջին։ Արթուր (11 տարեկան)
Երազում եմ՝ բալկոնի ծայրին սամալյոտ լինի ու ես կքշեմ։ Լիլիա (3 տարեկան)
Հասմիկ Թամամյան