ՆՆջեցյալի քառասունքը, յոթը և տարին ո՞ր օրվանից են հաշվում

ՆՆջեցյալի քառասունքը, յոթը և տարին ո՞ր օրվանից են հաշվում

Յուրաքանչյուր ազգի ինքնատիպության կարևոր տարրերից մեկը պատմականորեն ձևավորված ավանդույթներն են: Ազգային ավանդույթների մեջ հատուկ տեղ ունի թաղման ծեսը: Այս ծեսում հատկապես կարևոր տեղ են գրավում «յոթն ու քառասունքը»։


Թաղումից հաշվված 7-րդ օրն ընդունված է նշել որպես հիշատակության օր, քանի որ Աստված 6 օրերի ընթացքում է ստեղծել երկիրը, երկինքը, ավարտել Իր արարչագործությունը և «Աստված օրհնեց յոթերորդ օրը, որովհետև այդ օրը Նա հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր արդեն»: Եվ այդ խորհրդով էլ Եկեղեցու կողմից սահմանվել է 7-ի խորհուրդը, որով հանգուցյալի մարմինն իր վերջնական հանգստությունն է գտնում հողում:


Քառասունքի խորհուրդը հիմնականում սգո շրջան է հանգուցյալի հարազատների համար, քանի որ չի կարելի անվերջ սգալ, պետք է կարողանալ հաղթահարել կորցրած հարազատի սուգը և առանց հուսահատության գիրկն ընկնելու շարունակել կյանքի բնականոն ընթաքը։ Քառասունքը հաշվում են մահվան օրվանից՝ այդ օրը համարելով առաջին օր, և քառասուներորդ օրը նշում քառասունքը։


Տարին հաշվում են մահվան օրվանից։ Այն հոգևոր հատուկ խորհուրդ չունի, պարզապես տարին լրանալուն պես առիթ է աղոթք և խունկ մատուցել հանգուցյալի հոգու փրկության և խաղաղության համար։


Եկեղեցին ունի համապատասխան կանոնակարգեր թե յոթնօրեքի, թե քառասունքի և թե տարելիցի հիշատակության օրերի համար, որոնք կատարում են հոգևորականները գերեզմանատներում` հանգուցյալների շիրիմներին:


Մահացածի յոթը  հաշվում են թաղման օրվանից, իսկ քառասունքը և տարին՝ մահվան օրվանից։

  • 2021-11-11
×