Աղի բլիթի առասպելը

Աղի բլիթի առասպելը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ամեն տարի տոնում է սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Այս տարի տոնը նշում ենք հունվարի 30-ին:

 

Եկեղեցին սրբացնում է Ս. Սարգսին` համարելով նրան սիրո երազանքների իրականացնող: Պատմությունը վկայում է, որ Սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու քրիստոնեությունը քարոզելու համար հալածանքների է ենթարկվել Հռոմեական կայսրությունում, այնուհետև Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ, նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Այս տոնի իմաստը սերն է, որը սուրբ Սարգիսը տածել է Աստծո հանդեպ: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդները խնդրում են Սրբի բարեխոսությունը, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զոհաբերում ուրիշի համար: Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած աղջիկներն ու տղաները, որովհետև այդ օրը սովորություն է աղե բլիթ պատրաստել և ուտել: Ըստ ավանդույթի` երիտասարդները պետք է երազում տեսնեն իրենց ապագա ամուսնուն/կնոջը, ով իրենց ջուր է բերում: Ոմանց կարծիքով աղի բլիթը պետք է պատրաստի այրի կինը, իրականում ազգագրագետները հավաստիացնում են, որ սխալ է այն տեսակետը, թե աղի բլիթը պետք է պատրաստի տարիքով մեծ, այրի կին և գտնում են, որ աղի բլիթ պետք է պատրաստի երջանիկ կինը, ով մեծ սեր է ապրել ու երեխաներ ունեցել:

 

 

Աղի բլիթը ընդամենն ավանդույթ է ու հոգևոր խորհուրդ չունի: Ընտանիք կազմելու համար կարևոր է սիրո քաղցրությունը, ոչ թե բլիթի աղի լինելը: Հայերս ավանդույթները պահում ենք, սակայն այդ ավանդույթները իմաստ ունեն, եթե լիարժեքորեն ու գիտակցումով մասնակցում ենք տոնի հոգևոր խորհրդին:

 

 

Հ.Գ. Աղի բլիթը պետք է ուտել փետրվարի 29-ի երեկոյան:

 
  • 2021-08-10
×