Աբգար թագավորի հնարամտությունը

Աբգար թագավորի հնարամտությունը

 Իր խելացիությամբ հռչակված Եդեսիայի Աբգար թագավորը երկար ժամանակով հյուընկալվում է Հռոմի Օգոստոս կայսեր մոտ: Կայսրը հավանելով նրա ընկերակցությունը, ոչ մի ձևով չի համաձայնվում թույլատրել սիրելի բարեկամին վերադառնալու իր Հայրենիքը: Աբգարը, որ նաև վարժ որսորդ էր, դիմում է հնարամտության: Նա որսի գնալով բռնում է տեսակտեսակ կենդանիների, ապա յուրաքանչյուր որսի բնակված վայրերից տարբեր պարկերի մեջ հող հավաքելով՝ վերադառնում է Հռոմ: Կայսրին ներկայանալով թագավորը պատմում է, թե ո’ր կենդանին ո’ր հողի վրա է բռնել և հրամայում է փռել հողը հրապարակի վրա իրարից անջատ և բաց թողնել կենդանիներին; Իմաստուն թագավորը բացատրոմ է կայսրին, թե յուրաքանչյուր կենդանի իր հարազատ հողի կողմը պիտի վազի:  Ի զարմանս Օգոստոս կայսեր, կենդանիները այդպես էլ վարվում են: Աբգարը քաջալերվելով դիմում է կայսրին, ասելով. Տեր իմ, տեսնո՞ւմ ես մինչև իսկ կենդանիները ունեն հայրենիքի զգացողություն, որովհետև Աստված նրանց հարազատ հողը սիրելու բնազդով է օժտել: Ես մարդ եմ և կենդանիներից ավելի կարոտում եմ իմ հայրենի հողը, փոքր թագավորությունս և ընտանիքս: Կայսրը չափազանց հուզվելով հանաձայնվում է պատվով վերադարձնել Աբգար թագավորին իր Հայրենիքը:

  • 2021-08-09
×