Առակ ձանձրույթի մասին

Առակ ձանձրույթի մասին

Շատ վաղուց սատանան որոշեց պարծենալ և ի տես ամենքի՝ ցուցադրեց իր մութ և չար գործունեության բոլոր գործիքները: Նա դրանք բոլորը խնամքով դրեց ապակե ցուցափեղկերում և վրաները պիտակներ փակցրեց, որպեսզի բոլորն իմանային, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ գործիք է և ինչ արժե: Հավաքածուն արտասովոր էր: Ընդգրկված էին թե նախանձի փայլուն դաշույնը, թե զայրույթի մուրճը, թե ագահության թակարդը: Դարակներում դրված էին վախի, հպարտության և ատելության բոլոր գործիքները: Դրանք դրված էին գեղեցիկ բարձիկների վրա և հարուցում էին դժոխքի յուրաքանչյուր այցելուի հիացմունքը:Ամենահեռավոր դարակում դրված էր փայտե փոքրիկ, անհրապույր և բավական մաշված մի սեպ՝ «ձանձրույք» պիտակով: Ի զարմանս բոլորի, դրա արժեքն ավելի բարձր էր, քան մյուս բոլոր գործիքներինը՝ միասին:Հարցին՝ թե ինչո՞ւ է այդքան թանկ գնահատում այդ իրը, սատանան պատասխանեց. «Դա իմ զինանոցի միակ գործիքն է, որին կարող եմ ապավինել, եթե մյուս գործիքներն անզոր լինեն: Սակայն եթե ինձ հաջողվի խրել այդ սեպը մարդու գլուխը, այն կբացի դռները մյուս բոլոր գործիքների համար…»Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×