ՀՈՎԱԲ Ա ԴՎՆԵՑԻ

ՀՈՎԱԲ Ա ԴՎՆԵՑԻ

(790-791)
 

Ստեփանոս Ա Դվնեցուն հաջորդեց Հովաբ Ա Դվնեցի կաթողիկոսը, որը հովվապետեց, ինչպես հաղորդում է Հովհաննես Դրասխանակերտցին, ընդամենը վեց ամիս: Այլ հեղինակներ նրան հատկացնում են մեկ տարվա աթոռակալություն: Այս կաթողիկոսի անունը երբեմն նաեւ հիշվում է Հոբ, իսկ մի կապակցությամբ էլ՝ Հակոբ, որոնք անվան կրճատման եւ շփոթի արդյունք են: Հովհաննես Դրասխանակերտցին նրան ծագումով համարում է Ոստանից՝ Կյուրապաղատի ապարանքից: Ոստանը, անշուշտ, Դվինի Ոստանն է, իսկ Կյուրապաղատի ապարանքը, հավանաբար, եղել է գյուղ կամ ագարակ: Գործունեության մասին գործնականում ոչինչ ասված չէ: