ԱՍՊՈՒՐԱԿ(ԵՍ) ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

ԱՍՊՈՒՐԱԿ(ԵՍ) ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ

(382-387)

Հայոց Արշակ Գ թագավորի երկրորդ տարում կաթողիկոս ձեռնադրվեց Հուսիկ (Շահակ կամ Սահակ) կաթողիկոսների ազգական Աղբիանոսյան տոհմից Ասպուրակը կամ Ասպուրակեսը, որը հովվապետեց հինգ տարի: Փավստոս Բուզանդը նրան բնութագրում է որպես՝ «քրիստոնեամիտ, աստվածապաշտ եւ արդար մարդ», որը սակայն գործելով Խոսրով Դ Վերջինի օրոք՝ շարունակեց զգեստի հարցում հետեւել Զավեն կաթողիկոսի կարգին: Հագնում էր զարդարուն եւ ժապավինված զգեստներ: Բնավորությամբ նա խոնարհ էր, բարյացակամ, բարեգործ եւ մարդասեր իր ամբողջ կյանքի ընթացքում: Նրա մահից հետո կաթողիկոսական աթոռը կրկին վերադարձվեց Գրիգոր Լուսավորչի տանը, եւ Խոսրով Դ-ն կաթողիկոս կարգեց Ներսես Մեծ կաթողիկոսի որդի Սահակ Պարթեւին: