Ամենայն Հայոց կաթողիկոս 1995-ից: Հաջորդել է Վազգեն Ա Պալճյանին:
Ծնվել է 1932-ի օգոստոսի 27–ին Սիրիայի Քեսաբ ավանում: Մահացել է 1999-ի հունիսի 29-ին էջմիածնում, աճյունն ամփոփվել է Մաւր Տաճարի բակում:
Նախնական կրթությունն ստացել է Քեսաբի Ուսումնասիրաց միացյալ վարժարանում, որից հետո ուսումնառությունը շարունակել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքում (1946-1952): 1949-ի մայիսի 29-ին ձեռնադրվել է սարկավագ, 1952-ի սեպտեմբերի 28-ին՝ կուսակրոն քահանա: Ի հիշատակ Գարեգին Ա Հովսեփյանց կաթողիկոսի ընդունելով Գարեգին անունը՝ դարձել է Կիլիկիո միաբանության ուխտի անդամ: Պաշտպանելով «Հայաստանյայց եկեղեցվո աստվածաբանությունը ըստ հայ շարականներուն» թեմայով վարդապետական ավարտաճառը՝ 1955-ին ստացել է վարդապետական աստիճան: Նույն թվականին պաշտոնավարել է Դպրեվանքում՝ որպես ուսուցիչ և վերակացու, 1956-ին ստանձնել Դպրեվանքի տեսչի պաշտոնը: 1957-1959- ին Գարեգին վարդապետն ուսումնառությունը շարունակել է Օքսֆոր դի համալսարանում (Անգլիա), որտեղ հետևել է աստվածաբանական բարձրագույն ուսման՝ ավարտաճառ ներկայացնելով «Քաղկեդոնի ժողո վը և հայ եկեղեցին» (հրատ., Լոնդոն, 1965, անգլ.) խորագրով աշխատությունը, ստացել աստվածաբանության բակալավրի աստիճան: 1960-ին կրկին ստանձնել է Դպրեվանքի տեսչի պաշտոնը: Նույն շրջանում Գարեգին վարդապետը, որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ, գործուն մասնակցություն է ունեցել միջեկե- ղեցական մի շարք համագումարների ու ժողովների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) միջե- կեղեցական Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովների: Մեծ է նրա ավանդը 1965-ին Ադիս Աբեբայում (Եթովպիա) Արևելյան ուղղափառ քույր եկեղեցիների պետերի համաժողովի կազմակերպման գործում: Դիտորդի կարգավիճակով մասնակցել է Վատիկանի երկրորդ ժողովի երեք հաջորդական նիստերին (1963-1965) և Անգլխ կան եկեղեցու Լամբեթի համաժողովին (1968): ԵՀԽ-ում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ, 1968-ին ընտրվել է ԵՀԽ կենտրոնական և գործադիր հանձնախմբերի անդամ, իսկ 1979–ի Նայրոբիի (Քենիա) համաժողովում՝ խորհրդի փոխատենապետ (1975-1983)։ Այդ ժամանակաշրջանում աստվածաբանության, գրականության, պատմության և մշակույթի թեմաներով դասախոսել է ՀԲԸՄ Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանում, Բեյրութի Նշան Փալանճյան ճեմարանում և Ամերիկյան համալսարանում, դասախոսություններով հանդես եկել մի շարք եկեղեցիներում։ 1963-ի հունիսի 16-ին ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան, 1964-ի հունվարի 19-ին ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1971- 1973-ներին վարել է Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի և Հարավային Իրանի, իսկ 1973-1977-ներին՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմի առաջնորդի պաշտոնները։
1976-1977-ներին Լիբանանում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին մեծ դեր է խաղացել լիբանանահայությանը համախմբելու գործում։ 1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս, 1983-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոս։ Գահակալության տարիներին Գարեգին Ա Սարգիսյան կաթողիկոսը զարկ է տվել ազգային-կրոնական, մշակութային և շինարարական աշխատանքներին։ Հիմնադրել է Քրիստո նեական դաստիարակության բաժինը։ Նրա հատուկ ուշադրության առարկան է եղել Դպրեվանքը (1977-ին Անթիլիասից փոխադրվել է Բիկֆայա), առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հրատարակչական գործին, վերականգնել «Հասկ» հայագիտական տարեգրքի հրատարակությունը։
Բազմիցս այցելել է Մայր Աթոռ Ս. էջմիածին։ 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո կանգնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կողքին՝ բերելով իր եղբայրական սերն ու զորակցությունը, կազմակերպել Սփյուռքից օգնությունը։ 1992-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
1995-ի ապրիլի 4-ին Ազգային-կեղեցական ժողովը նրան ընտրել է Ամենայն Հայոց կաթողիկոս։ Գարեգին Ա Սարգիսյանն իր ջանքերն ուղղել է եկեղեցական կյանքի ներքին կարգավորմանն ու կազմակերպմանը, մասնավորապես Ս. էջմիածնի հոգևոր ճեմարանի գործունեության վերաշխուժացմանը, Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի ստեղծմանը, քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի մշակմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, աստվածաբանական, հոգևոր և հայագիտական հրատարակությունների ավելացմանը։ Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղ ված դարձնելու նախանձախնդրությամբ վերափոխել է Հայաստանի եկեղեցական թեմական կառուցվածքը։ 1996-ին հայաստանյան նախկին 4 թեմերի փոխարեն ստեղծվել են 8 թեմեր, հիմնվել են նաև Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի թեմերը։ 1997-ի սեպտեմբերին վերաբացվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնովին վերանորոգված շենքը, բազմապատկել է սաների թիվը (120 հոգի): Նրա ջանքերի շնորհիվ Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցուն կից բացվել է Ս. Մեսրոպ Մաշտոցի անվան դպրատունը, որը շուտով դարձել է գիտական և մշակութային կարևոր կենտրոն: 1997-ի ապրիլի 7–ին կատարել է Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հիմնարկեքը:
Գահակալության կարճ ժամանակահատվածում Գարեգին Մ Սար գիսյան կաթողիկոսը հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, նոր թափ է հաղորդել Մայր Մթոռ Ս. էջմիածնի էկումենիկ գործունեությանը:
Գարեգին Մ Սարգիսյանը հեղինակ է աստվածաբանական, հայագիտական, փիլիսոփայական, բարոյագիտական և գրական բազում երկասիրությունների: Նրա որոշ աշխատություններ միջազգային լայն ճանաչում ունեն և կարևոր ներդրումներ են ընդհանուր եկեղեցական պատմության մեջ («The concil of Chalcedon and the Armenian Church», London, 1965 (ունեցել է չորս վերահրատարակություններ), «The Armenian Church in Contemporary Times», New York, 1970 և այլն):
Գարեգին Մ Սարգիսյանը եղել է ՀՀ ԳՄ ակադեմիայի պատվավոր անդամ, բազմաթիվ երկրների համալսարանների ու գիտական ընկերությունների անդամ:
Կաթողիկոսական գահին Գարեգին Ա Սարգիսյանին հաջորդել Գարեգին Բ Ներսիսյանը: