ՄԱՏԹԵՈՍ Ա Կ. ՊՈԼՍԵՑԻ

ՄԱՏԹԵՈՍ Ա Կ. ՊՈԼՍԵՑԻ

1858-1865

Ամենայն Հայոց կաթողիկոս 1865-ից: Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն:

Ծնվել է 1802-ին Կ. Պոլսում, մահացել 1865–ի օգոստոսի 22-ին Վաղարշապատում; Ամփոփվել է Ս. Գայանե վանքի զավթում:

Եղել է Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի երևելի հոգևորականներից; 1826–ին օծվել է վարդապետ, ապա Կ. Պոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրք»–ի տպագրությանը՝ համաձայն Տեր Իսրայելի ընտիր օրինակի (1834)։ 1835–ին ընտրվել է Բուրսայի, 1841–ին՝ Զմյուռնիայի առաջնորդ։

 

1838–ին օծվել է եպիսկոպոս։ 1844-ի հուլիսի 1–ին ընտրվել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք և արդեն հուլիսի 23–ին առաջին իսկ պատարագի ժամանակ երկար ընդհատումից հետո հիշատակել Ամենայն Հայոց կաթողիկոսի (Ներսես Ե Աշտարակեցի) անունը և կարգավորել հարաբերությունները Մայր Աթոռ Ս. էջմիածնի հետ։ Սկիզբ է դրել Կ. Պոլսում գործող մյուս ժողովրդների պատրիարքների և կրոնական համայնքների ղեկավարների միջև փոխայցելություններին, որով բարձրացրել է Հայոց պատրիարքարանի հեղինակությունը։ Գործնականում և տեսականորեն գաղափարական պայքար է մղել բողոքականների և կաթոլիկների դավանական նկրտումների դեմ։ 1845-ին վերաբացել է դեռևս 1841-ից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ։ Նրա պատրիարքության ժամանակ ակտիվացել է վարժարանների, տպարանների և պարբերականների գործունեությունը։

Մատթեոս Չուխաճյան պատրիարքի օրոք (1847-ի մայիսի 7-ին) ստեղծվել են Հոգևոր և Գերագույն ժողովները, որոնք արևմտահայերի ապագա սահմանադրական կառույցների հիմքն եղան։ Արժանահիշատակ է այն փաստը, որ հետագայում հենց նրա կաթողիկոսության օրոք ընդունվեց արևմտահայերի Ազգային սահմանադրությունը։

Պատրիարքության շրջանում Մատթեոս Չուխաճյանը հայտնի էր որպես ուսումնասեր և ուսումնական եկեղեցական, ուներ կարող և գործունյա անձի և Հայ եկեղեցու դավանության նախանձահույզ պաշտպանի, դժվարությունների առջև չընկր կող, նոր ձեռնարկների հետամուտ հոգևորականի համբավ, հռչակված էր հմուտ աստվածաբան և քարոզիչ։

Ամիրաների ճնշման ներքո Մատթեոս Չուխաճյանը 1848-ի սեպտեմբերի 21–ին հրաժարական տվեց պատրիարքի պաշտոնից, որից հետո նշանակվեց Կ. Պոլսի Օրթագյուղ թաղի Ս. Աստվածածին եկեղեցու քարոզիչ։ 1853–ի մայիսի 11-ին ընտրվել է Արմաշի վանահայր և Նիկոմիդիայի առաջնորդ և այդ պաշտոնը վարել մինչև 1854–ի դեկտեմբերի 14–ը։ 1855-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ։ Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858–ի մայիսի 17ին, օծվել՝ 1859-ի օգոստոսի 15-ին։

Կաթողիկոսության շրջանում Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին մեծ ուշադրություն է դարձրել հատկապես ծխական դպրոցների գործունեության կանոնավորմանը և կազմել դրանց հոգաբարձուների խորհուրդներ՝ բաղկացած ընդհանրապես աշխարհական անձանցից։ Դրանով իսկ ծխական ժողովրդին է փոխանցվել իր դպրոցների կարիքները հոգալու և կառավարելու հոգսը։ Վավերացրել է դպրոցական կանոնադրությունները։ Ավելին, դպրոցների պահպանության համար անհրաժեշտ ծախսերը հայթայթելու նպատակով եկեղեցիներից և վանքերից համապատասխան քանակի եկամուտներ է նշանակել։ Այս ամենի արդյունքում արևելահայերի շրջանում դպրոցական գործը մեծ զարգացում ստացավ։ 1861–ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի կանոնադրությունը, ինչի համաձայն է ընթացել վերջինիս հետագա ամբողջ գործունեությունը։

Առանձնակի պետք է շեշտել Մայր Աթոռի Մատենադարան֊ձեռա- գրատան գործունեության կարգավորման և հարդարման փաստը։ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին նշանակել է մատենադարանապետ (Դանիել վարդապետ Շահնազար յանց), անհրաժեշտ աշխատակազմ, տպագրել տվել ձեռագրերի ցուցակը («Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի Սրբոյ Աթոռոյն էջմիած- նի», Թիֆլիս, 1863, 230 էջ), ուր ընդգրկվել էր 2340 միավոր։

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին ձգտել է բարեփոխել Հայ Առաքելական եկեղեցու գործունեությունը կարգավորող «Պոլոժենիե» ցարական կանոնադրությունը, անգամ այդ ուղղությամբ կազմել է հատուկ ծրագիր՝ «Կարգ եւ կանոն Հայաստանեայց եկեղեցւոյ կաթողիկոսութեան», ըստ որի կաթողիկոսը պետք է օժտվեր բացարձակ և անձնական միապետական իշխանությամբ։ Սակայն, այս ծրագիրը չի հաստատվել։

Գաղափարական հայացքներով Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին պահպանողական էր, եկեղեցական ավանդության և սովորություններին անվերապահ հավատարիմ, իսկ համոզումների մեջ՝ քննադատական ուղղությունից հեռու։

ժամանակի եկեղեցականության մեջ լավագույն գրական մարդն էր, իբրև գործիչ և պաշտոնական անձ բավականին արդյունավոր իր գործունեությամբ։

Ավելի քան տասը գրքերում Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին անվերապահորեն պաշտպանել է Յայ Առաքելական եկեղեցու ազգային֊ծխ սական խորհուրդներն ու ավանդությունները, պայքարել պապականության և բողոքականության դեմ։

«Խորհրդածութիւն շնորհաց եւ նշանաց եւ խորհրդոց Քրիստոնէական Սուրբ Եկեղեցւոյ» գրքում ներկայացրել է քրիստոնեական վարդապետության ընդհանրական սկզբունքները և Յայ Առաքելական եկեղեցու դավանանքը։ «Հանդիսարան ուղղափառութեան Եկեղեցւոյն Հայաստանեայց» գրքում քննադատել է Յայ եկեղեցին հերձված եւ հերետիկոս համարող կաթոլիկների սին մեղադրանքները։ «Ուղեցոյց քրիստոնէական ուղղափառ վարդապետութեան» գիրքը ժամանակին իրավամբ համարվել է քրիստոնեական վարդապետության առձեռն դասագիրք:

Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին առավել հայտնի է «Բարի մարդ և բարի քրիստոնյա» գրքով, որը հակաճառություն է բողոքականների և կաթոլիկների դեմ:

Կաթողիկոսական գահին Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի Քերեստեճյանը;