ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՑԻ

ԴԱՎԻԹ Ե ԷՆԵԳԵԹՑԻ

1801-1807

Ամենայն Հայոց կաթողիկոս 1801–ից։ Հաջորդել է Ղուկաս Ա Կարնեցուն:

Ծն. թ. անհտ., ծնվել է պատմական Գուգարքի Մանգեղյաց Փոր գավառի Էնագեթ (Էնեգեթ) գյուղում: Մահացել է 1817–ի հոկտեմբերի 31–ին Վաղարշապատում: Աճյունն ամփոփվել է Ս. Գայանե վանքի գավթի հարավային կողմում:

Սերում է հայտնի մեծատոհմիկ ընտանիքից: Սովորել է էջմիածնի դպրեվանքում, եղել Մայր Աթոռի նշանավոր միաբաններից: Զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ Մայր Աթոռի տնտեսական մասի կառավարիչ, նվիրակ և այլն: 1800–ի հունվարի 16–ին հատուկ պատգամավորությամբ Ս. էջմիածնից ուղևորվել է Կ. Պոլիս՝ ներկայացնելու առաջիկա կաթողիկոսական ընտրությունների թեկնածուներ Դանիել Սուրմառեցի և Եփրեմ Ձորագեղցի եպիսկոպոսներին: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Դանիել Սուրմառեցու՝ Ամենայն Հայոց կաթողիկոս առաջադրվելու կապակցությամբ, ընտրվել է Հայոց պատրիարք: Օսմանյան կառավարությունը չի հաստատել նրա ընտրությունը և Դավիթ էնեգեթցին ստիպված է եղել վերադառնալ էջմիածին: Այս իրադարձությունները համընկել են Կ. Պոլսում կազմակերպված Դանիել Ա Սուրմառեցու կաթողիկոսական ընտրության հետ (16 մարտի, 1801թ.): Սակայն մինչև նորընտիր կաթողիկոսի՝ Կ. Պոլսից Ս. էջմիածին հասնելը ռուսական կառավարության աջակցությամբ և հակառակ Մայր աթոռի միաբանության կամքի, Դավիթ եպիսկոպոս էնեգեթցին 1801-ի ապրիլի 28–ին գրավել է հայրապետական աթոռը և հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս: Դանիել Ա Սուրմառեցու կողմնակիցներն էլ 1802-ի մայիսի 25-ին Բագրևանդի Ս. Հովհաննես եկեղեցում նրան օծել են Ամենայն Հայոց կաթողիկոս: Կաթողիկոսական գահի համար երկու թեկնածուների միջև բորբոքվել է ան զիջում պայքար, որը պատմության մեջ հայտնի է «Դավիթ–Դանիելյան կռիվ» անունով: Դավիթ Ե էնեգեթցին կարողացել է 1802–ի նոյեմբերին Դանիել Ա Սուրմառեցուն բռնությամբ դուրս բերել Բայազետից, ուր բնակվում էր, և տանել էջմիածին: Դավիթ Ե էնեգեթցու կարգադրությամբ Դանիել Ա Սուրմառեցին բանտարկվել է, ապա՝ Ֆաթհ Ալի շահի հրամանով աքսորվել Մարաղա (1804–1807): Շուտով քաղաքական իրադրության փոփոխության պատճառով ռուսական կառավարությունը սկսել է աջակցել Դանիել Ա Սուրմառեցուն: Ի վերջո, «Դավիթ–Դանիելյան կռիվն» ավարտվել է նրանով, որ պարսկական կառավարությունը 1807–ին Դանիել Ա Սուրմառեցուն հետ է կանչել աքսորավայրից և ստիպել Դավիթ Ե էնեգեթցուն հրաժարվել կաթողիկոսական աթոռից: Դանիել Ա Սուրմառեցու մահից հետո (1808) փորձել է դարձյալ վերագրավել հայրապետական գահը, բայց հաջողություն չի ոոնեցել: Այդ կապակցությամբ ռուսական կողմը հստակորեն է արտահայտել իր դիրքորոշումը, թե Դավիթ Ե էնեգեթցու ընտրությունը «շատ սակավ կհամապատասխանե, թե° սիայի օգուտներին և թե° Հայոց ազգի ցանկությանը»: Եփրեմ Ա Ձորագեղ ցու՝ Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո՝ 1810–ի դեկտեմբերի 25–ին, հատուկ փաստաթուղթ է ստորագրել, որով հրաժարվել է կաթողիկոսական աթոռի նկատմամբ ո րևէ հավակնությունից՝ դասվելով

 

միաբան եպիսկոպոսների կարգը: Կյանքի վերջին տարիներին ապրել է Ս. էջմիածնում որպես սովորական միաբան: