(1759-1763)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1759-ից: Հաջորդել է Աղեքսանդր Բ Բյուզանդացուն։
Ծնվել է XVII դարի վերջերին Շամախի քաղաքում։ Մահացել է 1763-ի մարտի 2-ին Վաղարշապատում, ամփոփվել Ս. Գայանե վանքի գավթի աջակողմում։
Մանկությունից եղել է էջմիա֊ ծնում, ստացել բազմակողմանի կրթություն և ինքն էլ դասավանդել է էջմիածնի վանական դպրոցում։
Դեռևս 1740-ական թվականներին Հակոբ «նրբամիտ գիտնազգեանս» վարդապետ Շամախեցուն իր հոգևոր ծնողը համարող Սիմեոն Երևանցին գնահատում է «ներկայումս իբրև նոր իմն արեգակն փայլի գիտութեամբ և հանճարով ի սուրբ և յերկնանման յԱթոռոջս...»։ 1731-1735-ներին հոգևոր գործունեություն է ծավալել է Նոր Ջուղայում։ 1746-ին Նադիր շահի կողմից Ղազար Ջահկեցու նկատմամբ հալածանքների և ապա էջմիածնից փախուստի ժամանակ նրա տեղապահ լինելու պատճառով ձերբակալվել է նաև Հակոբ Շամախեցին և տարվել Երևանի բերդը։ Բերդարգելության շրջանում շարադրել է աղոթքների ու ոտանավորների ժողովածու՝ «Հաց նեղելոց» վերնագրով։ Այստեղ հեղինակը հանգամանորեն խոսում է աղոթքի ուժի մասին։ Հակոբ Շամախեցին այնուհետև լայն միջնորդություններ է կազմակերպել Նադիր շահին համոզելու՝ Հայոց կաթողիկոսին ազատ արձակելու և կրկին իր Աթոռին վերադարձնելու նպատակով։
Հայերեն և պարսկերեն լեզուներով վարել է էջմիածնի պաշտոնական գրագրությունը, կանոնավորություն է մտցրել հայաշատ կենտրոնների հետ էջմիածնի կաթողիկոսական աթոռի գրագրությունների ու ելևմտից հաշվեգրքերի մեջ։
1753-ին Աղեքսանդր Բ Բյուզան դացի կաթողիկոսի հրամանով կրկին նշանակվել է տեղապահ։ Աղեքսանդր Բ-ի մահից հետո, հինգ տարի (1755-1759) վարել է կաթողիկոսարանի գործերը։ Հակոբ Շամախեցին կաթողիկոս է ընտրվել 1759-ի օգոստոսի 15-ին Կ. Պոլսում գումարված կաթողիկոսական ընտրական ժողովի կողմից, որտեղ չեղյալ է հայտարարվել Սահակ արքեպ. Կեղեցիի (Ահագին) ընտրությունը։
Կաթողիկոս ընտրվելուց հետո կարգավորել է էջմիածնի վանքապատկան կալվածքները, իրականացրել Երևանի Ձորագյուղի անապատի նորոգությունը և այն դարձրել Հայրապետանիստ եկեղեցի։
Քաջալերել է հայ ազատագրական շարժման գործիչներին, 1760-ի գարնանը Մայր Աթոռում ընդունել է Հովսեփ էմինին և խրախուսել նրա ազատագրական ձեռնարկները։ 1760-ի հուլիսի 20-ին Հակոբ Ե Շամախեցին դիմումնագիր է հղել Ռուսաց կայսրուհի Ելիզավետա 1-ին՝ Հայաստանը պարսկական տիրապետությունից ազատագրելու խնդրանքով։ Նամակագրություն է ունեցել Վրաց Թեյմուրազ II և Հերակլ II թագավորների հետ։ Թեյմուրազի միջոցով նամակ է ուղարկել Ելիզավետա I-ին։ Ռուսաստան Թեյմուրազի հապճեպ ճանապարհվելու պատճառով նամակի բնագիրը, սակայն, մնացել է Մայր Աթոռում:
Կաթողիկոսական գահին Հակոբ Ե Շամախեցուն հաջորդել է Սիմեոն Ա Երևանցին: