ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑԻ

ԿԱՐԱՊԵՏ Բ ՈՒԼՆԵՑԻ

(1726-1729)

 

Աստվացատուր Ա Համադանցու մահից հետո կաթողիկոսական աթոռը՝ երկրի քաղաքական անապահով վիճակի պատճառով, մնացել է թափուր և հնարավոր չի եղել նոր կաթողիկոսի ընտրությունները կազմակերպել Ս. Էջմիածնում: Կ. Պոլսի Հայոց պատրիարք Հովհաննես Կոլոտի նախաձեռնությամբ կաթողիկոսի ընտրությունըկազմակերպվել է Կ. Պոլսում: Կաթողիկոս է ընտրվել Կարապետ Ուլնեցին, որ անմիջապես հանդիմանական նամակ է հղել Հռոմի Բենեդիկտոս ԺԳ պապին՝ պահաջելով հետ կանչել հայերի շրջանում կաթոլիկական քարոզչությամբ զբաղվող միսիոներներին:
 

Մինչև Ս. Էջմիածին ժամանելը կաթողիկոսը այցելել է Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Հայկական բոլոր թեմերը: 1728-ի սկզբներին ժամանել է Ս. Էջմիածին: Այստեղ փորձել է ծավալել հոգևոր-մշակութային գործունեություն: Նրա պատվերով Հակոբ հովնաթանյանը նկարազարդել է Մայր տաճարի խորանի  12 Առաքյալների դիմապատկերները: Բարելավել է Մայր Աթոռի տնտեսական վիճակը, կարգավորել կալվածական հարաբերությունները: