Հոդվածներ

23
Դեկ

Oրվա ընթերցվածք

Բ Թագավորների 5.1-10, Գ Թագավորների 2.1-11, Եզեկիելի մարգարեություն 34.23-28, Ավետարան ըստ Մատթեոսի 22.41-46, Հակոբոս առաքյալի թուղթը 1.1-12:
Կարդալ ավելին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՏՈՆԵՐ

Քարոզներ

Հարցեր Քահանային

Հնարավոր է, սակայն ոչ լիրաժեք։ Ապաշխարության վերջնանպատակը թողություն ստանալն է, իսկ թողություն տալիս է հոգևարականը խոստովանությունից հետո։

 

Շատ մարդիկ անտեղյակ են և չգիտեն թե ինչով է տարբերվում Կյանքի խոսք աղանդը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուց:

Նրանք մերժում են Մյուռոնը:

Նրանք մերժում են նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ:

Նրանք մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները:

Նրանք մերժում են սրբերի բարեխոսությունը, մերժում են սրբազան ավանդույթը: 

«Կյանքի խոսք» աղանդը համարվում է տոտալիտար, այսինքն` քայքայիչ գործունեություն ծավալող մի կազմակերպություն, որը վտանգում է մարդու և հասարակության հոգևոր առողջությունը: 

Այսօր շատերն են հարցնում, թե ինչո՞ւ է աղանդ համարվում, չէ՞ որ նույն բանն է քարոզում, ինչ հայ եկեղեցին: Քարոզում է սեր, առաքինություն, բարություն և այլն: Այս հարցին ի պատասխան առաջանում է մեկ այլ` պարզ տրամաբանական հարց. «Իսկ չարը, որ գալիս է, ասո՞ւմ է ես չարն եմ, սատանան, հետևեք ինձ», թե՞ ներկայանում է, որպես սուրբ, բարի, առաքինի: Բնական է, որ պիտի ասեն մենք նույն բանն ենք քարոզում, ոչ մի բանով չենք տարբերվում հայ եկեղեցուց: Ուրեմն հարց տանք. «Եթե նույնն եք, ապա ինչո՞ւ միասին չեք, ինչո՞ւ եք առանձին գործում, ինչո՞ւ եք վերամկրտում հայ եկեղեցում մկրտվածին»:

Հաճախ ենք լսում այսպիսի արդարացում. «Մենք ընդունում ենք Սուրբ Երրորդությունը և եթե ընդունում ենք այն, ապա աղանդ չենք»: Մարդիկ զարմանում են. Մի՞թե Ս. Երրորդությունը ընդունողին կասեն աղանդավոր, սա անտեղյակություն է, կամ էլ չգիտեն եկեղեցու պատմությունը: Ի դեպ, սկսենք պատմությունից ու հասկանանք, թե ո՞վ չգիտի կամ չի ուզում իմանալ պատմությունը:

Ավետարանը վկայում է, որ Քրիստոս իշխանություն տվեց իր աշակերտներին մեղքերին թողություն տալու, բժշկելու և մկրտելու: Շատ կարևոր փաստ է, իշխանություն տրվեց բացառապես ձեռնադրությամբ և միայն առաքյալներին: Ավետարանում չկա ոչ մի դեպք, երբ մարդը դառնում է քարոզիչ կամ հովիվ` առանց ձեռնադրության: Քրիստոս իր աշակերտներին ձեռնադրեց, աշակերտներն էլ իրենց հերթին ձեռնադրեցին սարկավագների, երեցների ու հովիվների: Այդ նույն իշխանությունը առաքյալները Սուրբ Հոգու շնորհով փոխանցեցին իրենց հաջորդներին, այդ իշխանությունը ստանում է նաև այսօր ձեռնադրվող հոգևորականը: Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը:

Ոմանք հիշում են Պողոս առաքյալին և մատնացույց անում, թե ինչպես Պողոսը տեսիլք տեսավ ու տեսիլքով դարձավ առաքյալ, սակայն Գործ Առաքելոցի տվյալ հատվածը ուշադիր և մինչև վերջ կարդալու դեպքում, տեսնում ենք, որ Պողոսը ձեռնադրվեց Անանիա առաքյալի կողմից: Բոլոր աղանդների հիմնադիրները «տեսիլքով» են ստանում իրենց «կոչումն» ու «իշխանություն» ի տարբերություն ավետարանական վերոհիշյալ սկզբունքի, հանդես գալով պարզապես ինքնակոչ քարոզիչներ, ովքեր ոչ մի իշխանություն էլ չեն ստացել, ինչը պահանջում է ուղղափառ դավանանքը: Սա արդեն լուրջ պատճառ է նրանց աղանդ համարելու:

Ասում են` մենք ընդունում ենք Ս. Երրորդությունը: Սատանան էլ է ընդունում Ս. Երրորդությունը, նա գիտի, որ այն կա, հետո՞ ինչ: Ասել, թե ես ընդունում եմ Ս. Երրորդությունը, նշանակում է ոչինչ չասել, քանի որ այսքանը բավական չէ: Ս. Երրոդությունը ոչ թե պետք է ընդունել, այլ դավանել, ճանաչել ըստ Ս. Գրքի հայտնությունների, այլ ոչ թե սեփական «հայտնությունը» հորինել, ինչպես անում են «Կյանքի խոսք» աղանդում: Խոսքը լեզվախոսության մասին է, ինչն ամբողջությամբ հակառակ է Ավետարանական ուսուցումներին և ուղղափառ դավանանքին: Ավետարանն ասում է, որ Աստված Ինքն է տալիս շնորհներ, այնպիսի շնորհներ, ինչպիսիք Ինքն է կամենում, սակայն «Կյանքի խոսքի» հետևորդները անպայման Աստծո առաջ պայման են դնում, թե ինձ լեզուներով խոսելու շնորհը տուր, քանի որ ըստ իրենց, եթե դու լեզուներ չես խոսում, ապա Ս. Հոգի չունես: Սա էլ լուրջ հիմք է ասելու, որ Ս. Երրորդությունը ընդունում են այնպես, ինչպես իրենց է հարմար, այլ կերպ` ինչպես սատանան է ընդունում: Ի դեպ, «Կյանքի խոսք» աղանդը հայտարարում է, որ գործում է բաց ու թափանցիկ, սակայն իրենց եթերներին հետևելով երբեք չես տեսնի, թե ինչպես են էքստազի մեջ ընկած լեզվախոսությամբ բարբաջում, սա թաքցնում են հասարակությունից: 

1.«Կայնքի խոսք» աղանդը մերժում է Մյուռոնը,

2.Այս կազմակերպությունը մերժում է նաև եկեղեցին, որը հաստատեց Քրիստոս վերնատան մեջ: Վերնատունը եղավ առաջին եկեղեցի-մատուռը, ուր հավաքվում էին առաքյալները: 

3.Այս կազմակերպությունում մերժում են նվիրապետական կարգը, որը հաստատեցին Քրիստոս և իր առաքյալները: 

4. Մերժում են սրբերի բարեխոսությունը: Մերժում են սրբազան ավանույթը, ինչի մասին վկայում է Պողոս առաքյալը, ասելով, որ ավանդույթը սուրբ պահեք: 

Կարելի է այս շարքը շարունակել, սակայն այսքանը բավական է ցույց տալու համար, որ իրականում «Կյանքի խոսքը» տարբեր է Հայ եկեղեցուց և այդ տարբերության արդյունքում համարվում է աղանդ, այսինքն շեղված ճշմարիտ ուղղուց:

Քրիստոսի եկեղեցու ճշմարտությունը առաքելական դավանանքի մեջ է: Եկեղեցին հաստատեց Քրիստոս և Իր առաքյալները շարունակեցին այդ նվիրական առաքելությունը: «Կյանքի խոսք» աղանդը ոչ մի կապ չունի առաքյալների հետ: Ո՞վ է ստեղծել այդ «եկեղեցին»… Քրիստոսի առաքյալնե՞րը. բնականաբար` ոչ, սովորական մարդի՞կ. այո: Եթե այդպես է, եկեք վաղը ես և դուք մի եկեղեցի «բացենք», նույն Աստվածաշնչով, դավանանքով, Ս. Երրորդության «հավատքով», ի՞նչն է մեզ խանգարում նման եկեղեցի բացել: Ասել, որ ես Ս. Երրորդությունն ընդունում եմ, Աստվածաշունչը` կարդում, աղոթում և այլն, դեռ բավական չէ, իսկ ինչպե՞ս ենք փրկվելու, Քրիստոսին իբրև Փրկիչ ընդունելո՞վ, բնականբար` ոչ. դա շատ միամիտ է ասված: Իսկ ո՞ւր մնացին հաղորդությունը, ապաշխարությունը, խոստովանությունը, եկեղեցու յոթ խորհուրդները, որոնք հենց Քրիստոս է հաստատել, Սրբազան ավանդույթը, որ Պողոս առաքյալը պատգամում է սրբորեն պահել:

Պարզապես աղանդներում հեշտ է փրկվել. «ընդունիր Քրիստոսին քեզ փրկիչ, դու արդեն սուրբ ես» Սա է, որ հակասում է Ավետարանին, իսկ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ավելի դժվար ճանապարհ է առաջարկում (անկեղծ ու գիտակցված ապաշխարություն, զղջում, խոստովանություն, պահեցողություն, աղոթք և այս ամենով լուսավորված ու իմաստավորված քրիստոնեական կենցաղ), որը գուցե ամեն մարդու համար չէ, «կանչվածները շատ են, բայց ընտրյալները սակավ» (Մատթ. 20:16):

 

Բարև ձեզ, ձեր հարցի պատասխանը կարող եք գտնել այստեղ ։

Ձեզ հուզող հարցերը կարող եք ուղղել քահանային: Սիրով սպասում ենք Ձեր նամակներին և հարցերին