ԱՌԱՋԻՆ ՄՆԱՑՈՐԴԱՑ

1

ԱԴԱՄԻՑ ՄԻՆՉԵՒ ԱԲՐԱՀԱՄ

(Ծննդ. 5.1-32, 10.1-32, 11.10-26)

Ադամ, Սէթ, Ենոս, Կայնան, Մաղաղայէլ, Յարեդ, Ենոք, Մաթուսաղա, Ղամէք, Նոյ:

Նոյի որդիները՝ Սէմ, Քամ, Յաբեթ:

Յաբեթի որդիները՝ Գամեր, Մագոգ, Մադայի, Յովիդան, Եղիսան, Թոբէլ, Մոսոք եւ Թիրաս:

Գամերի որդիները՝ Ասքանազ, Հռիփաթ եւ Թորգոմա:

Յովիդանի որդիները՝ Ելիսա եւ Թարսիս, կիտացիները եւ հռոդացիները:

Քամի որդիները՝ Քուս եւ Մեստրեմ, Փուդ եւ Քանան:

Քուսի որդիները՝ Սաբա, Եւիլա, Սաբաթա, Հռեգմա եւ Սաբակաթա:

Հռեգմայի որդիները՝ Սաբա եւ Դեդան:

10 Քուսը ծնեց Նեմրոթին. սա սկսեց հզօր որսորդ դառնալ երկրի վրայ: 11 Մեստրեմը ծնեց լութիմացիներին, լաբիինացիներին, անաիմացիներին, նեփթաբիմացիներին, պատրոսիիմացիներին եւ քասղոնիիմացիներին, 12 որոնցից էլ առաջացան փղշտացիները, նաեւ՝ քափթորիիմացիներին: 13 Քանանը ծնեց իր անդրանիկ որդուն՝ Սիդոնին, քանանացիներին, 14 յեբուսացիներին, ամորհացիներին, գերգեսացիներին, 15 խեւացիներին, արուկեցիներին, արսենացիներին, 16 արադացիներին, սամարացիներին եւ ամաթացիներին:

17 Սէմի որդիները՝ Եղամ, Ասսուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ:

Արամի որդիները՝ Յուս, Եմող, Գաթեր եւ Մոսոք:

18 Արփաքսադը ծնեց Կայինանին, Կայինանը ծնեց Սաղային, Սաղան ծնեց Եբերին: 19 Եբերն ունեցաւ երկու որդի. մէկի անունը Փաղէկ էր, քանզի նրա օրօք երկիրը բաժանուեց, իսկ նրա եղբօր անունն էր Հեկտան: 20 Հեկտանը ծնեց Ելմոդադին, Սաղափին, Արամոթին, 21 Կեդրուրանին, Եզէլին, Դեկլանին, Կամաանին, Աբիմէէլին, Սաբային, 22 Սուփիրին, Եւիին եւ Յորամին: 23 Սրանք ամէնքը Հեկտանի որդիներն են:

24 Սէմի որդիները՝ Ելամ, Ասսուր, Արփաքսադ, Կայինան, Սաղա, Եբեր, 25 Փաղէկ, Ռագաւ, Սերուք, Նաքոր, Թառայ, 26 Աբրամ, նոյն ինքը՝ Աբրահամ:

ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ

(Ծննդ. 25.12-16)

27 Աբրահամի որդիները՝ Իսահակ եւ Իսմայէլ: 28 Իսմայէլի որդիները՝ 29 Նաբէոթ, Կեդար, 30 Նաբդեէլ, Մաբսան, Մասմա, Իդումա, Մասսէ, Քոդադ, Թաման, Իտուր, Նափէս եւ Կեդմա: 31 Սրանք են Իսմայէլի որդիները:

32 Աբրահամի հարճի՝ Քետուրի որդիները. նա ծնեց Եմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին եւ Սովիվէին: Հեկսանի որդիները՝ Սաբա, Դեման421 եւ Դեդան: Դեդանի որդիները՝ Ռագուէլ, Նաբդեէլ, Ասուրիիմ, Լատուսիիմ եւ Լոոմին: 33 Մադիանի որդիները՝ Գեփար, Օփեր, Ենոք, Աբիդա եւ Ելդա: Սրանք ամէնքը Քետուրի որդիներն են:

34 Աբրահամը ծնեց Իսահակին: Իսահակի որդիները՝ Եսաւ եւ Յակոբ:

ԵՍԱՒԻ ՍԵՐՈՒՆԴԸ

(Ծննդ. 36.1-19)

35 Եսաւի որդիները՝ Եղիփազ, Հռագուէլ, Յէուլ, Եգղոմ եւ Կորէ: 36 Եղիփազի որդիները՝ Թեման, Օմար, Սոփար, Գոթոմ եւ Կենէզ: Եղիազարի հարճ Թամարը նրա համար ծնեց Ամաղէկին: 37 Ռագուէլի որդիները՝ Նաքէթ, Զարեհ, Սոմէ եւ Մոզէ:

ԵԴՈՄԻ ԵՐԿՐԻ ՆԱԽԿԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

(Ծննդ. 36.20-30)

38 Սէիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա, Դեսոն, Ասար եւ Հռիսոն: 39 Ղոտանի որդիները՝ Քոռի, Էման: Ղոտանի քոյրը՝ Թամնա: 40 Սոբաղի որդիները՝ Գողամ, Մանաքաթ, Գեբէլ, Սոփար եւ Յովնան: Սեբեգոնի որդիները՝ Այիա եւ Օնան: Անայի որդին՝ Դեսոն, իսկ Անայի դուստրը՝ Ելիբամա: 41 Դեսոնի որդիները՝ Ադամա, Եսեբամ, Յեթրան եւ Քառան: Ասարի որդիները՝ Բաղտան, Ազուկամ, Յովակիմ եւ Ուկամ: 42 Դեսոնի որդիները՝ Օս եւ Առան:

ԵԴՈՄԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ

(Ծննդ. 36.31-43)

43 Սրանք են այն թագաւորները, որոնք թագաւորեցին Եդոմում, նախքան իսրայէլացիների թագաւորելը: Սեփորի որդին Բաղակն էր, եւ նրա քաղաքի անունը Դենաբա էր: 44 Մեռաւ Բաղակը, եւ նրա փոխարէն թագաւորեց Յոբաբը՝ բոսորացի Զարեհի որդին: 45 Մեռաւ Յոբաբը, եւ նրա փոխարէն Թեմնացիների երկրում թագաւորեց Ասոմը: 46 Մեռաւ Ասոմը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը՝ Բարադի որդին, որը Մովաբի դաշտում կոտորեց մադիամացիներին: 47 Նրա քաղաքի անունը Գէթեմ էր: Մեռաւ Ադադը, եւ նրա փոխարէն թագաւորեց մասեկացի Սամաան: 48 Մեռաւ Սամաան, եւ նրա փոխարէն թագաւորեց Սաւուղը, որը գետեզերքի մօտ գտնուող Ռոբոթ բնակավայրից էր: 49 Մեռաւ Սաւուղը, եւ նրա փոխարէն թագաւորեց Աքոբորի որդի Բաղաենոնը: 50 Մեռաւ Աքոբորի որդի Բաղաենոնը, եւ նրա փոխարէն թագաւորեց Ադադը: Նրա քաղաքի անունը Փոգոր էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեէլ, որը Մատրադի դուստրն էր: 51 Մեռաւ Ադադը:

Սրանք են Եդոմի երկրի իշխանները. իշխան Թամանա, իշխան Գոլա, իշխան Յեթեր, 52 իշխան Ելիսակամաս, իշխան Եղաս, 53 իշխան Փինոն, իշխան Կենէզ, իշխան Թեման, իշխան Սարսար, իշխան Մագեդիէլ, իշխան Զափոսիիմ: 54 Սրանք Եդոմի երկրի իշխաններն են:

2

ԻՍՐԱՅԷԼԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ

Սրանք են Իսրայէլի որդիների անունները. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Զաբուղոն, Դան, Յովսէփ, Բենիամին, Նեփթաղիմ, Գադ, Ասեր:

Յուդայի որդիները՝ Էր, Օնան եւ Սելոմ. այս երեքին Յուդայի համար ծնեց քանանացի մի մարդու դուստր Շաւան: Յուդայի անդրանիկ որդին՝ Էրը, չար էր Տիրոջ աչքին, ուստի Աստուած սպանեց նրան: Նրա հարս Թամարը ծնեց Փարէսին ու Զարային:

Յուդայի բոլոր որդիները թուով հինգ էին: Փարէսի որդիները՝ Եսրոմ ու Յեմուէլ: Զարայի որդիները՝ Զամրի, Եթան, Եման, Քաղքաղ եւ Դարա, ընդամէնը՝ հինգ որդի: Քարմիի որդին էր Աքարը, որ դժբախտութիւն բերեց Իսրայէլին՝ Աստծուն վերապահուած աւարից բաժին առնելով:

ԴԱՒԹԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Եթանի որդին էր Ազարիան: Եսրոմի որդիները, որ ծնուեցին նրա համար, էին Յերամէլը, Օրամը, Օքոբէլը եւ Արամը:

10 Արամը ծնեց Ամինադաբին, Ամինադաբը ծնեց Յուդայի տան իշխան Նաասոնին: 11 Նաասոնը ծնեց Սաղմանին. 12 Սաղմանը ծնեց Բոոսին. Բոոսը ծնեց Օբէդին, Օբէդը ծնեց Յեսսէին: 13 Յեսսէն ծնեց իր անդրանիկ որդի Եղիաբին, երկրորդ որդի Ամինադաբին, երրորդ որդի Սամաային, 14 չորրորդ որդի Նաթանայէլին, հինգերորդ որդի Հռադային, վեցերորդ որդի Ասոմին, եօթներորդ որդի Դաւթին: 15 Նրանց քոյրերն են Սարուիան եւ Աբիգեան: 16 Սարուիան ունեցաւ երեք որդի՝ Աբեսսա, Յովաբ եւ Ասայէլ: 17 Աբիգեան ծնեց Ամեսային, իսկ Ամեսայի հայրն էր իսմայէլացի Յեթրին:

ԵՍՐՈՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

18 Եսրոնի որդի Քաղեբը կին առաւ Ազուբային, որից ծնուեց Երիմոթը: 19 Սրանք են նրա որդիները. Յովասար, Սոբաբ եւ Օռնա: Մեռաւ Ազուբան, եւ Քաղեբը կին առաւ Եփրաթին, իսկ սա նրա համար ծնեց Օրին: 20 Օրը ծնեց Օրիին: Օրին ծնեց Բեսելիէլին:

21 Դրանից յետոյ Եսրոնը պառկեց Գաղաադի հօր՝ Մաքիրի դստեր հետ, եւ նրան կնութեան առաւ, երբ ինքը վաթսուն տարեկան էր: 22 Նա ծնեց Սեգուբին. Սեգուբը ծնեց Յայիրին: Սա Գաղաադում քսաներեք քաղաք ունէր: 23 Նա գրաւեց Գեսուրից ու Արամից Յայիրի գիւղերը, Կանաթն ու նրա աւանները՝ վաթսուն քաղաք. այս ամէնը Գաղաադի հօր՝ Մաքիրի որդիներին էր պատկանում: 24 Եսրոնի մեռնելուց յետոյ Եփրաթա եկաւ Քաղեբը, եւ Եսրոնի կին Աբիան ծնեց Ասդոմին՝ Թեկուայի հօրը:

ՅԵՐԵՄԻԷԼԻ ՍԵՐՈՒՆԴԸ

25 Եսրոնի անդրանիկ որդու՝ Յերեմիէլի որդիներն էին. անդրանիկ որդին՝ Հռամանը, Բաանը, Առանը եւ սրա եղբայր Ասոմը: 26 Յերեմիէլը ուրիշ կին էլ ունէր, որի անունն էր Ատարա: 27 Սա Ունոմի մայրն էր: Յերեմիէլի անդրանիկ որդու՝ Հռամայի որդիներն էին Մաասը, Յաբինը եւ Ակորը: 28 Ունոմի որդիներն էին Սամային եւ Յադային: 29 Սամայիի որդիներն էին Նաբադն ու Աբիսուրը. Աբիսուրի կնոջ անունն էր Աբիսեա, որը ծնեց Ազաբարին, Մոլիլին: 30 Նաբադի որդիներն են Սաղադը եւ Ափփեմը: 31 Սաղադը մեռաւ անորդի, նա ժառանգ չունէր: Ափփեմի որդին Յեսսին էր: 32 Յեսսիի որդին էր Սոսանը: Սոսանի որդին էր Աղային: Աղայիի որդիներն էին Աքիսաման, Յեթերն ու Յովնաթանը: 33 Յեթերը մեռաւ առանց որդի ունենալու: Յովնաթանի որդիներն են Փաղէթը եւ Օզազան:

34 Սրանք Յերեմիէլի որդիներն են: Սոսանը չունէր որդիներ, այլ միայն դուստրեր: Սոսանն ունէր մի եգիպտացի ծառայ, որի անունն էր Յոքաղ: 35 Սոսանն իր դստերը կնութեան տուեց իր ծառայ Յոքաղին, որը ծնեց Եթթիին: 36 Եթթին ծնեց Նաթանին. Նաթանը ծնեց Աբէդին. 37 Աբէդը ծնեց Օփղաղին. Օփղաղը ծնեց Օբէդին. Օբէդը ծնեց Յէուին. 38 Յէուն ծնեց Ազարիասին. Ազարիասը ծնեց Քեղղէսին. Քեղղէսը ծնեց Եղէասային. 39 Եղէասան ծնեց Սոսոմէին. Սոսոմէն ծնեց Սաղղումին. 40 Սաղղումը ծնեց Յեքոնիասին. 41 Յեքոնիասը ծնեց Եղիսամային:

ՔԱՂԷԲԻ ՍԵՐՈՒՆԴԸ

42 422 Յերեմիէլի եղբայր Քաղեբի որդիներն էին. Մաեսան՝ նրա անդրանիկ որդին, որը Զիփի հայրն էր, եւ Մարիսան, որ Քեբրոնի հայրն էր:

43 Քեբրոնի որդիները՝ Կորխ, Թափփսի, Հռոկոմ եւ Սեմաա: 44 Սեմաան ծնեց Հռաամին՝ Յերակայի հօրը: 45 Յերական ծնեց Սաղամային, որի որդին էր Մաոնը՝ Բեթսորի հայրը: 46 Քաղեբի հարճ Գեփան ծնեց Առանին, Յոսային ու Գեզուէին: 47 Ադայի որդիներն էին Հռագեմը, Օթամը, Գերսոմը, Փաղէտը, Գեփան եւ Սագափը: 48 Քաղեբի հարճ Մոքան ծնեց Սեբերին եւ Թաքնային: 49 Նա ծնեց նաեւ Սագափին՝ Մադենայի հօրը, Սաւուղին՝ Մաքամենայի ու Բաղայի հօրը: Քաղեբի դուստրը Ասքան էր: 50 Սրանք են Քաղեբի որդիները: Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները. Սոբաղ՝ Կարիաթարիմի հայրը, Սաղոմոն՝ Բեթղամոնի հայրը, այն է՝ 51 Բեթղէէմի հայրը, Արի՝ Բեթեգորի հայրը423: Կարիաթարիմի հայր Սոբաղի որդիներն էին 52 Արան, Եսին, Ամանիթը, Թիւմասփայէն, Հռիաթիաւրը, Եթաղիմը, Եփիթինը, Սամաթինը, Յեմասարինը: 53 Սրանցից են առաջացել սարաթացիները եւ եսթաւուղացիները: 54 Սաղոմոնի որդիներն էին Բեթղեհէմը, Նետոփաթին, Ատարոթը, Յովաբի ցեղը, մանաթացիների կէս ցեղը, Եսարային: 55 Գաբէսում բնակուող ուսեալների տոհմերն էին ագաթացիները, սամաթացիները եւ սոկաթացիները: Սրանք են Հռեքաբի տան հայր Եմաթից առաջացած տները:

3

ԴԱՒԻԹ ԹԱԳԱՒՈՐԻ ՈՐԴԻՆԵՐԸ

Սրանք են Դաւթի որդիները, որ նա ծնեց Քեբրոնում. անդրանիկ որդին՝ Ամոնը՝ ծնուած յեզրայէլացի Աքինովամից, երկրորդը՝ Դաղուիան՝ ծնուած կարմելացի Աբիգեայից, երրորդը՝ Աբեսաղոմը՝ Գեսուրի թագաւոր Թողմայի դուստր Մոքայի որդին, չորրորդը՝ Ադոնիան՝ Ագիթի որդին, հինգերորդը՝ Սափատիասը՝ ծնուած Աբիտաղից, վեցերորդը՝ Յեթրամը՝ ծնուած իր Աղգեա կնոջից: Սրանք ծնուեցին Քեբրոնում: Նա այնտեղ թագաւորեց եօթը տարի եւ վեց ամիս, իսկ երեսուներեք տարի թագաւորեց Երուսաղէմում:

Երուսաղէմում ծնուածներն են Սամաան, Սոբաբը, Նաթանը եւ Ամիէլի դուստր Բերսաբէէից ծնուած Սողոմոնը: Նաեւ Յեբաարը, Եղիսաման, Եղիփալէտը, Նագեբը, Նափեկը, Նափիին, Եղիսաման եւ Եղիթադան: Սրանք Դաւթի տասնինը որդիներն են, չհաշուած նրա հարճերից ծնուած որդիները: Եւ Թամարը նրանց քոյրն էր:

ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՒՈՐԻ ՍԵՐՈՒՆԴԸ

10 Սողոմոնի որդիները՝ Հռոբովամ, սրա որդին՝ Աբիաս, սրա որդին՝ Ասա, 11 սրա որդին՝ Յոսափատ, սրա որդին՝ Յորամ, սրա որդին՝ Օքոզիաս, սրա որդին՝ Յովաս, 12 սրա որդին՝ Ամասիա, սրա որդին՝ Ազարիա, սրա որդին՝ Յովաթամ, 13 սրա որդին՝ Աքազ, սրա որդին՝ Եզեկիա, սրա որդին՝ Մանասէ, սրա որդին՝ Ամոս, 14 սրա որդին՝ Յոսիա: 15 Յոսիայի որդիները. անդրանիկը՝ Յովաքազ, երկրորդը՝ Յովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում: 16 Յովակիմի որդիները. Յեքոնիաս եւ Սեդեկիաս: 17 Յեքոնիասի որդիները՝ Ասիր, սրա որդիները՝ Սաղաթիէլ, Մեղքիրամ, 18 Փադայիաս, Սոսամով, Նաբատիաս, Սանեսար եւ Յեքոնիաս: 19 Սաղաթիէլի որդիները՝ Զօրաբաբէլ եւ Սեմէի: Զօրաբաբէլի որդիները՝ Մասողամոս, Անանիաս եւ նրանց քոյր Սաղոմէ: 20 Նաեւ՝ Ասեբա, Օող, Բարաքիաս, Ասադիաս եւ Ասոբասէդ՝ ընդամէնը ութ հոգի: 21 Անանիասի որդին՝ Փալետիա, սրա որդին՝ Յեսիա, սրա որդին՝ Հռափայիա, սրա որդին՝ Օռնա, սրա որդին՝ Աբդիա, սրա որդին՝ Սեքենիա: 22 Սեքենիայի որդին՝ Սամայիա, Սամայիայի որդիները՝ Քետտուս, Յովել, Բերիա, Նովադիա, Սափատ եւ Սափեք՝ ընդամէնը վեց հոգի: 23 Նովադիայի որդիները՝ Եղիոնէ, Եզեկիաս, Եսրիկամ՝ ընդամէնը երեք հոգի: 24 Եղիոնէի որդիները՝ Օդուիա, Եղիասիբ, Փադայիա, Ակկուբ, Յովնան, Գաղայիա եւ Անանիա՝ ընդամէնը եօթը հոգի:

4

ՅՈՒԴԱՅԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Յուդայի որդիները՝ Փարէս, Եսրոմ, Քարմի, Օր, Սուբաղ, իսկ սրա որդին՝ Կերիա: Սուբաղը ծնեց Յեթին, Յեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային: Սրանք Սարաթիայի սերունդն են: Սրանք են Ետամի որդիները. Յեսրայէլ, Յեսմա եւ Գաբէս, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն: Գեդուրի հայրը Փանուէլն էր, իսկ Օսանի հայրը՝ Եզերը: Սրանք են Բեթղեհէմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Օրի որդիները:

Թեկուայի հայր Ասքուրը երկու կին ունէր՝ Աաղա ու Նոոբա: Նոոբան ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին եւ Ասթերանին: Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են: Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար եւ Եթնադի: Եւ Կոսը ծնեց Եգնոբին եւ Սոբեբային:

Սրանք են Յարիմի որդու՝ Հռեքաբի եղբօր սերունդները:

Գաբէսը առաւել յայտնի էր, քան իր եղբայրները, եւ մայրը նրա անունը Իգաբէս դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբէսի նման»: 10 Իգաբէսը դիմեց Իսրայէլի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրայ թող լինի, եւ իմաստութի՛ւն տուր, որ չնսեմանամ424»: Եւ Աստուած նրան տուեց այն ամէնը, ինչ նա խնդրել էր:

ԱՅԼ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱԶԳԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

11 Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր: 12 Ասպաթոնը ծնեց Յատրոփային, Փեսէին, Թանային՝ Նաասա քաղաքի հօրը, կենէզացի Եսեղոնի եղբօրը: Սրանք Հռեփի բնակիչներն են: 13 Կենէզի որդիները՝ Գոթոնիէլ եւ Սարայիա, իսկ Գոթոնիէլի որդին՝ Աթաթ: 14 Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Յաբաբին: Արդարեւ, սրանք հիւսներ էին: 15 Յեփոնէի որդի Քաղեբի որդիները՝ Եռաղա եւ Նաամ, իսկ Արամի որդին՝ Կենէզ: 16 Յայէլի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա եւ Եսրայէլ: 17 Եսրայէլի որդիները՝ Յեթեր, Մորադ ու Գափեր: Աղոնը ծնեց Յեթերին, Մարոնին, Յեսմային, Այեսբային՝ Սեթեմոնի հօրը: 18 Նրա կինը ծնեց Յարեդին՝ Գեդորի հօրը, Յաբարին՝ Սաքոնի հօրը, եւ Յեքթիէլին՝ Զոնանի հօրը: Սրանք են Մորեդի կնոջ՝ փարաւոնի դուստր Բեթթիայի ծնած որդիները: 19 Օդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիները՝ Կեսիայի հայր Դանա, Հոմամի հայր Սիմէոն, իսկ Կէիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմի, Յեսթեմոն եւ Մաքաթի: 20 Սիմիունի որդիները՝ Ամնոն, Անանից ծնուած Հռաննոն եւ Թիղոն: Յեսսէի որդի՝ Զոքաթ ու Զոքաթի որդիները:

ՍԵՂՈՒՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

21 Յուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էրը, Մադէսի հայրը՝ Դադաան եւ նրանց սերունդները՝ 22 Եբդաթ, Աբուստան, Նեսոբա, Յովակիմ՝ Քուզեբի բնակիչները, Յովաս, Սարափ, որոնք Մովաբում բնակուեցին, եւ Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ425: 23 Սրանք բրուտներ էին, որոնք բնակւում էին Անատիմում ու Սադերայում թագաւորի հետ, նրա թագաւորութեան մէջ: Սրանք զօրացան եւ բնակուեցին այնտեղ:

ՇՄԱՒՈՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

24 Շմաւոնի որդիները՝ Նաբուէլ, Յամին, Յարիբ, Զարեհ, Սաւուղ: 25 Սաւուղի որդին՝ Սաղէմ, սրա որդին՝ Բասան, սրա որդին՝ Ասեման, սրա որդին՝ Մազբա, 26 սրա որդին՝ Ամուէլ, սրա որդին՝ Սաբուդ, սրա որդին՝ Զաքուր, սրա որդին՝ Սեմէի: 27 Սեմէին ունէր վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունէին. նրանց ամբողջ տոհմը Յուդայի որդիների նման չէր բազմանում: 28 Նրանք բնակուեցին Բերսաբինում, Սամաայում, Մոլադայում, Սերսուղայում, 29 Բաաղայում, Քուասոմում, Թուղադայում, 30 Բաթուղում, Երմայում, Սիկիլակում, 31 Բեթմարայում, Քաբորայում, Կեսսէոսիմում եւ Բարուասէորիմի տանը: Սրանք էին նրանց քաղաքները մինչեւ Դաւիթ արքան: 32 Նրանց քաղաքներն էին նաեւ Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ քաղաք: 33 Այս բոլոր քաղաքների շուրջը, մինչեւ Բաաղ սփռուած նրանց բնակավայրերի կալուածքների ու նրանց տէրերի անունները սրանք են. 34 Մոսոբաբ, Ամաղէկ, Ամասիայի որդի Յոսիա, 35 Յովէլ, Ասիէլի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի Յեսու, 36 Եղիոնէ, Յեկեբա, Յասթէ, Յասուիա, Ասայիա, Եդիէլ, Իսմայէլ, Բանեա, 37 Սամուայի որդի Սամարիայի որդի Յեդիայի որդի Աղոնի որդի Սեփերի որդի Զուզա: 38 Այս անուն առ անուն յիշուածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել: 39 Սրանք գնացին հասան մինչեւ Գերարա, մինչեւ Գայի արեւելեան կողմը, որ իրենց հօտերի համար արօտավայր որոնեն: 40 Նրանք գտան բազմաթիւ ու հարուստ արօտավայրեր, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, ուր խաղաղութիւն ու հանդարտութիւն էր տիրում, որովհետեւ նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակուել: 41 Անուն առ անուն յիշատակուած այս մարդիկ Յուդայի Եզեկիա արքայի օրօք եկան եւ կոտորեցին նրա բնակիչներին, այնտեղ բնակուող մինեցիներին ու նրանց փոխարէն բնակուեցին մինչեւ այսօր, որովհետեւ իրենց հօտերի համար այնտեղ արօտավայրեր էին գտել: 42 Նրանցից՝ Շմաւոնի որդիներից հինգ հարիւր մարդ գնաց Սէիր լեռը, իսկ Յեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիէլը դարձան նրանց իշխանները: 43 Նրանք կոտորեցին Ամաղէկից այստեղ հաստատուած վերապրածներին եւ այստեղ բնակուեցին մինչեւ այսօր:

5

ՌՈՒԲԷՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները: Թէեւ նա էր անդրանիկը, սակայն, իր հօր անկողինը պղծելու պատճառով, հայրն իր օրհնութիւնը տուեց Իսրայէլի որդի Յովսէփին: Ռուբէնը ազգահամարի մէջ իբրեւ անդրանիկ չգրուեց: Թէեւ Յուդան զօրաւոր էր իր եղբայրների մէջ եւ նրանց իշխանը, բայց օրհնութիւնը Յովսէփին տրուեց: Իսրայէլի անդրանիկ ծննդի՝ Ռուբէնի որդիները. Ենոք եւ Փաղղուս, Եսրոմ եւ Քարմի: Յովէլի սերունդը. Սեմէի, Բեբենա, Գոգ, Սեմէի, Բաաղ, Բէէղա, որին գերեց Ասորեստանի Թագղաթփաղասար արքան: Նա էր Ռուբէնի ցեղի իշխանը: Երբ նրա եղբայրներն իրենց տոհմերով ազգահամարի մէջ էին գրւում, նրանց իշխաններն էին Յովէլն ու Զաքարիան: Յովէլի որդի Ամայի որդի Օզուզի որդի Իբաղէին բնակուեց Արոյերում, Նաբաւում ու Բելմաոնում: Նա բնակուեց արեւելքում՝ Եփրատ գետից մինչեւ անապատ, որովհետեւ Գաղաադում նա շատ անասուններ ունէր: 10 Սաւուղի օրօք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դէմ, եւ Գաղաադից դէպի արեւելք՝ վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան:

ԳԱԴԻ ՍԵՐՈՒՆԴԸ

11 Գադի որդիները բնակուեցին նրանց դիմաց՝ Բասանից մինչեւ Մեղքէ: Դրանք են. գլխաւորը՝ Յովէլ, 12 երկրորդը՝ Սափա, ապա Անայի, որ գրագիր էր Բասանում: 13 Նրանց եղբայրները բնակուեցին ըստ իրենց ազգատոհմերի տների. դրանք են. Միքայէլ, Մոսողաամ, Սոբայէ, Յորէ, Յաքան, Ազիա եւ Օբէդ: 14 Այս եօթը Աբիքայիայի որդիներն էին. ինքը՝ Ուրիի որդին, սա՝ Ադայի որդին, սա՝ Գաղաադի որդին, սա՝ Միքայէլի որդին, սա՝ Յեսսայի որդին, սա՝ Յեգդադի որդին, սա՝ Աքիբուզի որդին, 15 սա՝ Աբդիէլի որդին, սա՝ Գունի որդին: Աբիքայիան նրանց ազգատոհմերի իշխանն էր, 16 որոնք բնակւում էին Գաղաադում, Բասանում եւ նրանց աւաններում, Սարոնի շրջակայ բոլոր գաւառներում, մինչեւ նրանց սահմանները: 17 Նրանք ազգահամարի մէջ մտան Յուդայի արքայ Յովաթամի եւ Իսրայէլի արքայ Յերոբովամի օրօք:

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՑԵՂԵՐԻ ԲԱՆԱԿՆԵՐԸ

18 Ռուբէնի ու Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղի մարդիկ զօրաւոր էին: Նրանք պատերազմի սովոր էին՝ վահաններ ու սրեր ունէին, աղեղներ էին լարում ու քառասունչորս հազար եօթը հարիւր վաթսուն մարտիկներով պատերազմի էին ելնում: 19 Նրանք պատերազմի ելան հագարացիների, տուրեցիների, նափեսացիների, նաբեդոնացիների եւ նաբիմացիների դէմ: 20 Նրանք յարձակուեցին նրանց վրայ: Հագարացիները յանձնուեցին նրանց իրենց վրաններով հանդերձ, որովհետեւ պատերազմի ժամանակ իսրայէլացիները Աստծուն էին ուղղել իրենց խնդրանքը: Աստուած լսել էր նրանց, քանի որ իր վրայ էին դրել իրենց յոյսը: 21 Նրանք աւար առան հագարացիների մթերանոցը. հինգ հազար ուղտ, երկու հարիւր յիսուն հազար ոչխար, երկու հազար էշ. գերեցին հարիւր հազար մարդ: 22 Շատերն սպանուեցին, որովհետեւ պատերազմը Աստծուց եղաւ: Իսրայէլացիները բնակուեցին նրանց բնակավայրերում մինչեւ իրենց գերեվարումը:

ՄԱՆԱՍԷԻ ԿԷՍ ՑԵՂԸ ԱՆԴՐՅՈՐԴԱՆԱՆՈՒՄ

23 Մանասէի կէս ցեղը բնակուեց ու բազմացաւ Բասանի երկրից մինչեւ Բաաղերմոն եւ Սանիր, Ահերմոնի լեռից մինչեւ Լիբանան: 24 Սրանք են նրանց տոհմատների իշխանները. Օփեր, Յեսսի, Ելիէլ, Եզիէլ, Յերեմիա, Յոդիա եւ Իգիէլ, որոնք զօրեղ մարդիկ էին, իրենց տոհմատների անուանի իշխանները:

25 Նրանք, սակայն, ուխտադրուժ եղան իրենց հայրերի Աստծու հանդէպ, լքեցին նրան ու գնացին այն օտար երկրների աստուածների յետեւից, որոնց Աստուած նրանց ներկայութեամբ ոչնչացրել էր: 26 Եւ Աստուած Իսրայէլի դէմ գրգռեց Ասորեստանի արքայ Փանոքի հոգին ու Սուբի արքայ Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբէնի ցեղին, Գադդիի ցեղին եւ Մանասէի կէս ցեղին, տարան Քաղա ու Քաբոր, Գոզան գետի եզերքը, ուր եւ մնում են մինչեւ այսօր:

6

ՂԵՒԻԻ ՍԵՐՈՒՆԴԸ. ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՆԵՐ

Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի: Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ: Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսէս եւ Մարիամ: Ահարոնի որդիները՝ Նաբադ եւ Աբիուդ, Եղիազար եւ Իթամար: Եղիազարը ծնեց Փենէէսին, Փենէէսը ծնեց Աբեսսուին, Աբեսսուն ծնեց Բորքիին, Բորքին ծնեց Օզիային, Օզիան ծնեց Արէասին, Արէասը ծնեց Մարէոթին, Մարէոթը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին, Աքիտոբը ծնեց Սադոկին, Սադոկը ծնեց Աքիմաասին, Աքիմաասը ծնեց Ազարիասին, Ազարիասը ծնեց Յոնասին, 10 Յոնասը ծնեց Ազարիասին: 11 Սա քահանայ էր Աստծու այն տանը, որ Երուսաղէմում շինել էր Սողոմոնը: 12 Ազարիասը ծնեց Ամարիասին, Ամարիասը ծնեց Աքիտոբին, Աքիտոբը ծնեց Սադոկին, 13 Սադոկը ծնեց Սելլումին, Սելլումը ծնեց Քեղկիասին, Քեղկիասը ծնեց Ազարիասին, 14 Ազարիասը ծնեց Սարէասին, Սարէասը ծնեց Յոսեդեկին: 15 Յոսեդեկը Նաբուքոդոնոսորի ձեռքը գերի ընկաւ Յուդայի երկրի ու Երուսաղէմի հետ:

16 Ղեւիի որդիները՝ Գերսոն, Կահաթ եւ Մերարի: Գերսոնի որդիների անուններն են Ղոբենի եւ Սեմէի: 17 Կահաթի որդիները՝ Ամրամ, Սահառ, Քեբրոն եւ Օզիէլ: 18 Մերարիի որդիները՝ Մոողի եւ Մուսի: 19 Սրանք Ղեւիի տոհմերն են ըստ ընտանիքների:

20 Գերսոնի որդի Ղոբենիից սերուեցին սրա որդի Յեթթին, 21 սրա որդի Յովաքը, սրա որդի Աբդիուն, սրա որդի Զարան, սրա որդի Յաթրին:

22 Կահաթի որդիները՝ Սահառ, սրա որդի Կորխ, սրա որդի Ասիր, 23 սրա որդի Եղկանա, սրա որդի Աբիսափ, սրա որդի Ասիր, սրա որդի Օզիաս, 24 սրա որդի Աթ, սրա որդի Ուրիէլ, սրա որդի Սաւուղ: 25 Եղկանայի որդիները՝ Ամաս, Աքիմոթ, 26 սրա որդի Եղկանա, սրա որդի Սուփի, սրա որդի Կանաթ, 27 սրա որդի Եղիաթ, սրա որդի Յերոամ, սրա որդի Եղկանա: 28 Սամուէլի որդիները. նրա անդրանիկը՝ Յովէլ, երկրորդը՝ Աբիա: 29 Մերարիի որդիները՝ Մոոլի, Նաբար, 30 սրա որդի Ղոբենի, սրա որդի Սեմէի, սրա որդի Օզա, սրա որդի Սամաա, սրա որդի Անգիա, սրա որդի Ասիա:

ՏԱՃԱՐԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ

31 Սրանք են նրանք, որոնց Դաւիթը կարգեց Աստծու տան երգիչների վրայ, երբ ուխտի տապանակը հաստատուեց այնտեղ: 32 Նրանք վկայութեան խորանի առջեւ երգեցողութեան իրենց պաշտօնը կատարեցին, մինչեւ որ Սողոմոնը Երուսաղէմում շինեց Տիրոջ տունը: Նրանք սպասաւորութիւն կատարելիս կանգնում էին ըստ իրենց կարգի: 33 Ահա Կահաթի ցեղից սպասաւորութեան կոչուածներն ու նրանց որդիները. Սամուէլի թոռ Էմանը՝ Կահաթի սերնդից սաղմոսերգու Էմանը, որը որդին էր Յովէլի, եւ սա՝ Սամուէլի, 34 սա՝ Եղկանայի, սա՝ Յերեմիէլի, սա՝ Ելիեղի, սա՝ Թոկիի, 35 սա՝ Սուփիի, սա՝ Եղկանայի, սա՝ Մաաթի, սա՝ Ամասիի, 36 սա՝ Եղկանայի, սա՝ Յովէլի, սա Ազարիայի, սա՝ Սափանի, 37 սա՝ Թաաթի, սա՝ Ասիրի, սա՝ Բիասափի, սա՝ Կորխի, 38 սա՝ Յեսարի, սա՝ Կահաթի, սա՝ Ղեւիի, սա՝ Իսրայէլի: 39 Նրա եղբայրն էր Ասափը, որը նրա աջ կողմում էր կանգնում: Ասափը որդին էր Բարաքիի, եւ սա՝ Սամաայի, 40 սա՝ Միքայէլի, սա՝ Բաասիայի, սա՝ Միքիայի, 41 սա՝ Աթանիի, սա՝ Ազարիայի, սա՝ Յադիայի, 42 սա՝ Ուրիի, սա՝ Զամմայի, սա՝ Սեմէիի, 43 սա՝ Յեթթիի, սա՝ Գերսոնի, եւ սա՝ Ղեւիի: 44 Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, կանգնում էին ձախ կողմում: Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսանի, եւ սա՝ որդին Աբդիի, սա՝ Մաղոտի, 45 սա՝ Ասեբիի, սա՝ Ամեսսիի, սա՝ Քեղկիի, 46 սա՝ Ամասիայի, սա՝ Բաանի, սա՝ Սեմերի, 47 սա՝ Ամոողի, սա՝ Մուսիի, սա՝ Մերարիի, եւ սա՝ Ղեւիի: 48 Եւ նրանց եղբայրները, ըստ իրենց տոհմատների, ղեւտացիներ էին, որոնք նշանակուած էին Աստծու տան խորանին սպասաւորութիւն կատարելու համար:

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԸ

49 Ահարոնը եւ իր որդիները ողջակէզների զոհասեղանին ու խնկերի զոհասեղանին խունկ ծխելով՝ կատարում էին սրբութիւնների սրբութեան բոլոր գործերը Իսրայէլի քաւութեան համար, ճիշտ այնպէս, ինչպէս պատուիրել էր Աստծու ծառայ Մովսէսը: 50 Սրանք են Ահարոնի որդիները. Եղիազար, սրա որդին՝ Փենէէս, 51 սրա որդին՝ Աբիսու, սրա որդին՝ Բոկա, սրա որդին՝ Օզիա, սրա որդին՝ Զարա, 52 սրա որդին՝ Մերաոթ, սրա որդին՝ Ամարիաթ, սրա որդին՝ Աքիտոբ, սրա որդին՝ Սադոկ, 53 սրա որդին՝ Աքիմաս:

54 426 Կահաթի տոհմից սերուած Ահարոնի որդիները գիւղերում ու աւաններում բնակավայրեր ունեցան, որովհետեւ դրանք էին նրանց բաժին ընկել: 55 Նրանց տուեցին Յուդայի երկրում գտնուող Քեբրոնն իր շրջակայ արուարձաններով, 56 իսկ քաղաքի դաշտերն ու գիւղերը տուեցին Յեփոնէի որդի Քաղեբին: 57 Ահարոնի որդիներին տուեցին ապաստանի քաղաքները՝ Քեբրոնն ու Ղոբնան իրենց արօտավայրերով, Եղոնը իր արօտավայրերով, Եսթամովը իր արօտավայրերով, 58 Յեսթերը իր արօտավայրերով, Դաբիրը իր արօտավայրերով, 59 Ասանը իր արօտավայրերով, Բեթսամիւսը իր արօտավայրերով եւ Բեթերը իր արօտավայրերով: 60 Բենիամինի ցեղին տուեցին Գաբէէն իր արօտավայրերով, Գաղեմէթը իր արօտավայրերով, Ղաբեէն իր արօտավայրերով, Անաթոթը իր արօտավայրերով, Անքոսը իր արօտավայրերով: Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիւը տասնչորս է:

61 Մանասէի կէս ցեղից սերուած Կահաթի որդիներին՝ այս տոհմի մնացած անդամներին, վիճակահանութեամբ տասը քաղաք տրուեց, 62 իսկ Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Իսաքարի ցեղից, Ասերի ցեղից, Նեփթաղիմի ցեղից եւ Բասանում բնակուող Մանասէի ցեղից վիճակահանութեամբ տրուեց տասներեք քաղաք:

63 Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, այն է՝ Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Զաբուղոնի ցեղից վիճակահանութեամբ տրուեց տասներկու քաղաք:

64 Այսպիսով իսրայէլացիները ղեւտացիներին տուեցին այս քաղաքներն իրենց շրջակայ արօտավայրերով: 65 Յուդայի ցեղից, Շմաւոնի ցեղից ու Բենիամինի որդիների ցեղից վիճակահանութեամբ բաժին հանեցին այս քաղաքները, որ անուններով են նշուած: 66 Կահաթի որդիների տոհմերին տուեցին Եփրեմի ցեղի սահմաններում գտնուող քաղաքներ. 67 նրանց տուեցին ապաստանի քաղաքները՝ Եփրեմի լերան վրայ գտնուող Սիւքէմն իր արօտավայրերով, Գազերը իր արօտավայրերով, 68 Յեկնամը իր արօտավայրերով, Բեթորոնը իր արօտավայրերով, 69 Ելոթը իր արօտավայրերով եւ Գեթրեմոնը իր արօտավայրերով: 70 Մանասէի կէս ցեղից Եները իր արօտավայրերով, Իբղաաման իր արօտավայրերով տրուեցին Կահաթի որդիների տոհմի մնացած անդամներին:

71 Գերսոնի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Մանասէի կէս ցեղից տրուեցին Բասանի Գողոն բնակավայրը իր շրջակայ արօտավայրերով եւ Հռոմոթը իր արօտավայրերով: 72 Իսաքարի ցեղից տուեցին Կեթէսը իր արօտավայրերով, Կադիրը իր արօտավայրերով, 73 Ամոսը իր արօտավայրերով եւ Անամը իր արօտավայրերով: 74 Ասերի ցեղից տուեցին Մասաղը իր արօտավայրերով, Աւդոնը իր արօտավայրերով, 75 Յակակը իր արօտավայրերով եւ Հռոթը իր արօտավայրերով: 76 Նեփթաղիմի ցեղից տուեցին Գալիլիայում գտնուող Կեդէսը իր արօտավայրերով, Քամովը իր արօտավայրերով եւ Կարիաթարիմը իր արօտավայրերով:

77 Մերարիի մնացած որդիներին Զաբուղոնի ցեղից տուեցին Յեկոմանը իր արօտավայրերով, Կադէսը իր արօտավայրերով, Հռեմոնը իր արօտավայրերով, Բաթորը իր արօտավայրերով, 78 նաեւ Երիքովում, Յորդանան գետի եզերքին, Յորդանան գետից արեւմուտք գտնուող մասը, Ռուբէնի ցեղից տուեցին անապատում գտնուող Բոսորը իր արօտավայրերով, Յասան իր արօտավայրերով, 79 Կադեթոթը իր արօտավայրերով եւ Մոփասաթը իր արօտավայրերով: 80 Գադի ցեղից տուեցին Գաղաադում գտնուող Ռամոթը իր արօտավայրերով, Մանայեմը իր արօտավայրերով, 81 Յեսեբոնը իր արօտավայրերով եւ Յազերը իր արօտավայրերով:

7

ԻՍԱՔԱՐԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Սրանք են Իսաքարի որդիները. Թողա, Փուա, Յասուբ եւ Սամրամ՝ ընդամէնը չորս հոգի: Թողայի որդիները՝ Օզի, Հռափայիաս, Յերիէլ, Յեմու, Յեբամ եւ Սամուէլ, որոնք իրենց տոհմատների իշխաններն էին: Թուղն ու Անանը իրենց տոհմի մէջ քաջազուններ էին: Նրանց գունդը Դաւթի օրօք բաղկացած էր քսաներկու հազար վեց հարիւր հոգուց: Օզիի որդին էր Յեզեբիասը, Յեզեբիասի որդիները՝ Միքայէլ, Աբդիաս, Յովէլ եւ Յիսիաս, որոնք բոլորն էլ իշխաններ էին: Նրանց հետ, ըստ իրենց ազգատոհմի, ըստ իրենց տոհմատների, պատերազմի համար պատրաստ կային երեսունվեց հազար զօրաւոր մարդիկ, որովհետեւ նրանց կանայք ու որդիները բազմացել էին: Նրանց եղբայրները Իսաքարի բոլոր տոհմերի մէջ քաջազուններ էին: Նրանց ընդհանուր թիւը կազմում էր ութսունեօթը հազար հոգի:

ԲԵՆԻԱՄԻՆԻ ԵՒ ԴԱՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Բենիամինի որդիները՝ Բաղէէ, Բոքոր, Ադիէլ՝ ընդամէնը երեք հոգի: Սրանք են Բաղէէի որդիները. Ասեբոն, Օզի, Օզիէլ, Երեմոթ, Ուրի՝ ընդամէնը հինգ հոգի, որոնք իրենց տոհմատների քաջազուն իշխաններն էին: Նրանց թիւը քսաներկու հազար երեսունչորս էր: Բոքորի որդիները՝ Զամարիաս, Յովաս, Ելիեզեր, Ելիոլէ, Նաւ, Ամարիա, Երիմոթ, Աբիու, Անաթոթ եւ Ելմեթեմ. սրանք բոլորը Բոքորի որդիներն էին, իրենց տոհմերի քաջազուն իշխանները, եւ նրանց թիւը քսան հազար երկու հարիւր էր: 10 Աբդիէլի որդին էր Բաղաանը, Բաղաանի որդիները՝ Յէոս, Բենիամին, Աւոդ, Քանաան, Եդան, Թարսիս եւ Աքիսաար: 11 Սրանք բոլորը Աբդիէլի որդիներն էին, իրենց տոհմի քաջազուն իշխանները, որոնք քաջութեամբ պատերազմի էին ելնում, եւ որոնց թիւը տասնեօթը հազար երկու հարիւր էր: 12 Նաեւ Սափիմ ու Աբիմ: Սորայի որդին էր Սոբուն, սրա որդին՝ Յաթերը:

13 Նեփթաղիմի որդիները՝ Յասիէլ, Գոնի, Սահառ, Սելլում: Նեփթաղիմի մայրը Բալլան էր:

ՄԱՆԱՍԷԻ ՍԵՐՈՒՆԴԸ

14 Մանասէի որդին էր Եսրիէլը, որին ծնել էր Մանասէի ասորի հարճը, եւ որը ծնել էր նաեւ Գաղաադի հօրը՝ Մաքիրին: 15 Մաքիրը կին գտաւ Յափինի, նաեւ Սեփոնի համար: Մաքիրի քրոջ անունն էր Մոոքա: Մաքիրը երկրորդ որդի ունեցաւ, որի անունն էր Սափաադ: Սափաադը ծնեց միայն դուստրեր: 16 Մաքիրի կին Մոոքան որդի ծնեց եւ անունը դրեց Փարէս: 17 Սրա եղբօր անունն էր Սորոմ, իսկ սրա որդու անունը՝ Ուղամա: Ուղամայի որդին էր Բադիմը: 18 Սրանք են Մանասէի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդիները: Նրա քոյր Մալէքէթը ծնեց Էսուդին, Աբիեզերին եւ Մոողային: 19 Սեմիրի որդիներն էին Այինը, Սիւքէմը, Ղակէիան եւ Անիամը:

ԵՓՐԵՄԻ ՍԵՐՈՒՆԴԸ

20 Եփրեմի որդին՝ Մեսթաղա, սրա որդին՝ Բարադ, սրա որդին՝ Թաաթ, սրա որդին՝ Եղիադ, սրա որդին՝ Նոմեէ, սրա որդին՝ Զարեդ, 21 սրա որդին՝ Սոթէլ, սրա որդին՝ Եզեր, սրա որդին՝ Եղէադ: Սրանց սպանեցին այդ երկրում ծնուած գեթացիները, քանզի սրանք եկել էին իրենց անասունները խլելու: 22 Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց: Եկան նրա եղբայրները նրան մխիթարելու: 23 Նա պառկեց իր կնոջ հետ, սա յղիացաւ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, քանզի ասում էր, թէ՝ «Չար ժամանակ ծնուեց իմ տանը»: 24 Եփրեմի դուստրն էր Սառան: Սառան մնացած իր մարդկանց հետ շինեց ներքին եւ վերին Բեթորոնը: 25 Օզանի որդին էր Սէէրան, 26 սրա որդիները՝ Հռափայէ եւ Հռասէթ, սրա որդին՝ Թաղէ, սրա որդին՝ Զոոդա, սրա որդին՝ Թաան, 27 սրա որդին՝ Ամիուդ, սրա որդին՝ Եղիսամա, 28 սրա որդին՝ Նուն, եւ սրա որդին՝ Յեսու: Նրանց կալուածքներն ու բնակավայրը Բեթէլում էին, Բեթէլի գիւղերը արեւելեան մասում էին գտնւում: Դրանք են. Գազերն իր գիւղերով, Սիւքէմն իր գիւղերով մինչեւ Գազա ու դրա գիւղերը, 29 մինչեւ Մանասէի որդիների սահմանները, Բեթսանն իր գիւղերով, Թանաքն իր գիւղերով, Գաղաադն իր գիւղերով, Մակեդդոն իր գիւղերով եւ Դորն իր գիւղերով: Այնտեղ բնակուեցին Իսրայէլի որդի Յովսէփի որդիները:

ԱՍԵՐԻ ՍԵՐՈՒՆԴԸ

30 Ասերի որդիները՝ Յեսնա, Յասուր, Յեսովա, Յեսու, Աբարիա եւ նրանց քոյր Սարա: 31 Աբարիայի որդիները՝ Քաբեր եւ Մելքիէլ. սա Զեբեթի հայրն է: 32 Քաբերը ծնեց Յափաղէտին, Սոմերին, Քոթամին եւ սրանց քոյր Սողամին: 33 Յափաղէտի որդիները՝ Թեսեքի, Բամայէլ եւ Ասիթ: Սրանք էին Յափաղէտի որդիները: 34 Սոմերի որդիները՝ Աքիու, Հռաադա, Օբդա, Արամ: 35 Սոփարի եղբայր Ելամի որդիները՝ Յամանա, Սեղէս եւ Ամաաղ: 36 Սոփարի որդիները՝ Առնափար, Սուաղ, Բարի, Յեմրա, 37 Բասար, Օդ, Սեմա, Սաղիսա, Յեթեր եւ Բեէրա: 38 Յեթերի որդիները՝ Յափինա, Փասփա եւ Արա: 39 Օղի որդիները՝ Օրեք, Անիէլ եւ Հռայիէլ: 40 Սրանք բոլորը Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջազուններ, իշխաններ եւ առաջնորդներ: Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիւը քսանվեց հազար էր:

8

ԲԵՆԻԱՄԻՆԻ ՍԵՐՈՒՆԴԸ

Բենիամինը առաջինը ծնեց Բաղէին, երկրորդը՝ Ասբէղին, երրորդը՝ Արային, չորրորդը՝ Նովային, հինգերորդը՝ Հռափային: Բաղէի որդիներն էին Արեդը, Գերան, Աբիուդը, Աբիսուէն, Նեէմանը, Գերան, Սոփանը, Քիրամը եւ Սովիմը: Սրանք են Օդի որդիները, եւ սրանք են տոհմերի իշխանները, որ բնակւում էին Գաբայում եւ գերեվարուեցին դէպի Մանաքաթ: Նաեւ՝ Նեէման, Աքիան եւ Գերան՝ նոյն ինքը Եգղամը, որը ծնեց Օզային ու Աքիադին: Եւ Գաարիմը նրան տեղ հասցնելուց յետոյ ծնեց Մովամին, Օսիմին ու Բաարային: Նրա կին Ադան ծնեց Յոբաբին, Սաբիային, Մոսային, Մեղքամին, 10 Յէուսին, Սեբիային եւ Մարմային: 11 Սրանք Յոսիմից սերուած տոհմերի իշխաններն են: Մեսիմը ծնեց Աքիտոբին եւ Աղփաղային: 12 Աղփաղայի որդիները՝ Օւէտ, Միսայէլ, Սեմեր (որ կառուցեց Օնողն ու Ղոդը եւ նրա գիւղերը), Բարիգա ու Սամա: 13 Սրանք են Եղամում բնակուող տոհմերի իշխանները, որ դուրս քշեցին Գեթի բնակիչներին: 14 Նրանց եղբայրները՝ Մոսէք, Յարիմաթ, 15 Աղաբադիա, Արոդ, Յադեր, 16 Միքայէլ, Յեսփաք, Յովաքա եւ Յեզիաս: Բարիադայի որդիներն են 17 Զաբդաիան, Մոքողամը, Ազակին, Աբարը, 18 Յեսամարին, Եսիեղան եւ Յոբաբը: Եղփաղի որդիներն են 19 Յաքիմը, Զէքրին, Զաբդին, 20 Եղիոնէն, Սաղթին, Ելիէլը, 21 Աղաիան, Բերիգան, Բարեան եւ Սամարիամը: Ամարիայի որդիներն են 22 Յեսփանը, Օբեդը, Ելիէլը, 23 Աբդոնը, Մեքրին, Անանը, 24 Անանիան, Ամբրին, Աեղամը, Անաթոթիան, 25 Աթինը, Յեփադիան եւ Փանուէլը: Սոսեկի որդիներն են 26 Սամերիան, Սարայիան, Գոթողիասը, 27 Արասիասը, Հեղիասը, Զէքրին եւ Երոմի որդիները: 28 Սրանք տոհմերի իշխաններն են, Երուսաղէմում բնակուող իրենց սերնդի առաջնորդները:

29 Գաբաւոնի հայրը բնակուեց Գաբաւոնում: Նրա կնոջ անունն էր Մաաքա: 30 Նրա որդիները՝ անդրանիկը՝ Սաբդոն, ապա՝ Յեսուր, Կիս, Բաղաամ, Ներ, Նաբադ 31 եւ Գեդուր. սրա եղբայրներն էին Զաքուրն ու Մաղողոթը, որը ծնել էր Սամաային: 32 Սրանք բնակուեցին Երուսաղէմում, իրենց եղբայրների դիմաց, իրենց եղբայրների հետ:

ՍԱՒՈՒՂ ԹԱԳԱՒՈՐԻ ԸՆՏԱՆԻՔԸ

33 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին եւ Իսմայէլին: 34 Յովնաթանը ծնեց Մեմփիբաաղին. Մեմփիբաաղը ծնեց Միքային: 35 Միքայի որդիներն են Փիդոնը, Մաղոքը, Թարէն եւ Քաազը: 36 Քաազը ծնեց Յովիդային. Յովիդան ծնեց Գաղեմաթին, Ազոթին, Զամարիային: 37 Զամարիան ծնեց Մեսսային. Մեսսան ծնեց Բաանային: 38 Սրա որդին է Հռափեան, սրա որդին՝ Եղէասը, սրա որդին՝ Եսէլը: Եսէլը427 վեց որդի ունէր, որոնց անուններն են. անդրանիկինը՝ Եզրիկամ, ապա՝ Բոքերու, Իսմայէլ, Սարաիաս, Արդիաս, Անան: 39 Սրանք բոլորը Եսէլի որդիներն էին: Նրա եղբայր Եսեղկանի որդիները՝ անդրանիկը՝ Ուղամ, երկրորդը՝ Աւաս, երրորդը՝ Եղիփաղէտ: 40 Եղկամի որդիները քաջազուն, աղեղնաւոր մարդիկ էին, որոնք բազմացրին իրենց որդիներին ու որդիների որդիներին: Նրանց թիւը հասաւ հարիւր իննսուն հոգու: Սրանք բոլորը Բենիամինի որդիներից ծնուեցին:

9

ԵՐՈՒՍԱՂԷՄԸ՝ ԻՍՐԱՅԷԼԱՑԻՆԵՐԻ ՔԱՂԱՔ ԵՒ ՍՈՒՐԲ ՔԱՂԱՔ

Իսրայէլի բոլոր ցեղերը, իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցուածներով հանդերձ, գրանցուած են Իսրայէլի ու Յուդայի երկրի թագաւորների գրքերում:

Իսրայէլի քաղաքներում իրենց կալուածքների առաջին բնակիչները քահանաներն ու ղեւտացիներն էին: Երուսաղէմում բնակուեց Յուդայի որդիների, Բենիամինի որդիների եւ Եփրեմի ու Մանասէի որդիների մի մասը: Նաեւ Յուդայի որդի Փարէսի որդի Ամարիի որդի Ամիութի որդի Գոթին, Սեղոմի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասեան ու սրա որդիները, Զարայի որդիներից՝ Յէիէլը եւ նրա եղբայրները՝ ընդամէնը վեց հարիւր իննսուն հոգի, Բենիամինի որդիներից՝ Ասանուի որդի Դովիայի որդի Մոսոմի որդի Սաղոմը, Յերեմի որդի Յեբնան, Սոքորի որդի Օզիայի որդի Եղամը, Յեբանի որդի Ռագուէլի որդի Սափատի որդի Մասաղամը եւ նրանց եղբայրներն ըստ իրենց ցեղերի՝ ընդամէնը ինը հարիւր յիսունվեց մարդ: Սրանք բոլորն էլ իրենց տոհմերի պետեր էին՝ իւրաքանչիւրն ըստ իր ընտանիքի:

ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ ԲՆԱԿՈՒՈՂ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ

10 Քահանաներից՝ Յոդայէն, Յովաբիբը, Աքինը, 11 Աստծու տան առաջնորդ Աքիտոբի որդի Մարիոթի որդի Սադոկի որդի Մոսողոմի որդի Քեղկիի որդի Ազարիասը, 12 Քեղկիի որդի Փասուրի որդի Յերեմի որդի Օբդիասը, Մոսողոմի որդի Եզրի որդի Ադիէլի որդի Մասէն, Ասերի որդի Ղաամոթը 13 եւ նրանց եղբայրները, որոնք, թուով ընդամէնը հազար եօթը հարիւր իննսուն հոգի, իրենց տոհմատների իշխաններն էին եւ Աստծու տան սպասաւորութեան գործում հմուտ մարդիկ էին:

14 Ղեւտացիներից բնակւում էին Մերարիի թոռ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասոբի որդի Սամաան, 15 Բագբագը, Արէսը, Գողէղը եւ Ասափի որդի Զէքրիի որդի Միքայի որդի Մաթանիասը, 16 Իդիթոնի որդի Գողաղի որդի Սամեայի որդի Օբդիասը, նետոփատացիների գիւղերում բնակուող Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիասը, 17 դռան պահապաններ Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը եւ նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը իշխան էր: 18 Սրանք մինչեւ այսօր պահպանում են թագաւորի դռան արեւելեան կողմը, այսինքն՝ Ղեւիի որդիների գնդերի դռները: 19 Նաեւ Կորխի որդի Աբիսափի որդի Կորէի որդի Սաղոմն ու նրա հօրական տնից եղբայրները, կորխացիները սպասաւորութեան գործի վրայ էին. նրանք պահպանում էին վրանի շեմը. իրենք եւ իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին: 20 Եղիազարի որդի Փենէեսը նրանց իշխանն էր Տիրոջ առջեւ, եւ սրանք նրա հետ էին: 21 Մոսողոմի որդի Զաքարիասը վկայութեան խորանի դռան պահապանն էր: 22 Դռան պահպանութեան համար ընտրուածները երկու հարիւր տասներկու հոգի էին: Սրանք իրենց սրահներում էին մնում, եւ այդ էր նրանց թիւը: Դաւիթն ու տեսանող Սամուէլն էին նշանակել նրանց իրենց հաւատարմութեան համար: 23 Սրանք եւ իրենց որդիները նշանակուել էին Տիրոջ տան՝ խորանի տան դռների վրայ, որ պահպանեն 24 դռները չորս կողմից՝ արեւելքից, ծովի կողմից, հիւսիսից ու հարաւից: 25 Նրանց եղբայրները մնում էին իրենց սրահներում եւ ամէն եօթը օրը մէկ, ժամանակ առ ժամանակ մտնում էին նրանց մօտ, 26 քանզի չորս զօրեղ հաւատարիմ մարդկանց էր վստահուած դռների պահպանութիւնը: Ղեւտացիներն էին, որ նշանակուած էին շտեմարանների եւ Աստծու տան գանձերի վրայ, որովհետեւ նրանց էր յանձնարարուած պահպանութիւնը, 27 նրանց էին վստահուած բանալիները, ուստի նրանք էին ամէն առաւօտ բաց անում տաճարի դռները: 28 Նրանցից ոմանք նշանակուած էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշուով բերեն սպասքը ու հաշուով էլ տանեն: 29 Նրանցից ոմանց յանձնուած էր սրբազան կահկարասիի, ընտիր ալիւրի, գինու, իւղի, կնդրուկի եւ այլ խնկերի հսկողութիւնը: 30 Քահանաների որդիներից ոմանք իւղ եփողներ եւ խունկ պատրաստողներ էին: 31 Ղեւտացիներից Մատաթիասը, որը կորխացի Սաղոմի անդրանիկ որդին էր, պէտք է կատարէր զոհաբերութեան եւ քահանայապետի տապակի հսկողութիւնը: 32 Կահաթացի Բանեասը իր եղբայրների միջից առաջաւորաց հացի վերակացու էր կարգուած. նա ամէն շաբաթ պէտք է պատրաստէր այն: 33 Սրանք սաղմոսերգուներ էին, ղեւտացիների տոհմերի իշխաններ, որոնց յանձնարարուած էր օրուայ սպասաւորութիւնը: Սրանք օր ու գիշեր գործի վրայ էին: 34 Սրանք ղեւտացիների տոհմերի իշխաններն էին, ամէն մէկն իր ցեղի իշխանը: Սրանք բնակուեցին Երուսաղէմում:

ՍԱՒՈՒՂ ԹԱԳԱՒՈՐԻ ՆԱԽԱՀԱՅՐԵՐՆ ՈՒ ՅԱՋՈՐԴՆԵՐԸ

(Ա Մնաց. 8.29-38)

35 Գաբաւոնի հայրը՝ Յէէլը, բնակուեց Գաբաւոնում: Նրա կնոջ անունն էր Մոոքա: 36 Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, իսկ միւսների անուններն էին՝ Յասիր, Կիս, Բաաղ, Ներ, Նաբադ, 37 Գեդուր: Զաքուրի եղբայրներն էին Այիոնը, Զէքրին ու Մակեղոթը: 38 Մակեղոթը ծնեց Սամաային, եւ սրանք իրենց եղբայրների մէջ ու իրենց եղբայրների հետ բնակուեցին Երուսաղէմում:

39 Ները ծնեց Կիսին. Կիսը ծնեց Սաւուղին. Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Ամինադաբին ու Բաաղին: 40 Յովնաթանի որդի Մեմփիբաաղը ծնեց Միքային: 41 Միքայի որդիներն էին Փիոնը, Մաղոքն ու Թարան: 42 Բաաղը ծնեց Յովադային. Յովադան ծնեց Գաղեմոթին ու Ազեմոթին. Զամրին ծնեց Մասային. 43 Մասան ծնեց Բանարին: Սրա որդին էր Ափան, սրա որդին՝ Եղէասարը, եւ սրա որդին՝ Եսսէլը: Եսսէլի որդիները վեցն էին: 44 Ահա նրանց անունները. անդրանիկը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայէլ, Սարիա, Աբդիա, Ամարիա եւ Անան: Սրանք են Եսսէլի որդիները:

10

ՍԱՒՈՒՂԻ ՄԱՀԸ

(Ա Թագ. 31.1-13)

Այլազգիները պատերազմեցին իսրայէլացիների դէմ, որոնք փախան այլազգիների առջեւից եւ սպանուած ընկան Գեղբուա լեռների վրայ: Այլազգիները հետապնդեցին Սաւուղին ու նրա որդիներին: Այլազգիները սպանեցին Յովնաթանին, Ամինադաբին եւ Մեղքիսաւէին՝ Սաւուղի որդիներին: Պատերազմում պարտութիւն կրեց Սաւուղը՝ նետերով խոցուած. նա նետահար էր եղել: Սաւուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ եւ դրանով սպանի՛ր ինձ: Չլինի, թէ անթլփատները գան ու անարգանքի ենթարկեն ինձ»: Կապարճակիրը չուզեց այդ անել, քանզի շատ վախեցել էր: Այն ժամանակ Սաւուղն առաւ սուրը եւ ընկաւ դրա վրայ: Երբ նրա կապարճակիրը տեսաւ, որ Սաւուղը մեռաւ, ինքն էլ իր սրի վրայ նետուեց ու մեռաւ: Այդ օրը մեռան Սաւուղն ու իր որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռաւ: Երբ հովտում գտնուող բոլոր իսրայէլացիները տեսան, թէ իսրայէլացիները փախել են, իսկ Սաւուղն ու նրա որդիներն սպանուել, թողեցին իրենց քաղաքները եւ փախան, իսկ այլազգիները եկան ու բնակուեցին նրանց քաղաքներում:

Հետեւեալ օրը եկան այլազգիները, որ կողոպտեն սպանուածներին: Նրանք գտան Գեղբուա լերան վրայ սպանուած Սաւուղին ու նրա որդիներին, մերկացրին նրան, տարան գլուխն ու զէնքերը եւ ուղարկեցին այլազգիների երկիրը, որ ամէն տեղ աւետիս տան իրենց կուռքերին ու ժողովրդին: 10 Նրա զէնքերը դրեցին իրենց աստծու տանը, իսկ գլուխը՝ Դագոնի տանը:

11 Գաղաադում բնակուող բոլոր մարդիկ լսեցին, թէ ինչ էին արել այլազգիները Սաւուղի եւ իսրայէլացիների նկատմամբ: 12 Բոլոր քաջարի մարդիկ ելան Գաղաադից եւ առնելով Սաւուղի ու նրա որդիների մարմինները՝ բերեցին Յաբիս ու նրանց ոսկորները թաղեցին Յաբիսում գտնուող կաղնու տակ ու եօթը օր ծոմ պահեցին: 13 Սաւուղը մեռաւ իր այն անօրէնութիւնների պատճառով, որ գործել էր Տիրոջ դէմ, Տիրոջ խօսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ էր հարցրել, փոխանակ Տիրոջը խնդրելու: Նրան դէմ էր կանգնել Սամուէլ մարգարէն: 14 Տէրը սպանել էր նրան ու թագաւորութիւնը վերադարձրել Յեսսէի որդի Դաւթին:

11

ԴԱՒԻԹԸ ԻՍՐԱՅԷԼԻ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ԵՐԿՐԻ ԹԱԳԱՒՈՐ

(Բ Թագ. 5.1-10)

Բոլոր իսրայէլացիները Քեբրոն, Դաւթի մօտ գալով՝ ասացին. «Ահաւասիկ, մենք քո ոսկորն ու քո մարմինն ենք: Անցեալում, մինչ Սաւուղն արքայ էր, դու էիր հովուութիւն անում Իսրայէլին: Եւ քո Տէր Աստուածը քեզ ասաց. “Դո՛ւ պիտի հովուես Իսրայէլի իմ ժողովրդին, դո՛ւ պիտի լինես Իսրայէլի առաջնորդը”»: Եկան Իսրայէլի բոլոր ծերերը արքայի մօտ, Քեբրոն, ու Դաւիթը Տիրոջ առջեւ նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում: Նրանք Դաւթին Իսրայէլի թագաւոր օծեցին ըստ Տիրոջ այն խօսքերի, որ նա Սամուէլի միջոցով էր ասել:

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ԳՐԱՒՈՒՄԸ

Արքան ու նրա մարդիկ գնացին Երուսաղէմ, որ Յեբուսն է: Այնտեղ էին յեբուսացիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին: Յեբուսի բնակիչներն ասացին Դաւթին.«Դու այստեղ չպիտի մտնես»: Իսկ նա գրաւեց Սիոնի ամրոցը, այսինքն՝ Դաւթի քաղաքը: Դաւիթն ասաց. «Ով յեբուսացիներին առաջինը կը սպանի, նա էլ իշխան ու զօրավար կը լինի»: Սարուհիի որդի Յովաբը առաջինը ելաւ նրանց դէմ ու դարձաւ իշխան: Դաւիթը նստեց ամրոցում եւ այդ պատճառով նա կոչեց այն Դաւթի քաղաք: Նա շուրջանակի ամրացրեց այն քաղաքը, որ պատերազմելով էր գրաւել: Դաւիթը գնալով հզօրանում էր, որովհետեւ ամենակալ Տէրը նրա հետ էր:

ԴԱՒԹԻ ՀՌՉԱԿԱՒՈՐ ԶՕՐԱՎԱՐՆԵՐԸ

(Բ Թագ. 23.8-39)

10 Սրանք են Դաւթի զօրքի այն հրամանատարները, որոնք նրա թագաւորութեան մէջ նրա հետ ու ամբողջ Իսրայէլի հետ հզօրանում էին, եւ որոնք Տիրոջ ասածի համաձայն նրան Իսրայէլի թագաւոր էին օծել: 11 Ահա Դաւթի հզօր մարդկանց անուանացանկն ու նրանց ու թիւը.

Աքամանի որդի Իզբաամը՝ երեք զօրավարներից առաջինը: Սա էր, որ միայնակ իր սուրը բարձրացրեց երեք հարիւր հոգու դէմ եւ նրանց միաժամանակ սպանեց:

12 Նրանից յետոյ գալիս է աքուքացի Դոդայի որդի Եղեազարը: Սա երեք հզօրներից էր 13 եւ Փասասոդոմում Դաւթի հետ էր: Այլազգիներն այստեղ էին հաւաքուել պատերազմի: Դաշտի մի մասը լի էր գարիով, եւ ժողովուրդը փախել էր այլազգիների առջեւից: 14 Նա եկել կանգնել էր այդ մասում եւ այն պաշտպանել: Երեք զօրավարները հարուածեցին այլազգիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն պարգեւեց իսրայէլացիներին: 15 Երեսուն իշխաններից երեքը իջան Դաւթի մօտ, Օդողոմի քարայրի մօտերքում գտնուող ժայռի մօտ, իսկ այլազգիները բանակ էին դրել Հսկաների հովտում: 16 Դաւիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զօրքը՝ Բեթղեհէմում: 17 Դաւիթը ծարաւը յագեցնել ցանկանալով՝ ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կը բերի Բեթղեհէմի ջրհորից, որը դարպասի մօտ է»: 18 Եւ այդ երեք զօրավարները այլազգիների բանակը ճեղքելով՝ ջուր հանեցին Բեթղեհէմի դարպասի մօտ գտնուող ջրհորից, բերեցին Դաւթի մօտ, բայց Դաւիթը չուզեց խմել այն. նա այն Տիրոջը նուիրելով՝ ասաց. 19 «Աստուած թող ինձ ների: Ինչպէ՞ս կարող եմ ես այդ բանն անել. դա պիտի նշանակէր խմել այդ մարդկանց արիւնը, քանի որ իրենց կեանքի գնով բերեցին այն»: Եւ նա չուզեց խմել այդ ջուրը: Այս բանն արել էին այդ երեք զօրավարները:

20 Յովաբի եղբայր Աբեսսան երեքի428 գլխաւորն էր: Սա էր, որ միայնակ սուր էր բարձրացրել երեք հարիւր հոգու վրայ եւ նրանց միաժամանակ սպանել: 21 Սա անուանի էր երեքի մէջ: Սա աւելի նշանաւոր էր, քան միւս երկուսը: Սա նրանց գլխաւորն էր, սակայն այն երեքի հետ չէր կարող մրցել:

22 Յովիդայէի որդի Բանեասը հզօր մարդու որդի էր: Նա բազում գործեր էր արել Կասբէէլում: Նա էր, որ սպանել էր Արիէլ Բանիայի երկու որդիներին: Մի ձիւնոտ օր նա իջել էր ու փոսի մէջ սպանել առիւծին: 23 Նա սպանել էր նաեւ հինգ կանգուն հասակ ունեցող մի աժդահայ եգիպտացի մարդու՝ զինուած ոստայնանկի գլանի չափ մեծ նիզակով: Բանեասը գաւազանով յարձակուել էր նրա վրայ, եգիպտացու ձեռքից խլել նիզակը եւ նրա նիզակով էլ սպանել նրան: 24 Այս բանն արել էր Յովիդայէի որդի Բանեասը, որի անունն այդ երեք հզօր մարդկանց մէջ է: 25 Նա այս երեքի մէջ աւելի նշանաւոր էր, սակայն այն երեքի429 հետ չէր կարող մրցել: Դաւիթը նրան իր տոհմի վերակացու կարգեց:

26 Սրանք էին զօրքի հզօր մարդիկ. Յովաբի եղբայր Ասայէլը, բեթղեհէմացի Գոդայի որդի Եղեանանը, 27 արորացի Սամոթը, փաղոնացի Աքիգեղէսը, 28 թեկուացու որդի Օրէն, անաթոթացի Աբիեզէրը, 29 ասոթացի Սոբաքը, օնացի Եղիաքը, 30 նետոփաթացի Մովարէն, նետոփաթացի Բաանի որդի Եղեադը, 31 Բենիամինի բլրից Հռեփայի որդի Եթային, փարաթոնացի Բանեասը, 32 Նեքեղ բնակավայրից Ուրին, սարափթացի Գաասաբիէլը, 33 բարսամացի Ազամոթը, 34 գոթնացի Ասամի որդի սաղաբոնացի Եղիաբան, 35 արարացի Մադէի որդի Յովնաթանը, արարացի Աքարի որդի Աքիաբը, Օրի որդի Եղիբաաղը, 36 քուրաթացի Փերոմէն, փելոնացի Աքիան, 37 կարմելացի Ասարան, Ասբիայի որդի Նոարէն, 38 Նաթանի եղբայր Յովէլը, Ագարի որդի Մաբարը, 39 ամոնացի Սեղեկովը, Սարուեայի որդի Յովաբի կապարճակիր աբերոնացի Նաարը, 40 ուրեթացի Իրասը, հեթերացի Գաբեթը, 41 քետացի Ուրիասը, 42 Սեղքայի որդի Սոողի որդի Զաբադը, որը Ռուբէնի ցեղից էր՝ երեսուն իշխանների գլխաւորը, 43 Մաաքայի որդի Անանը, մատթանացի Յոսափատը, 44 աստարոթացի Օզիասը, քոթանացու որդիներ Սամաան եւ Յեւեղը, որոնք արարացիներ էին, 45 Սամարիի որդի Յեդիէլն ու նրա եղբայր Յովազան, որոնք աթոսացիներ էին, 46 մաոնացի Յեդիէլը, Այիրաբն ու սրա որդին՝ Յոսէն, որոնք եղնամացիներ էին, մովաբացի Յեթեման, Աղիէլը, Օբէդը եւ Յասիէլը, որոնք մոսաթացիներ էին:

12

ԴԱՒԹԻՆ ԱՌԱՋԻՆ ՅԱՐՈՂՆԵՐԸ

Սրանք են, որ եկան Դաւթի մօտ, Սիկեղակ, երբ նրան դեռ նեղում էր Կիսի որդի Սաւուղը, եւ սրանք են այն հզօրները, որոնք պատերազմում օգնում էին նրան եւ թէ՛ աջ, թէ՛ ձախ ձեռքերով աղեղներով հարուածներ հասցնում եւ պարսատիկներով քարեր ու նետեր արձակում: Բենիամինից սերուած Սաւուղի եղբայրներից էին իշխան Աքիեզերը, սաբամոթացի Սամայի որդի Յովասը, Ազմոթի որդիներ Յեզեէլն ու Ափաղէտը, Բարաքիա եւ Յէուլ անաթացիները, գաբաւոնացի Սամէասը, որը հզօր էր այն երեսունի մէջ եւ երեսունի գլխաւորն էր: Եկան նաեւ Յերեմիասը, Եզեկիէլը, Յովնանը, Զաբադը Գադերոնից, Եղիսաղը, Յարիմութը, Բաաղիան, Սամարիան, Սափատիասը Արիբեղից, Եղկանան, Յեսիայը, Ելիէլը, Յոզարայը, Յեզբաման, որոնք ակորացիներ էին, Յովէլն ու Զաբադիան՝ գեդորացի Յերոմի որդիները:

ԳԱԴԻ ՑԵՂԻՑ ԴԱՒԹԻՆ ՅԱՐՈՂՆԵՐԸ

Գաղաադից հեռանալով՝ անապատից Դաւթի մօտ եկան քաջազուն մարդիկ, որոնք, ռազմիկներ լինելով, կրում էին վահաններ ու աշտէներ: Նրանց դէմքը նման էր առիւծի դէմքի, իսկ արագաշարժութեամբ յիշեցնում էին լեռնային այծեամներ: Եզերը իշխանն էր, Աբդիասը՝ երկրորդը, Եղիաբը՝ երրորդը, 10 Մասմանը՝ չորրորդը, Յերեմիասը՝ հինգերորդը, 11 Եթթին՝ վեցերորդը, Ելիէլը՝ եօթներորդը, 12 Յովնանը՝ ութերորդը, Եղզաբաթը՝ իններորդը, 13 Յերեմիասը՝ տասներորդը, Մաքաբանան՝ տասնմէկերորդը: 14 Սրանք Գադի որդիներից սերուած զօրահրամանատարներն էին. ամենափոքրը մի հարիւրեակ ունէր ձեռքի տակ, իսկ ամենամեծը՝ հազարեակ:

ԲԵՆԻԱՄԻՆԻ ԵՒ ՅՈՒԴԱՅԻ ՑԵՂԻՑ ԴԱՒԹԻՆ ՅԱՐՈՂՆԵՐԸ

15 Սրանք են, որ անցան Յորդանան գետը առաջին ամսում, երբ ջրերը յորդել էին ափերից, եւ հալածեցին հովիտների բոլոր բնակիչներին արեւելքից մինչեւ արեւմուտք: 16 Դաւթին օգնութեան եկան նաեւ Բենիամինի ու Յուդայի ցեղի որդիները: 17 Դաւիթը ընդառաջ գնալով նրանց՝ ասաց. «Եթէ խաղաղութեամբ էք եկել ինձ մօտ, իմ սիրտը ձեզ հետ կը լինի, իսկ եթէ եկել էք, որ անհաւատարմօրէն ինձ մատնէք իմ թշնամիների ձեռքը, թող մեր հայրերի Աստուածը տեսնի ու դատապարտի ձեզ»: 18 Եւ երեսնեակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչուելով՝ ասաց.

«Յեսսէի որդի Դաւի՛թ,

գնացէ՛ք դու եւ քո ժողովուրդը,

խաղաղութիւն քեզ եւ խաղաղութիւն քո օգնականներին,

քանզի քո Աստուածը քեզ օգնեց»:

Դաւիթն ընդունեց նրանց ու նրանց զօրքի հրամանատարներ կարգեց:

ՄԱՆԱՍԷԻ ՑԵՂԻՑ ԴԱՒԹԻՆ ՅԱՐՈՂՆԵՐԸ

19 Մանասէից սերուած մարդիկ էլ անցան Դաւթի կողմը, երբ այլազգիները Սաւուղի դէմ պատերազմի էին ելել, սակայն նա չօգնեց նրանց, քանզի այլազգիների զօրագլուխները խորհրդակցելով՝ ասացին, թէ նա այս մարդկանց գլուխների գնով կ՚անցնի իր տիրոջ՝ Սաւուղի կողմը: 20 Երբ նա Սիկեղակ էր գնում, նրա կողմն անցան Մանասէից սերուած Եդնան, Յոզաբադը, Եղիուն եւ Սաղթին՝ Մանասէից սերուած հազարապետները: 21 Նրանք Դաւթի հետ յարձակուեցին ասպատակողների վրայ, որովհետեւ իրենք ուժեղ էին, եւ ամէնքն էլ զօրքի հրամանատարներ էին: 22 Այսպիսով օրէցօր Դաւթի մօտ էին գալիս նոր ուժեր, մինչեւ որ Դաւթի բանակը Աստծու բանակի պէս հզօր դարձաւ:

ԴԱՒԹԻ ԶՕՐՔԸ

23 Սրանք են զօրքի այն հրամանատարների անունները, որոնք եկան Դաւթի մօտ, Քեբրոն, որպէսզի, Աստծու ասածին համապատասխան, Սաւուղի թագաւորութիւնը յանձնեն նրան. 24 Յուդայի ցեղի որդիներից սերուած վահանակիրներ ու նիզակակիրներ, վեց հազար ութ հարիւր հոգի, բոլորն էլ կորովի պատերազմողներ: 25 Եկան նաեւ Շմաւոնի որդիներից սերուած քաջարի պատերազմողներ, թուով եօթը հազար հարիւր հոգի, 26 Ղեւիի որդիներից սերուածներ՝ չորս հազար վեց հարիւր հոգի: 27 Եկաւ նաեւ Յուդասը՝ Ահարոնի որդիների առաջնորդը, որի հետ կար երեք հազար եօթը հարիւր հոգի: 28 Նաեւ՝ երիտասարդ, քաջարի Սադոկն իր հօր տնից՝ քսաներկու հրամանատարներով: 29 Բենիամինի որդիներից՝ Սաւուղի եղբայրներից կար երեք հազար հոգի: Նրանցից շատերը Սաւուղի տան վերակացուներ էին: 30 Եփրեմի որդիներից՝ քսան հազար ութ հարիւր քաջազուն կտրիճներ, անուանի մարդիկ, ըստ իրենց տոհմատների: 31 Մանասէի կէս ցեղից՝ տասնութ հազար հոգի, որոնք անուանապէս նշանակուած էին, որ թագաւոր օծեն Դաւթին: 32 Իսաքարի որդիներից, որոնք իմաստնութիւնն ունէին ժամանակի համեմատ կռահելու, թէ ինչ պէտք է անի Իսրայէլը իշխանութեան հարցերում, եկան երկու հարիւր հոգի, իրենց բոլոր եղբայրների հետ: 33 Զաբուղոնից սերուածներից, որոնք ամէն տեսակ զէնքերով պատերազմի գնացողներ էին, եկան յիսուն հազար հոգի, որ օգնեն Դաւթին: Սրանցից ոչ մէկը ձեռնունայն չէր: 34 Նեփթաղիմից սերուածներից եկան հազար հրամանատարներ, որոնց հետ կային երեսուն հազար վահանաւորներ եւ նիզակակիրներ, 35 Դանից սերուածներից՝ պատերազմի պատրաստ քսանութ հազար ութ հարիւր հոգի: 36 Ասերից սերուածներից՝ ռազմի ելնելու ընդունակ քառասուն հազար հոգի, 37 Յորդանան գետի այն կողմում գտնուող Ռուբէնի ցեղից, Գադի ցեղից եւ Մանասէի կէս ցեղից սերուածներից՝ ամէն տեսակ ռազմական զէնքերով զինուած հարիւր քսան հազար հոգի: 38 Պատերազմող, մարտի պատրաստ, ուրախ սրտով այս բոլոր մարդիկ եկան Քեբրոն, որ Իսրայէլի թագաւոր օծեն Դաւթին: Մնացած իսրայէլացիներն էլ միահամուռ համաձայն էին, որ Դաւիթը դառնայ թագաւոր: 39 Նրանք այնտեղ մնացին երեք օր, կերան ու խմեցին, որովհետեւ իրենց իսրայէլացի եղբայրները պատրաստութիւն էին տեսել նրանց համար: 40 Նրանց մերձաւորները, մինչեւ իսկ Իսաքարի, Զաբուղոնի եւ Նեփթաղիմի ցեղերը, ուղտերով, էշերով, ջորիներով ու եզներով ուտելիք՝ ալիւր, թուզ, չամիչ, գինի, ձէթ եւ շատ զուարակներ ու ոչխարներ էին բերում, որովհետեւ ուրախութիւն էր Իսրայէլում:

13

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՓՈԽԱԴՐՒՈՒՄ Է ԿԱՐԻԱԹԱՐԻՄԻՑ ԵՐՈՒՍԱՂԷՄ

(Բ Թագ. 6.1-11)

Դաւիթը խորհրդակցեց հազարապետների ու հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ: Դաւիթն ասաց հաւաքուած բոլոր իսրայէլացիներին. «Եթէ գտնում էք, որ սա բարի գործ է ձեզ համար, եւ մեր Տէր Աստուածն է մեզ յաջողութիւն պարգեւել, մարդ ուղարկենք Իսրայէլի բոլոր կողմերում մնացած մեր եղբայրներին, որ իրենց քաղաքներում ու կալուածքներում ապրող քահանաներն ու ղեւտացիները գան մեզ մօտ ժողովի, մեզ մօտ բերենք մեր Աստծու տապանակը, քանզի Սաւուղի ժամանակներից ի վեր այդ հարցով չզբաղուեցին»: Բոլոր հաւաքուածներն ասացին. «Այդպէս անենք». որովհետեւ ժողովուրդն այս խօսքերը արդարացի համարեց: Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Եգիպտոսի սահմաններից սկսած մինչեւ Եմաթ, որ Աստծու տապանակը տանեն Յարիմ քաղաքից: Դաւիթը հանել տուեց այն, եւ ամբողջ Իսրայէլը գնաց Յուդայի երկրում գտնուող Դաւթի քաղաքը, որ այնտեղից բերեն Տէր Աստծու՝ քերովբէների վրայ տեղադրուած տապանակը: Եւ Տէր Աստծու անունը գրուած է այդ տապանակի վրայ: Աստծու տապանակը դրեցին Ամինադաբի տնից բերուած մի նոր սայլի վրայ, եւ Օզան ու նրա եղբայրները քշում էին սայլը: Դաւիթն ու բոլոր իսրայէլացիները եռանդագին պարում էին Աստծու առջեւ, սաղմոսներ երգելով, տաւիղներով, քնարներով, փողերով, թմբուկներով ու ծնծղաներով:

Նրանք եկան մինչեւ Քելոնի կալը, եւ Օզան ձեռքը մեկնեց, որ բռնի տապանակը, որովհետեւ եզը տեղից շարժել էր այն: 10 Տէրը խիստ զայրացաւ Օզայի վրայ ու սպանեց նրան, որովհետեւ համարձակուել էր իր ձեռքը մեկնել տապանակին: Նա տեղնուտեղը մեռաւ Աստծու առաջ: 11 Դաւիթը տրտմեց, քանզի Տէրը մահացու հարուածել էր Օզային: 12 Այդ վայրը մինչեւ այսօր կոչւում է Օզայի հարուած: Այդ օրը Դաւիթը Աստծուց վախենալով՝ ասաց. «Ես ինչպէ՞ս Աստծու տապանակն ինձ մօտ տանեմ»: 13 Եւ Դաւիթը տապանակն իր մօտ՝ Դաւթի քաղաքը չփոխադրեց, այլ ճանապարհը շեղեց ու տարաւ քետացի Աբեդդարի տունը: 14 Աստծու տապանակը երեք ամիս մնաց Աբեդդարի տանը, եւ Աստուած օրհնեց Աբեդդարին եւ այն ամէնը, ինչ նա ունէր:

14

ԴԱՒԻԹԸ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ

(Բ Թագ. 5.11-16)

Տիւրոսի արքայ Քիրամը Դաւթի մօտ ուղարկեց դեսպաններ, մայրի փայտ, որմնադիրներ ու ատաղձագործներ, որ տուն շինեն նրա համար: Դաւիթը հասկացաւ, որ Տէրն է իրեն ընտրել Իսրայէլի վրայ իշխելու համար, քանզի Իսրայէլի ժողովրդի համար նրա թագաւորութիւնը հզօրացել էր:

Դաւիթն այլ կանայք եւս առաւ Երուսաղէմում, որոնցից ծնուեցին ուրիշ տղաներ ու աղջիկներ: Ահա անունները նրանց, որոնք ծնուեցին Երուսաղէմում. Սամաաս, Սոբաբ, Նաթան, Սողոմոն, Յեբաար, Ելիսաւ, Ելիփաղէտ, Նագեթ, Նափատ, Յափիէ, Ելիսամա, Բաղիադա եւ Ելիփաղատ:

ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ

(Բ Թագ. 5.17-25)

Երբ այլազգիներն իմացան, թէ Դաւիթը ամբողջ Իսրայէլի վրայ թագաւոր է օծուել, ելան Դաւթին գտնելու: Դաւիթն այդ լսելով՝ նրանց դիմաց ելաւ: Եկան նաեւ այլազգիները, եւ նրանք միմեանց հանդիպեցին Հսկաների հովտում: 10 Դաւիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Յարձակուե՞մ այլազգիների վրայ, դու նրանց իմ ձեռքը կը մատնե՞ս»: Տէրը նրան ասաց. «Յարձակուի՛ր, եւ ես նրանց քո ձեռքը կը մատնեմ»: 11 Դաւիթը ելաւ գնաց Բաաղփարասին եւ կոտորեց նրանց: Դաւիթն ասաց. «Աստուած իմ թշնամիներին ջախջախեց իմ ձեռքով, պատառոտեց նրանց, ինչպէս ջրերն են պատառոտւում»: Սրա համար էր, որ այդ տեղը կոչուեց Բաաղփարասին, այն է՝ Փարասինի պատռուածք: 12 Նրանք իրենց աստուածներին այնտեղ թողեցին, եւ Դաւիթը պատուիրեց դրանք հրով այրել:

13 Այլազգիները կրկին յարձակուեցին, եւ նրանք իրար հանդիպեցին Հսկաների հովտում: 14 Դաւիթը դարձեալ հարցրեց Աստծուն, եւ Աստուած նրան ասաց. «Մի՛ գնա նրանց յետեւից, շո՛ւռ արի եւ նրանց թո՛ղ տանձենիների մօտ: 15 Երբ տանձենիների կատարների շարժման ձայն լսես, այն ժամանակ ելի՛ր պատերազմի, քանզի Աստուած քո առջեւից գնալով՝ կոտորելու է այլազգիների բանակը»: 16 Դաւիթն արեց այնպէս, ինչպէս Աստուած պատուիրել էր նրան, եւ նա կոտորեց այլազգիների բանակը Գաբաթոնից մինչեւ Գազերա: 17 Դաւթի անունն ամբողջ երկրում հռչակուեց, եւ Տէրը նրա երկիւղը տարածեց բոլոր ազգերի վրայ:

15

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԸ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆ

Դաւիթն իր համար տներ կառուցեց Դաւթի քաղաքում, իսկ Աստծու տապանակի համար տեղ պատրաստեց, դրա համար վրան կանգնեցրեց:

Այն ժամանակ Դաւիթն ասաց. «Ոչ ոք իրաւունք չունի վերցնելու Աստծու տապանակը, բացի ղեւտացիներից, որովհետեւ Տէրն է նրանց ընտրել իր տապանակը կրելու եւ նրա առաջ յաւիտեան ծառայելու համար»:

Եւ Դաւիթը բոլոր իսրայէլացիներին հաւաքեց Երուսաղէմում, որ Տիրոջ տապանակը դրա համար պատրաստուած տեղը բերեն: Դաւիթը հաւաքեց Ահարոնի որդիներին ու ղեւտացիներին. Կահաթի որդիներից՝ Ուրիէլ իշխանին եւ նրա հարիւր քսան ցեղակից եղբայրներին, Մերարիի որդիներից՝ Սայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր յիսուն ցեղակից եղբայրներին, Գերսոնի որդիներից՝ Յովէլ իշխանին եւ նրա հարիւր երեսուն ցեղակից եղբայրներին, Ելիսափանի որդիներից՝ Սամայիաս իշխանին եւ նրա երկու հարիւր ցեղակից եղբայրներին, Քեբրոնի որդիներից՝ Ելիէլ իշխանին եւ նրա ութսուն ցեղակից եղբայրներին, 10 Օզիէլի որդիներից՝ Ամինադաբ իշխանին եւ նրա հարիւր տասներկու ցեղակից եղբայրներին:

11 Դաւիթը կանչեց Սադոկ ու Աբիաթար քահանաներին ու ղեւտացիներին՝ Ուրիէլին, Ասայիասին, Յովէլին, Սամայիասին, Ելիէլին, Ամինադաբին 12 եւ ասաց նրանց. «Դուք ղեւտացիների տոհմերի իշխաններն էք, մաքրուեցէ՛ք դուք ու ձեր եղբայրները եւ Աստծու տապանակը բերէ՛ք այն տեղը, որ դրա համար պատրաստել եմ: 13 Չէ՞ որ առաջին անգամ Աստուած մեզ մահացու հարուած հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք: Յիրաւի, մենք տապանակի հետ չէինք վարուել, ինչպէս կարգն է»: 14 Քահանաներն ու ղեւտացիները մաքրուեցին, որ բերեն Իսրայէլի Աստծու տապանակը: 15 Ղեւտացիների որդիները վերցրին Աստծու տապանակը՝ դրա բռնակները դնելով իրենց ուսերին, ինչպէս Մովսէսն էր գրաւոր պատուիրել ըստ Աստծու ասածի:

16 Դաւիթն ասաց ղեւտացիների իշխաններին. «Ձեր եղբայրներին ասացէ՛ք, որ սաղմոսներ երգեն նուագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախութեան ձայներ առաքեն դէպի վեր»: 17 Եւ ղեւտացիները առանձնացրին Յովէլի որդի Նամանին ու նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու նրա եղբայր Մերարիի որդիներից Կիսի որդի Եթանին: 18 Ապա նրանց հետ իրենց երկրորդ դասի եղբայրներ Զաքարիասին, Յովէլին, Սեմիրամոթին, Եէլին, Անանիասին, Եղիաբին, Բանեասին, Մասեասին, Մատաթիասին, Ելիբաղային, Մակէդիասին, Աբէդդոմին, Յեէլին եւ Օզիասին, որոնք դռնապաններ էին: 19 Աման, Ասափ եւ Եթան նուագածուները թնդացնում էին պղնձէ նուագարանները: 20 Զաքարիասը, Օզիէլը, Սեմիրամոթը, Ելիէլը, Անանիասը, Եղիաբը, Մասեասը եւ Նաթայիասը քնար էին ածում ըստ Աղեմոթի: 21 Մատաթիասը, Ելիփաղատը, Մակեղիան, Աբէդդոմը, Յեւէլը եւ Օզիասը սրինգ էին նուագում ըստ Սենեթիասի՝ բարձր ձայն հանելու համար: 22 Ղեւտացիների իշխան Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում, քանզի քաջահմուտ էր: 23 Բարաքիասն ու Եղկանան տապանակի դռնապաններն էին: 24 Սոբենիաս, Յոսափատ, Նաթանիէլ, Աման, Զաքարիաս, Բանեաս եւ Ելիեզեր քահանաները Աստծու տապանակի առջեւից գնալով՝ շեփորներ էին հնչեցնում, իսկ Աբէդդոմը եւ Յեիասը Աստծու տապանակի դռներն էին պահպանում:

ՈՒԽՏԻ ՏԱՊԱՆԱԿԻ ԺԱՄԱՆՈՒՄԸ ԵՐՈՒՍԱՂԷՄ

(Բ Թագ. 6.12-22)

25 Դաւիթը, Իսրայէլի ծերերն ու հազարապետները գնացին, որ Տիրոջ ուխտի տապանակը ուրախութեամբ հանեն Աբեդդարի տնից: 26 Երբ Աստուած ուժ տուեց իշխաններին, որ սրանք կարողանան կրել Տիրոջ ուխտի տապանակը, եօթը զուարակ եւ եօթը խոյ զոհաբերուեցին: 27 Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել: Բոլոր ղեւտացիներն ու սաղմոսերգուները բարձրացրին Տիրոջ ուխտի տապանակը, իսկ Քոնենիասը երգեցողութիւնն էր ղեկավարում: Դաւիթը բեհեզէ պատմուճան էր հագել: 28 Ամբողջ Իսրայէլը Տիրոջ ուխտի տապանակը տարաւ տօնական աղաղակներով, շեփորով ու ծնծղաներով, քնարներ ու տաւիղներ նուագելով: 29 Երբ Աստծու տապանակը հասաւ Դաւթի քաղաքը, Սաւուղի դուստր Մեղքողը պատուհանից դուրս նայեց ու տեսնելով, որ Դաւիթ արքան երգում է ու պարում, իր հոգում արհամարհեց նրան:

16

Աստծու տապանակը ներս տարան ու դրեցին այն վրանի մէջ, որ Դաւիթն էր պատրաստել դրա համար, եւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեցին Աստծու առաջ: Դաւիթը վերջացնելով ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը՝ Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին: Բոլոր իսրայէլացիներին՝ թէ՛ տղամարդկանց եւ թէ՛ կանանց, ամէն մէկին տուեց փռի մէկ նկանակ եւ մէկ պատառ կասկարայի մսից:

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՕՐՀՆԵՐԳՈՒԹԻՒՆՆ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

Դաւիթը Տիրոջ ուխտի տապանակի առջեւ երգելու, փառք տալու եւ Իսրայէլի Տէր Աստծուն օրհնելու համար ղեւտացիներից սպասաւորներ նշանակեց: Գլխաւորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիասը: Յեէլը, Սեմիրամոթը, Յայէլը, Մատաթիասը, Եղիաբը, Բանեասը, Աբէդդոմն ու Եսիէլը նուագում էին իրենց տաւիղներով ու քնարներով: Ասափը ծնծղաներ էր հնչեցնում, իսկ Բանեաս ու Օզիէլ քահանաները փողերով շարունակ նուագում էին Աստծու ուխտի տապանակի առաջ:

Այդ օրն էր, որ Դաւիթը Ասափին ու նրա եղբայրներին առաջին անգամ Տիրոջն օրհնաբանելու յանձնարարութիւն տուեց:

ՓԱՌԱԲԱՆՈՒԹԵԱՆ ԵՐԳ

(Սաղմ. 105.1-15, 96.1-13, 106.47-48)

Երգ: Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը եւ հնչեցրէ՛ք նրա անունը,

պատմեցէ՛ք ժողովուրդներին նրա գործերը,

երգեցէ՛ք նրա համար ու օրհնաբանեցէ՛ք նրան,

պատմեցէ՛ք բոլորին Տիրոջ սքանչելագործութիւնները. 10 օրհնեցէ՛ք նրա սուրբ անունը,

նրան հաճելի լինել կամեցողների սիրտը թող ուրախ լինի:

11 Տիրո՛ջը փնտռեցէք ու հզօր կը լինէք,

միշտ նրա ներկայութի՛ւնը փնտռեցէք:

12 Յիշեցէ՛ք նրա կատարած սքանչելագործութիւնները, նշաններն ու բերանի դատաստանները:

13 Ո՜վ Իսրայէլի զաւակներ, նրա ծառանե՛ր,

Յակոբի՛ որդիներ եւ նրա ընտրեալնե՛ր,

14 նա է մեր Տէր Աստուածը,

նրա դատաստանները բովանդակ երկրի վրայ են:

15 Յաւիտեան թող յիշեն նրա ուխտը,

պատուիրած խօսքերը մինչեւ հազար սերունդ,

16 այն ուխտը, որ նա դրեց Աբրահամի հետ,

եւ իր երդումը՝ Իսահակի հետ:

17 Նա այն հաստատեց Յակոբի համար որպէս օրէնք,

իսկ Իսրայէլի համար՝ որպէս յաւիտենական ուխտ՝

18 ասելով. «Քեզ եմ տալու Քանանի երկիրը,

ձեր ժառանգութեան բաժինը»:

19 Նրանք սակաւաթիւ էին եւ պանդուխտ այնտեղ:

20 Մի ազգից միւս ազգի մօտ գնացին նրանք,

մի թագաւորութիւնից անցան մի այլ ժողովրդի մօտ:

21 Տէրը չթողեց, որ որեւէ մէկը կեղեքի նրանց

եւ նրանց սիրուն սաստեց թագաւորներին՝ ասելով.

22 «Իմ օծեալներին մի՛ մօտեցէք

եւ իմ մարգարէների հանդէպ չար մի՛ եղէք»:

23 Օրհնաբանեցէ՛ք Տիրոջը, համա՛յն աշխարհի մարդիկ,

օրըստօրէ պատմեցէ՛ք նրա կատարած փրկագործութիւնը:

24 Հեթանոսներին պատմեցէ՛ք նրա փառքը

եւ բոլոր ժողովուրդներին՝ նրա հրաշագործութիւնները,

25 քանզի մեծ է Տէրը, յոյժ օրհնեալ

եւ բոլոր աստուածներից աւելի ահաւոր.

26 ազգերի բոլոր աստուածները կուռքեր են,

իսկ Աստուած երկինքն է արարչագործել»:

27 Փա՜ռք եւ գովութի՜ւն նրա առաջ,

զօրութի՜ւն ու պարծա՜նք նրա բնակութեան տեղին:

28 Ո՜վ ազգատոհմեր, փա՛ռք տուէք Տիրոջը,

փա՛ռք տուէք Տիրոջը եւ զօրութիւն.

29 Տիրոջ անուանը փա՛ռք տուէք,

ընծանե՛ր բերէք ու մատուցեցէ՛ք նրա առաջ,

երկրպագեցէ՛ք Տիրոջը նրա սուրբ սրահում,

30 թող ամբողջ երկիրը վախենայ նրանից,

թող երկիրը հաստատուն մնայ եւ չսասանուի:

31 Երկինքը թող ուրախ լինի, եւ երկիրը թող ցնծայ,

թող հեթանոսներին ասեն՝ Տէրը թագաւորեց:

32 Ծովն իր պարունակութեամբ, լիութեամբ թող մռնչի,

թող ցնծան ծառերն անտառի եւ դրա մէջ եղած ամէն ինչ.

33 թող ուրախ լինեն ողջ ծառերն անտառի,

քանզի Տէրն է եկել դատելու երկիրը:

34 Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի բարի է նա,

եւ յաւերժ է նրա ողորմածութիւնը:

35 Եւ աղաղակեցէ՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկութեան Աստուած,

փրկի՛ր մեզ մեր թշնամիներից,

որ օրհնենք քո սուրբ անունը

եւ պարծենանք քո օրհնութիւններով»:

36 Օրհնեալ լինի Իսրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից,

եւ բոլոր ժողովուրդներն ասեն՝ Ամէն:

Եւ նրանք օրհնաբանեցին Տիրոջը:

ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ ԵՒ ԳԱԲԱՒՈՆՈՒՄ

37 Դաւիթն այնտեղ Տիրոջ ուխտի տապանակի առջեւ թողեց Ասափին ու նրա եղբայրներին, որ ամենօրեայ ծառայութիւնը շարունակ կատարեն տապանակի առջեւ: 38 Աբդոդոմն ու նրա եղբայրները վաթսունութ հոգի էին: Աբդոդոմը Իդիթունի որդին էր, իսկ Օսէէն դռնապանն էր: 39 Սադոկ քահանային ու նրա քահանայ եղբայրներին նա թողեց Տիրոջ վրանի առջեւ Գաբաւոնում գտնուող Բամայում, 40 որպէսզի ամէն առաւօտ եւ երեկոյ Տիրոջը ողջակէզներ մատուցեն ողջակէզների զոհասեղանի վրայ եւ ըստ ամենայնի կատարեն այն, ինչ որ Աստծու ծառայ Մովսէսի ձեռքով գրուած է Տիրոջ օրէնքում եւ պատուիրուած իսրայէլացիներին: 41 Սադոկի հետ էին Եմանն ու Իդիթունը, ինչպէս նաեւ միւս ընտրեալները, որ օրհնեն Տիրոջը, քանզի յաւիտենական է նրա ողորմածութիւնը: 42 Նրանք ունէին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթունի որդիները դռան պահապաններն էին: 43 Ամբողջ ժողովուրդը ցրուեց, ամէն մէկը գնաց իր տունը, Դաւիթն էլ եկաւ, որ օրհնի իր տունը:

17

ՏԻՐՈՋ ԽՈՍՏՈՒՄԸ ԴԱՒԹԻՆ ԵՒ ՆՐԱ ՍԵՐՆԴԻՆ

(Բ Թագ. 7.1-17)

Երբ Դաւիթը բնակուեց իր տանը, ասաց Նաթան մարգարէին. «Ահա ես բնակւում եմ մայրի փայտից կառուցուած իմ տանը, իսկ Տիրոջ ուխտի տապանակը վրանի տակ է»: Նաթանն ասաց Դաւթին. «Ինչ որ կայ սրտումդ, արա՛, քանզի Աստուած քեզ հետ է»: Եւ այդ գիշեր Տէրը խօսքն ուղղելով Նաթանին՝ ասաց. «Գնա՛ եւ ասա՛ իմ ծառայ Դաւթին, թէ Տէրն այսպէս է ասում. “Դու ինձ համար բնակուելու տուն չպիտի շինես, քանզի իսրայէլացիներին Եգիպտոսից հանելուց մինչեւ այսօր երբեք տան մէջ չեմ բնակուել, այլ անտուն վրանաբնակ եմ եղել: Ամենուրեք, որ իսրայէլացիների հետ եմ եղել, մի՞թէ որեւէ բան եմ ասել Իսրայէլի ցեղերից որեւէ մէկին կամ նրա դատաւորներին, որոնց պատուիրել էի հովուել իմ ժողովրդին, ասելով, թէ՝ “Ինչո՞ւ ինձ համար մայրի փայտից տուն չէք շինում”: Արդ, հետեւեա՛լն ասա իմ ծառայ Դաւթին. “Այսպէս է ասում ամենակալ Տէրը. Ես քեզ արօտավայրից՝ ոչխարների յետեւից վերցրի, որ Իսրայէլի իմ ժողովրդին առաջնորդ լինես: Ուր որ գնում էիր, ամենուրեք քեզ հետ էի. ոչնչացրի քո բոլոր թշնամիներին քո առաջից ու երկրի վրայ եղած մեծամեծերի անուան պէս քեզ համար տուն ստեղծեցի: Արդ, Իսրայէլի իմ ժողովրդի համար տեղ պիտի որոշեմ, դու նրան պիտի հաստատես, եւ նա առանձին պիտի բնակուի, ոչ մի հոգս պիտի չունենայ, եւ ոչ մի անիրաւութիւն նախկինի նման նրան այլեւս չպիտի ընկճի, 10 ինչպէս սկզբում, այն օրերին, երբ Իսրայէլի իմ ժողովրդի վրայ դատաւորներ էի կարգել, քեզ ենթարկել քո բոլոր թշնամիներին: Արդ, ես՝ Տէրս, քեզ պիտի բազմացնեմ ու կառուցեմ քո տունը: 11 Եւ երբ քո օրերը լրանան, դու կը ննջես քո նախնիների հետ: Քեզնից յետոյ քեզնից ծնուած քո զաւակին պիտի բարձրացնեմ եւ պիտի պատրաստեմ նրա թագաւորութիւնը: 12 Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը յաւիտենական պիտի դարձնեմ: 13 Ես նրան հայր պիտի լինեմ, իսկ նա ինձ որդի պիտի լինի: Իմ ողորմածութիւնը նրանից չեմ պակասեցնելու, ինչպէս որ այն զլացել էի քեզնից առաջ եղածների հանդէպ: 14 Նա հաւատարիմ պիտի լինի իմ տան նկատմամբ, եւ նրա թագաւորութիւնը յաւիտենական պիտի լինի, նրա գահը՝ հաստատուն մինչեւ յաւիտեան”»: 15 Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս ամբողջ յայտնութիւնը նոյնութեամբ պատմեց Դաւթին:

ԴԱՒԹԻ ԱՂՕԹՔԸ

(Բ Թագ. 7.18-29)

16 Եկաւ Դաւիթ արքան ու նստելով Տիրոջ առջեւ՝ ասաց. «Ո՞վ եմ ես, Տէ՛ր Աստուած, եւ կամ ի՞նչ է իմ տունը, որ ինձ սիրեցիր յաւիտեան: 17 Կարծես այս բաները քիչ երեւացին քո աչքին, Աստուա՛ծ, հիմա էլ երկար ժամանակ խօսեցիր քո ծառայի մասին, վերաբերուեցիր ինձ հետ, ինչպէս բարձր կանգնած մի մարդու: Դու բարձրացրիր ինձ, Տէ՛ր Աստուած: 18 Ի՞նչ խօսք աւելացնի Դաւիթը քեզ փառաւորելու համար. ինքդ ճանաչում ես քո ծառային 19 եւ ըստ քո սրտի արեցիր այս ամբողջ մեծութիւնը, Տէ՛ր: 20 Քեզ նման ոչ ոք չկայ, եւ քեզնից բացի այլ Աստուած չկայ՝ դատելով այն բոլոր խօսքերից, որ լսել ենք մեր ականջներով: 21 Եւ չկայ երկրի վրայ այնպիսի ազգ, ինչպէս Իսրայէլի քո ժողովուրդն է, որին Աստուած առաջնորդեց, որ փրկի իր ժողովրդին: Դու ստացար մեծ ու երեւելի անուն՝ ազգեր քշելով քո ժողովրդի առջեւից: Դու նրան ազատեցիր Եգիպտոսից: 22 Քո իսրայէլացի ժողովրդին յաւիտենապէս ժողովուրդ դարձրիր քեզ, եւ դու նրանց համար Աստուած եղար: 23 Արդ, Տէր իմ, այն խօսքը, որ ասացիր քո ծառայի եւ նրա տան մասին, թող հաստատ լինի յաւիտեան: 24 Դու ասացիր, Տէ՛ր, ամենակալ Տէ՛ր Աստուած Իսրայէլի, թէ քո ծառայ Դաւթի տունը թող կանգուն մնայ քո առջեւ, 25 քանզի դու, Տէ՛ր, քո ծառայի ականջին յայտնեցիր, թէ քեզ համար տուն եմ կառուցելու, եւ դրա համար քո ծառան աղօթք է անում քո առջեւ: 26 Արդ, Տէ՛ր, դու ես Աստուած, եւ դու ասացիր այդ բարի խօսքերը քո ծառայի մասին: 27 Սկսի՛ր այսուհետեւ օրհնել քո ծառայի տունը, որ յաւիտեան լինի քո առջեւ, քանզի, Տէ՛ր, դո՛ւ օրհնեցիր եւ օրհնի՛ր նրան յաւիտեան»:

18

ԴԱՒԹԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՅԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՐԵՒԱՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ

(Բ Թագ. 8.1-18)

Դրանից յետոյ Դաւիթը հարուածեց այլազգիներին, վանեց նրանց, այլազգիների ձեռքից գրաւեց Գէթն ու նրա գիւղերը: Նա հարուածեց Մովաբին, եւ մովաբացիները դարձան Դաւթի հարկատու ծառաները: Դաւիթը Եմաթում հարուածեց Սուբայի արքայ Ադրազարին, երբ սա գնում էր իր իշխանութիւնը հաստատելու Եփրատ գետի վրայ: Նրանից վերցրեց հազար մարտակառք, եօթը հազար ձիաւոր ու քսան հազար հետեւակ: Դաւիթը ջարդեց բոլոր մարտակառքերը՝ թողնելով միայն հարիւր մարտակառք: Դամասկոսից եկան ասորիները, որ օգնեն Սուբայի արքայ Ադրազարին: Դաւիթը սպանեց քսաներկու հազար ասորի: Նա Ասորիքում՝ Դամասկոսի մօտ բերդապահ զօրք դրեց, եւ նրանք Դաւթի հարկատու ծառաները դարձան: Տէրը հովանաւորեց Դաւթին ամենուրեք, ուր որ նա գնում էր: Դաւիթը Ադրազարի թիկնապահներից առաւ ոսկէ մանեակները եւ բերեց Երուսաղէմ: Դաւիթը Մատեբեթից եւ Ադրազարի բարգաւաճ քաղաքներից խիստ շատ պղինձ վերցրեց: Եւ դրանով է, որ Սողոմոնը պատրաստեց պղնձէ աւազանը եւ պղնձէ սիւներն ու անօթները:

Երբ Եմաթի արքայ Թովուն լսեց, թէ Դաւիթը հարուածել է Սուբայի արքայ Ադրազարի բոլոր զօրքերին, 10 իր որդի Ադուրամին ուղարկեց Դաւիթ արքայի մօտ նրա առողջութիւնը հարցնելու եւ շնորհաւորելու նրան, քանզի իր դէմ պատերազմել էր Ադրազարը եւ յաղթել իրեն. Թովուն թշնամի էր Ադրազարին: Նա իր որդու միջոցով ուղարկեց նաեւ ամէն տեսակ ոսկէ ու արծաթէ անօթներ: 11 Դաւիթը բոլոր ազգերից՝ եդոմացիներից, մովաբացիներից, ամոնացիներից, այլազգիներից եւ ամաղեկացիներից գրաւած արծաթի ու ոսկու հետ դրանք եւս նուիրեց Տիրոջը: 12 Եւ Շարուհիի որդի Աբեսսան Ալոնի հովտում հարուածեց տասնութ հազար եդոմացիների 13 ու հովտում բերդապահ զօրք դրեց: Եդոմացիները Դաւթի ծառաները դարձան, եւ Տէրը փրկեց Դաւթին ամենուրեք, ուր նա գնում էր:

14 Դաւիթը թագաւորեց ամբողջ Իսրայէլի վրայ, եւ նա իրաւունք ու արդարութիւն էր ի գործ դնում իր ամբողջ ժողովրդի մէջ: 15 Շարուհիի որդի Յովաբը զօրքի հրամանատար էր, Աքիլուդի որդի Յոսափատը՝ դիւանապետ, 16 Աքիտոբի որդի Սադոկը եւ Աբիաթարի որդի Աբիմելէքը՝ քահանաներ, Սուսան՝ գլխաւոր քարտուղար, 17 Յովիդայէի որդի Բանեասը՝ քերեթիների ու օփելեթիների վերակացու, իսկ Դաւթի որդիները՝ արքայի առաջին փոխանորդները:

19

ԴԱՒԹԻ ԱՆԱՐԳՈՒԱԾ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

(Բ Թագ. 10.1-19)

Դրանից յետոյ մեռաւ ամոնացիների Նաաս արքան, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդին՝ Անանը: Դաւիթն ասաց. «Եկէք ողորմածութիւն ցոյց տանք Նաասի որդի Անանի նկատմամբ, ինչպէս որ նրա հայրն էր ինձ ողորմածութիւն ցոյց տալիս»: Եւ Դաւիթը դեսպաններ ուղարկեց, որ մխիթարեն նրան հօր համար: Դաւթի ծառաները եկան ամոնացիների երկիրը, որ մխիթարեն Անանին: Ամոնի իշխաններն ասացին Անանին. «Քո հօր յիշատակը մեծարելո՞ւ համար է Դաւիթը մխիթարողներ ուղարկել, չէ՞ որ նրա ծառաները եկել են նրա համար, որ հետախուզեն քաղաքները, լրտեսեն երկիրը»: Եւ Անանը բռնեց Դաւթի ծառաներին, ածիլեց նրանց մօրուքը, նրանց պատմուճանները պատռեց մէջտեղից մինչեւ վեր ու արձակեց նրանց: Եկան ու Դաւթին պատմեցին այդ մարդկանց մասին: Նա մարդ ուղարկեց, որ դիմաւորեն նրանց, որովհետեւ նրանք խիստ անարգուած էին: Արքան ասաց. «Մնացէ՛ք Երիքովում, մինչեւ որ ձեր մօրուքները աճեն, որից յետոյ կը վերադառնաք»:

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՄՈՆԱՑԻՆԵՐԻ ԵՒ ԱՍՈՐԻՆԵՐԻ ԴԷՄ

Երբ ամոնացիները տեսան, որ Դաւթի զօրքը անարգանք կրեց, Անանը եւ ամոնացիները հազար տաղանդ արծաթ430 ուղարկեցին եւ իրենց համար Ասորիքից, Միջագետքից եւ Ասորիքի Մաաքա ու Սուբա քաղաքներից վարձեցին մարտակառքեր ու հեծեալներ, վարձեցին երեսուներկու հազար մարտակառք, Մովաբի արքային ու նրա զօրքին: Սրանք եկան բանակատեղի դրեցին Մեդաբայի դիմաց: Ամոնացիները հաւաքուեցին իրենց քաղաքներից ու եկան պատերազմելու:

Դաւիթը լսեց եւ ուղարկեց Յովաբին ու հզօրների գունդը: Ամոնացիները դուրս եկան եւ պատերազմի շարուեցին քաղաքի դարպասի մօտ, իսկ այն եկած թագաւորները դաշտում առանձին ճակատ կազմեցին: 10 Երբ Յովաբը տեսաւ, որ նրանք պատերազմի են դուրս եկել իր դէմ թէ՛ առջեւից, թէ՛ յետեւից, ընտրեց բոլոր երիտասարդ իսրայէլացիներին եւ նրանց դասաւորեց ասորիների դիմաց, 11 իսկ զօրքի մնացած մասը նա յանձնեց իր եղբայր Աբեսսային եւ նրանց շարեց ամոնացիների դիմաց: 12 Նա ասաց. «Եթէ ասորիները մեր նկատմամբ գերակշռութիւն ունենան, դու ինձ օգնութեան կը հասնես, իսկ եթէ ամոնացիները քո նկատմամբ գերակշռութիւն ունենան, ես քե՛զ օգնութեան կը հասնեմ: 13 Քաջասի՛րտ եղիր եւ թող զօրանանք յանուն մեր ժողովրդի եւ մեր Աստծու քաղաքների: Տէրը թող անի այն, ինչ նրա աչքին բարի է թւում»: 14 Յովաբն իր հետ եղած զօրքով ասորիների դէմ պատերազմի ելաւ, եւ սրանք փախուստի դիմեցին: 15 Երբ ամոնացիները տեսան, թէ ասորիները փախան, իրենք եւս փախուստի դիմեցին Յովաբի եւ նրա եղբայր Աբեսսայի առջեւից ու մտան քաղաք: Յովաբը եկաւ Երուսաղէմ:

16 Երբ ասորիները տեսան, թէ իսրայէլացիները իրենց յաղթեցին, պատգամաւորներ ուղարկեցին եւ դուրս բերեցին Եփրատ գետի այն կողմի ասորիներին: Ադրազարի զօրքի հրամանատար Սոփաքն էր նրանց առաջնորդում: 17 Երբ Դաւթին պատմեցին այդ մասին, նա հաւաքեց բոլոր իսրայէլացիներին, անցաւ Յորդանան գետն ու գնաց նրանց դէմ: Նա իր զօրքը շարեց ասորիների դիմաց եւ պատերազմեց նրանց դէմ: 18 Ասորիները փախան Դաւթի առջեւից: Դաւիթը ասորիներից եօթը հազար մարտակառքի հեծեալներ ու քառասուն հազար հետեւակ կոտորեց, սպանեց զօրքի հրամանատար Սոփաքին: 19 Երբ Ադրազարի ծառաները տեսան, որ իրենք պարտուած են Իսրայէլից, Դաւթի հետ հաշտութիւն կնքեցին, նրա իշխանութեան տակ մտան, իսկ ասորիները այլեւս չուզեցին օգնել ամոնացիներին:

20

ԴԱՒԻԹԸ ԳՐԱՒՈՒՄ Է ՌԱԲԱԹԸ

(Բ Թագ. 12.26-31)

Պատահեց, որ յաջորդ տարի, երբ թագաւորները պատերազմի էին ելել միմեանց դէմ, Յովաբը հաւաքեց բոլոր զօրագնդերը եւ ասպատակեց ամոնացիների ամբողջ երկիրը: Նա եկաւ եւ պաշարեց Ռաբաթը, իսկ Դաւիթը մնաց Երուսաղէմում: Յովաբը գրաւեց Ռաբաթը եւ կործանեց այն: Դաւիթը նրանց Մեղքոմ թագաւորի գլխից առաւ թագը: Պարզուեց, որ դրա ոսկին մի տաղանդ431 քաշ ունի՝ զարդարուած թանկարժէք քարերով: Այն դրեցին Դաւթի գլխին: Շատ-շատ աւար վերցրեց նա, այնտեղի ժողովրդին դուրս բերեց, չարաչար աշխատեցրեց՝ սղոցներով սղոցել տալով ու երկաթէ ուրագներով տաժանակիր աշխատանքի լծել տալով նրանց: Այսպէս վարուեց Դաւիթը ամոնացիների հետ բոլոր քաղաքներում եւ իր ամբողջ զօրքով վերադարձաւ Երուսաղէմ:

ՊԱՏԵՐԱԶՄ ԱՅԼԱԶԳԻՆԵՐԻ ԴԷՄ

(Բ Թագ. 21.15-22)

Դրանից յետոյ Գազերում կրկին պատերազմ եղաւ այլազգիների դէմ: Այն ժամանակ ուսթացի Սուբաքէն յարձակուեց հսկաների որդիներից Սեպփիասի վրայ եւ հալածեց նրան: Դարձեալ պատերազմ եղաւ այլազգիների դէմ, եւ Յայիրի որդի Եղէանան յարձակուեց գէթացի Գողիադի եղբայր Ղէէմիի վրայ, որի նիզակի փայտը ոստայնանկների գլանի չափ էր:

Դարձեալ պատերազմ եղաւ Գէթում: Այնտեղ կար մի շատ հսկայ մարդ, որի մատները վեց-վեց լինելով՝ ընդամէնը քսանչորս մատ ունէր: Նա հսկաների ցեղից էր: Նա լուտանք էր թափում Իսրայէլի վրայ, ուստի Դաւթի եղբօր որդի Սամաայի որդի Յոնադաբը սպանեց նրան: Սրանք Գէթի Հռափա քաղաքից էին: Սրանք ամէնքը հսկայ մարդիկ էին եւ ընկան Դաւթի ու նրա զօրականների ձեռքով:

21

ԴԱՒԻԹԸ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ Է ԱՆՑԿԱՑՆՈՒՄ

(Բ Թագ. 24.1-25)

Սատանան ելաւ Իսրայէլի մէջ ու դրդեց Դաւթին մարդահամարի ենթարկելու Իսրայէլը: Դաւիթն ասաց Յովաբին եւ իր զօրքի հրամանատարներին. «Գնացէք հաշուառո՛ւմ կատարեցէք Իսրայէլի մէջ Բերսաբէէից մինչեւ Դան եւ տուեալնե՛ր բերէք ինձ, որ գիտենամ նրանց թիւը»: Յովաբն ասաց. «Տէրը հարիւրապատիկ թող աւելացնի իր ժողովրդին, ու իմ տիրոջ աչքը տեսնի, որ ամէնքը ծառայում են նրան: Ինչո՞ւ է իմ տէրն այս բանը պահանջում, ինչո՞ւ Իսրայէլը մեղքի մէջ ընկնի»: Սակայն երբ արքան իր ասածը պարտադրեց Յովաբին, սա ելաւ, անցաւ Իսրայէլի բոլոր սահմաններով ու եկաւ Երուսաղէմ: Յովաբը Իսրայէլի ժողովրդի մարդահամարի տվեալները յանձնեց Դաւթին: Ամբողջ Իսրայէլում մէկ միլիոն մարդ կար եւ հարիւր հազար սուսերակիր. իսկ Յուդայի երկիրն ունէր չորս հարիւր յիսուն հազար սուսերակիր: Ղեւիի ու Բենիամինի ցեղերի մարտիկներն այդ թուի մէջ չէին մտնում, քանզի արքայի խօսքը Յովաբի սրտովը չէր:

Այս ամբողջ կատարուածը չար երեւաց Տիրոջ աչքին, եւ նա հարուածեց Իսրայէլին: Դաւիթն ասաց Աստծուն. «Շատ մեղանչեցի այս բաներն անելով, ուստի ների՛ր քո ծառայի չար արարքը, քանզի շատ յիմարացայ»:

Տէրը տեսանող Գադի հետ խօսելով՝ ասաց. 10 «Գնա խօսի՛ր Դաւթի հետ եւ ասա՛. “Այսպէս է ասում Տէրը. ‘ Երեք բան եմ դնելու քո առջեւ, դրանցից մէկն ընտրի՛ր, եւ ես այն կ՚անեմ քեզ համար՚՚՚»: 11 Գադը գալով Դաւթի մօտ՝ ասաց. «Այսպէս է ասում Տէրը. “Ընտրութի՛ւն կատարիր. երեք պայման եմ դնելու. 12 կա՛մ երեք տարի սով կը լինի, կա՛մ երեք ամիս հալածական կը լինես քո թշնամիներից, եւ քո թշնամիների սուրը քեզ կը սպանի, եւ կա՛մ երեք օր Տիրոջ սուրը մահ կը սփռի քո երկրում, ու Տիրոջ հրեշտակը կը բնաջնջի Իսրայէլի ամբողջ տարածքը: Արդ, տե՛ս, թէ ես ինչ պատասխան եմ տալու նրան, որ ինձ ուղարկել է”»: 13 Դաւիթն ասաց Գադին. «Այս երեքն էլ ինձ համար մեծ դժբախտութիւն են, բայց աւելի լաւ է ես Տիրոջ ձեռքն ընկնեմ, որովհետեւ շատ մեծ է նրա ողորմածութիւնը, քան ընկնեմ մարդկանց ձեռքը»: 14 Տէրը մահ սփռեց Իսրայէլում, եւ իսրայէլացիներից եօթանասուն հազար մարդ մեռաւ: 15 Աստուած հրեշտակին առաքեց Երուսաղէմ, որ կոտորի մարդկանց: Հազիւ էր նա սկսել կոտորածը, որ Տէրը տեսաւ ու զղջաց իր պատճառած չարիքի համար: Նա ասաց մարդկանց կոտորելու համար առաքուած հրեշտակին. «Բաւական է, յե՛տ քաշիր ձեռքդ»: Եւ այդ պահին Տիրոջ հրեշտակը գտնւում էր յեբուսացի Ուռնայի կալի մօտ: 16 Դաւիթն աչքերը բարձրացրեց ու տեսաւ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջեւ եւ ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղէմի վրայ: Դաւիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետին ընկան: 17 Դաւիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար կազմել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հօտը ի՞նչ է արել, Տէ՛ր Աստուած: Թող քո ձեռքը իմ եւ իմ հօր տան դէմ լինի եւ ոչ թէ քո ժողովրդին կոտորի, Տէ՜ր»:

18 Տիրոջ հրեշտակն ասաց Գադին. «Ասա՛ Դաւթին, որ նա ելնի ու Տիրոջ համար զոհասեղան կանգնեցնի յեբուսացի Ուռնայի կալում»: 19 Եւ Դաւիթը գնաց Տիրոջ խօսքի համաձայն, որ ասուել էր Տիրոջ անունով: 20 432 Ուռնան դարձաւ, երբ տեսաւ արքային ու նրա չորս որդիներին, որոնք թաքնուել էին նրա հետ: Ուռնան կալում ցորեն էր կալսում: 21 Երբ Դաւիթն եկաւ Ուռնայի մօտ, սա կալից դուրս ելաւ ու երեսնիվայր գետին ընկաւ: 22 Դաւիթն ասաց Ուռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, եւ ժողովրդի կոտորածը վերանայ: Ինչքան արծաթ որ արժէ դա, ես կը տամ քեզ»: 23 Ուռնան ասաց Դաւթին. «Վերցրո՛ւ այն, իմ արքան թող անի այն, ինչ իրեն լաւ է թւում: Բացի այդ, ես կը տամ իմ եզները ողջակիզելու համար, սայլերը՝ ցախ անելու եւ ցորենը՝ նուիրաբերութեան համար: Ամէն ինչ կը տամ քեզ»: 24 Դաւիթ արքան ասաց Ուռնային. «Այդպէս չէ: Պէտք է այն գնեմ այնքան արծաթով, ինչքան արժէ: Ես չեմ առնի այն, ինչ քոնն է, որպէսզի Տիրոջը ձրի ողջակէզ մատուցեմ»: 25 Եւ Դաւիթն այդ տեղի համար կշռով վեց հարիւր սիկղ433 արծաթ տուեց Ուռնային: 26 Դաւիթը Տիրոջ համար զոհասեղան շինեց այնտեղ, ողջակէզներ եւ փրկութեան զոհեր մատուցեց, Տիրոջն աղօթեց, եւ Տէրը լսեց ու պատասխան տուեց նրան՝ երկնքից ողջակէզի զոհասեղանին կրակ իջեցնելով եւ ողջակէզներն այրելով: 27 Տէրն ասաց հրեշտակին. «Քո սուրը դի՛ր իր պատեանը»: 28 Երբ Դաւիթը տեսաւ, որ Տէրը լսեց ու պատասխանեց նրան յեբուսացի Ուռնայի կալում, այնտեղ զոհեր մատուցեց: 29 Տիրոջ սրբարանը, որ Մովսէսը պատրաստել էր անապատում, եւ ողջակէզների զոհասեղանն այն ժամանակ Գաբաւոնի Բամա բնակավայրում էին, 30 եւ Դաւիթը Աստծուն հարցում անելու համար չէր կարող գնալ դրա մօտ, որովհետեւ Տիրոջ հրեշտակի սուրը սարսափեցնում էր նրան:

22

Դաւիթն ասաց. «Այս է Տէր Աստծու տունը, եւ այս է Իսրայէլի ողջակէզների զոհասեղանը»:

ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆՆԵՐ

Դաւիթը հրամայեց հաւաքել դրսից Իսրայէլի երկիրը եկած բոլոր մարդկանց եւ նշանակեց քարհատներ, որ քարեր կոփեն ու շինեն Աստծու տունը: Դաւիթը շատ երկաթ հաւաքեց դռների բեւեռների ու դռների համար. նա երկաթէ շրջանակներ պատրաստել տուեց, հաւաքեց շատ առատ պղինձ, որի կշիռը հաշիւ չունէր, մայրի փայտեր, որոնց թիւ ու սահման չկար, քանզի սիդոնացիներն ու տիւրացիները առատօրէն մայրի փայտ էին բերում Դաւթին:

Դաւիթն ասաց. «Սողոմոն որդիս փոքր մանուկ է, իսկ տունը, որ պէտք է կառուցուի Տիրոջ համար, պէտք է լինի մեծ, ամբողջ աշխարհում փառահեղ ու հռչակաւոր: Դրա համար շինանիւթ եմ պատրաստում»: Դաւիթն իր մահուանից առաջ շատ պատրաստութիւն տեսաւ: Նա կանչեց իր որդի Սողոմոնին եւ պատուիրեց նրան Իսրայէլի Տէր Աստծու անուան տուն շինել:

Դաւիթն ասաց Սողոմոնին. «Որդեա՛կ իմ, մտքումս կար Տէր Աստծու անուան տուն շինել, բայց Աստծու խօսքն ինձ հասաւ, թէ՝ “Շատ արիւն ես թափել եւ մեծամեծ պատերազմներ ես մղել, ուստի դու իմ անուան տուն չես շինելու, քանզի շատ արիւն ես թափել երկրի վրայ իմ առաջ: Ահա դու մի որդի կ՚ունենաս, որը հանգիստ մարդ կը լինի: Ես նրան հանգստութիւն եմ տալու շրջակայ բոլոր թշնամիներից, նրա անունը Սողոմոն կը լինի, եւ ես խաղաղութիւն ու հանգստութիւն եմ տալու Իսրայէլին նրա օրերում: 10 Նա իմ անուան տուն է կառուցելու: Նա ինձ որդի է լինելու, ես նրան՝ հայր, եւ նրա թագաւորութեան աթոռը Իսրայէլում հաստատելու եմ յաւիտեան”: 11 Արդ, որդեա՛կ իմ, Տէրը քեզ հետ թող լինի ու յաջողութիւն տայ քեզ, որ շինես քո Տէր Աստծու տունը, ինչպէս որ նա ասել է քո մասին: 12 Թող Տէրը քեզ հանճար եւ իմաստնութիւն տայ ու զօրացնի քեզ Իսրայէլի վրայ, որ պահպանես քո Տէր Աստծու օրէնքները: 13 Դու յաջողութիւն կ՚ունենաս, եթէ պահպանես այն պատուիրաններն ու օրէնքները, որ Տէրը Մովսէսին պատգամել էր Իսրայէլի համար: Եղի՛ր քաջարի, հզօրացի՛ր, մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր: 14 Ես իմ աղքատութեան մէջ Տիրոջ տան համար պատրաստել եմ հարիւր հազար տաղանդ ոսկի434, հազար անգամ հազար տաղանդ արծաթ435, իսկ պղնձին ու երկաթին թիւ չկայ, որովհետեւ չափազանց շատ են: Հաւաքել եմ նաեւ փայտ ու քար, 15 բայց դու աւելացրո՛ւ եղածները, որ աւելի շատ լինեն արհեստաւորներ, որմնադիրներ, հիւսներ եւ ամէն տեսակ հմուտ գործաւորներ, 16 իսկ ոսկին, արծաթը, պղինձն ու երկաթը կան անթիւ քանակութեամբ: Արդ, վե՛ր կաց ու գործի՛ր, քանի որ Տէրը քեզ հետ է»:

17 Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին պատուիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով. 18 «Չէ՞ որ Տէրը ձեզ հետ է եւ ձեզ հանգիստ է տուել ամէն կողմից, քանզի նա ձեր ձեռքն է յանձնել այս երկրի նախկին բնակիչներին, եւ այս երկիրը հնազանդուել է Տիրոջն ու նրա ժողովրդին: 19 Արդ, ձեր սրտերն ու հոգիները թող փնտռեն մեր Տէր Աստծուն, ելէ՛ք եւ շինեցէ՛ք մեր Տէր Աստծու սրբարանը, որպէսզի Տիրոջ ուխտի տապանակը եւ Աստծու սուրբ սպասքը տանէք այն տունը, որ կառուցելու էք Տիրոջ անունով»:

23

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Դաւիթը տարիքն առել, ծերացել էր, ուստի նրա փոխարէն Իսրայէլի վրայ թագաւորեց իր որդի Սողոմոնը: Դաւիթը հաւաքեց Իսրայէլի բոլոր իշխաններին, քահանաներին եւ ղեւտացիներին:

Հաշուառման մէջ մտած եւ երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղեւտացիների թիւը երեսունութ հազար էր: Նրանցից քսանչորս հազարը Տիրոջ տան գործերի վերակացուներ էին, վեց հազարը՝ դատաւորներ, չորս հազարը՝ դռնապաններ եւ չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստուած նվագարաններ ունեցող օրհներգուներ: Դաւիթն ամենօրեայ պաշտամունքի նշանակեց Ղեւիի որդիներին՝ Գերսոնի, Կահաթի ու Մերարիի ազգատոհմերից:

Գերսոնի որդիներն էին Ելէադանն ու Սեմէին: Իսրայէլի իշխան Ելէադանի որդիներն էին Եթոմն ու Յովէլը: Սեմէիի որդիներն էին Սալոմիթը, Ազիէլն ու Արանը: Սրանք Ելէադանի տոհմից սերուած երեք իշխաններ էին: 10 Սեմէիի որդիներն էին նաեւ Յեթը, Զիզան, Յովասն ու Բերիան: Սրանք Սեմէիի չորս որդիներն էին: 11 Յեթը գլխաւորն էր, իսկ Զիզան՝ երկրորդը: Յովասն ու Բերիան շատ որդիներ չունեցան եւ մարդահամարի մէջ մէկ տոհմ կազմեցին: 12 Կահաթի որդիներն էին Ամրամը, Իսահառը, Քեբրոնն ու Օզիէլը՝ չորս հոգի: 13 Ամրամի որդիներն էին Ահարոնն ու Մովսէսը: Որոշուեց, որ Ահարոնն ինքը եւ իր որդիները յաւիտեան մաքուր լինեն սրբութիւնների սրբութեանն սպասարկելու, Տիրոջ առջեւ խունկ ծխելու, պաշտամունք կատարելու նրան եւ նրա անունով աղօթելու համար յաւիտեան: 14 Մովսէսը՝ Աստծու մարդը, եւ նրա որդիները համարուեցին Ղեւիի ցեղի յետնորդներ: 15 Մովսէսի որդիներն էին Գերսամն ու Եղիազարը: 16 Գերսամի որդին էր իշխան Սուբայէլը: 17 Եղիազարի որդին էր իշխան Ռաբիան: Եղիազարն ուրիշ որդի չունեցաւ, մինչդեռ Ռաբիան շատ որդիներ ունեցաւ: 18 Իսահառի որդիներն էին իշխաններ Սաւուղն ու Մովէն: 19 Քեբրոնի որդիներն էին Յերիան՝ գլխաւորը, Ամարիան՝ երկրորդը, Օզիէլը՝ երրորդը, եւ Յեկեմիասը՝ չորրորդը: 20 Օզիէլի որդիներն էին Միքիան՝ գլխաւորը, եւ Յեսիասը՝ երկրորդը: 21 Մերարիի որդիներն էին Մոողին ու Մուսին: Մոողիի որդիներն էին Եղիազարն ու Կիսը: 22 Եղիազարը մեռաւ՝ չունենալով որդիներ: Նա միայն դուստրեր ունէր, որոնց հետ ամուսնացան Կիսի որդիները՝ նրանց զարմիկները: 23 Մուսիի որդիներն էին Մողին, Եդերն ու Արիմոթը՝ երեք հոգի:

24 Սրանք են Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, իրենց ցեղերի իշխաններն իրենց քանակով ու անուններով, իրենց գլխաւորներով, որոնք սպասաւորութեան գործն էին կատարում Տիրոջ տանը: 25 Դաւիթն ասել էր, որ Տէր Աստուածը հանգստութիւն է տուել Իսրայէլի իր ժողովրդին եւ բնակեցրել Իսրայէլում յաւիտեան: 26 Ղեւտացիները այլեւս չէին կրելու խորանն ու սպասաւորութեան նրա բոլոր անօթները, 27 քանզի, Դաւթի վերջին խօսքի համաձայն, հաշուի առնուեցին Ղեւիի քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցող որդիները: 28 Դաւիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպէսզի պաշտամունք կատարեն Տիրոջ տանը, սրահներում, սենեակներում եւ սրբարաններում մաքուր պահեն բոլոր սրբութիւնները եւ սպասաւորութիւն անեն Տիրոջ տանը, 29 կատարեն առաջաւորութեան հացի, ընտիր ալիւրի, անթթխմոր բլիթների, բաղարջների, տապակում եփածի, իւղով տապակուածի հսկողութիւնը եւ հսկեն ըստ չափի արուող ամէն ինչ: 30 Նաեւ ամէն առաւօտ վեր կենալով օրհնեն ու փառաւորեն Տիրոջը, նոյն բանը կատարեն երեկոյեան, 31 շաբաթ օրերին, ամսագլուխներին, տօներին Տիրոջը մատուցեն բոլոր ողջակէզները ըստ նշուած քանակի ու հրամանի՝ ամէն ժամ այս բոլորի վրայ լինելով Տիրոջ առջեւ: 32 Նրանք պէտք է պահպանէին վկայութեան խորանը եւ օգնէին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասաւորութիւն անելիս:

24

ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ԴԱՍԸ

Ահարոնի որդիների դասակարգումը:

Ահարոնի որդիներն են Նաբադը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը: Նաբադն ու Աբիուդը իրենց հօրից շուտ մեռան եւ որդիներ չունէին: Ահարոնի որդիներ Եղիազարն ու Իթամարը քահանայ դարձան: Դաւիթը նրանց՝ Եղիազարի որդիներից Սադոկին եւ Իթամարի որդիներից Աքիմելէքին նշանակեց ըստ իրենց թուահամարի, պաշտօնի ու ազգատոհմերի: Եղիազարի որդիների մէջ գտնուեցին աւելի շատ զօրաւոր իշխաններ, քան Իթամարի որդիների մէջ: Նա նրանց նոյնպէս պաշտօնների նշանակեց. Եղիազարի որդիներին կարգեց տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի: Նրանց նշանակեց ըստ իրենց ընկած վիճակի, քանի որ «սրբութիւնների վերակացուներ» եւ «Տիրոջ տան առաջնորդներ» թէ՛ Եղիազարի որդիների մէջ կային եւ թէ՛ Իթամարի որդիների մէջ: Ղեւտացիներից Նաթանայէլի որդի Սամէաս քարտուղարը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադոկ քահանայի եւ Աբիաթարի որդի Աքիմելէքի եւ ղեւտական ու քահանայական ընտանիքների իշխանների ներկայութեամբ: Վիճակ էին հանում մէկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մէկ անգամ էլ Իթամարի ազգատոհմի համար:

Առաջին վիճակն ընկաւ Յարիբին, երկրորդը՝ Յադինային, երրորդը՝ Քարէմին, չորրորդը՝ Սեուրինին, հինգերորդը՝ Մեղքիային, վեցերորդը՝ Մերիային, 10 եօթներորդը՝ Ակկուսին, ութերորդը՝ Աբիային, 11 իններորդը՝ Յեսուին, տասներորդը՝ Սեքենիային, 12 տասնմէկերորդը՝ Ելիասիբին, տասներկուերորդը՝ Սաղակիմին, 13 տասներեքերորդը՝ Օփփային, տասնչորսերորդը՝ Իզբայէլին, 14 տասնհինգերորդը՝ Բելգային, տասնվեցերորդը՝ Եմմերին, 15 տասնեօթներորդը՝ Եզիրին, տասնութերորդը՝ Ափեսէին, 16 տասնիններորդը՝ Օփեթիային, քսաներորդը՝ Եզեկիէլին, 17 քսանմէկերորդը՝ Յաքինին, քսաներկուերորդը՝ Գամուէլին, 18 քսաներեքերորդը՝ Դալայիային, քսանչորսերորդը՝ Մոզիային: 19 Այս է նրանց դասակարգումը իրենց պաշտամունքը կատարելու համար Տիրոջ տունը մտնելիս, ըստ իրենց իրաւունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպէս որ պատուիրել էր նրան Իսրայէլի Տէր Աստուածը:

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑԱՆԿԸ

20 Ղեւիի ազգատոհմի մնացած որդիներն էին. Ամրամի որդիներից՝ Տուբայէլը, Յուդայիան, Աբադիան. 21 Աբիայի որդիներից՝ իշխան Յեսիասը, 22 Սարայիսի որդիներից՝ Ալամոթը, Սալոնի որդիներից՝ Յանաթը, 23 Քեդրոնի որդիներից՝ առաջինը Յեդիուն, երկրորդը՝ Ամասիասը, երրորդը՝ Յեզիէլը, չորրորդը՝ Յեկիմասը: 24 Օզիէլի որդիներից՝ առաջինը Միքիան, երկրորդը՝ Յուսան, Միքայի որդին՝ Սամերը, 25 եւ Միքայի եղբայրը՝ Յեսիէն, Յեսիէի որդին՝ Զաքարիասը: 26 Մերարիի որդիները՝ Մոողին ու Մուսին, եւ սրա որդին՝ Օզիան, սրա որդին՝ 27 436 Բոնիան, Մերարիի որդիները՝ Զակքուրն ու Օբդիան, 28 Մոողի որդին՝ Եղիազարը, սրա որդին՝ Կիսը, Կիսի որդին՝ Իսմայէլը: 29 Մուսիի որդիները՝ Մոողին, Յեդերն ու Յերիմոթը: 30 Սրանք ղեւտացիների որդիներն են ըստ իրենց ազգատոհմերի: 31 437 Ինչպէս իշխանների տոհմերը, նոյնպէս եւ իրենց կրտսերագոյն եղբայրները Ահարոնի որդիների նման վիճակ հանեցին Դաւիթ արքայի, Սադոկի, Աբիմելէքի, քահանայական տոհմի եւ ղեւտացի իշխանների ներկայութեամբ:

25

ՏԱՃԱՐԻ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ

Դաւիթ արքան եւ զօրքի հրամանատարները ծառայութեան համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տաւիղների, քնարների ու ծնծղաների նուագակցութեամբ: Եւ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտօնի հետեւեալներն էին. Ասափի որդիները՝ Զակքուր, Յովսէփ, Նաթանիաս եւ Յեսիէլ: Ասափի որդիները գործում էին թագաւորի հրահանգով: Իդիթումի որդիները՝ Գոդողիաս, Սուրի, Յէիմ, Սեմէի, Ասաբիաս եւ Մատթանիաս: Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նուագակցութեամբ գոհութիւն եւ փառաբանութիւն էին մատուցում Տիրոջը: Եմանի որդիներն էին՝ Բոկքիաս, Մատթանիաս, Օզիէլ, Սոբայէլ, Յերիմոթ, Անանիաս, Անան, Ելէաթան,Գեթողաթի, Հռեմոթի, Եզեր, Սեբանատան, Մելամոթ, Յոթիրի եւ Մազիոթ: Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որոնք Աստծու խօսքերով ու փող հնչեցնելով փառաբանում էին արքային: Աստուած Եմանին տուեց տասնհինգ որդի եւ երեք դուստր: Արքայի, Ասափի, Իդիթումի եւ Եմանի մօտ, Տիրոջ տանը նրանք բոլորն իրենց հօր հետ օրհներգեր էին երգում ծնծղաների, տաւիղների ու քնարների նուագակցութեամբ: Տիրոջ երգերը սովորելու ընդունակ այս շնորհալի մարդիկ իրենց եղբայրներով հանդերձ երկու հարիւր ութսունութ հոգի էին:

Ամենօրեայ սպասաւորութեան համար վիճակ հանեցին թէ՛ փոքրն ու մեծը, թէ՛ փորձառու երգիչը եւ թէ՛ սկսնակը: Առաջինն սպասարկելու վիճակն ընկաւ Ասափին, նրա որդիներին ու եղբայրներին. առաջինը՝ Յովսէփին, երկրորդը՝ Գոդողիային, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 10 երրորդը՝ Զակքուրին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 11 չորրորդը՝ Եզրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 12 հինգերորդը՝ Նաթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 13 վեցերորդը՝ Բոկիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 14 եօթներորդը՝ Յեսուէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 15 ութերորդը՝ Իսիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 16 իններորդը՝ Մատթանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 17 տասներորդը՝ Սեմէիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 18 տասնմէկերորդը՝ Եզրիէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 19 տասներկուերորդը՝ Ասաբիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 20 տասներեքերորդը՝ Սուբայէլին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 21 տասնչորսերորդը՝ Մատաթիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 22 տասնհինգերորդը՝ Յերիմոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 23 տասնվեցերորդը՝ Անանիասին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 24 տասնեօթներորդը՝ Եզբակատանին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 25 տասնութերորդը՝ Անանիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 26 տասնիններորդը՝ Մելեթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 27 քսաներորդը՝ Ալիաթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 28 քսանմէկերորդը՝ Յեթիրիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 29 քսաներկուերորդը՝ Գեդդելթիին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 30 քսաներեքերորդը՝ Մազիոթին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի, 31 քսանչորսերորդը՝ Ռոմեթիեզերին, իր որդիներին ու եղբայրներին՝ ընդամէնը տասներկու հոգի:

26

ՏԱՃԱՐԻ ԴՌՆԱՊԱՆՆԵՐԸ

Ահա եւ դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ եւ Մասելամիա: Զաքարիայի որդիները՝ անդրանիկը՝ Յազիէլ, երկրորդը՝ Աբդիաս, երրորդը՝ Նաթանա, չորրորդը՝ Յովէլ, հինգերորդը՝ Օդամ, վեցերորդը՝ Յովնաթան, եօթներորդը՝ Ելիովէ: Իդիթոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամէաս, երկրորդը՝ Յովազաբադ, երրորդը՝ Յովաթա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայէլ, վեցերորդը՝ Ամիէլ, եօթներորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փելաթի: Արդարեւ, Աստուած օրհնել էր Իդիթոմին: Նրա անդրանիկ որդի Սամէասը ծնեց որդիներ, որոնք իրենց հօր տան գլխաւորներն էին, քանզի հզօր էին: Սեմայի որդիները՝ Ադոոնի, Ռափայէլ, Յոբեդ, Ելզաբեթ, Աքիու եւ իր եղբայրները, որոնք զօրեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիաս եւ Իզբակոս: Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզօր մարդիկ էին ու վարժ սպասաւորութիւն էին կատարում: Աբդեդոմի ցեղը վաթսուներկու հոգի էր: Մասողամայի որդիներն ու եղբայրները տասնութ քաջարի մարդիկ էին: 10 Մերարիի որդիներից Յեսամն ունէր Շամարի անունով մի որդի, որին տրուած էր գլխաւորի դերը. թէեւ նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջինը դարձրեց: 11 Երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբէլը, չորրորդը՝ Զաքարիան: Սրանք բոլորը Ուսայի որդիներն ու եղբայրներն էին՝ ընդամէնը տասնչորս հոգի: 12 Վիճակով սրանց բաժին ընկաւ դռների պահպանութիւնը. նրանք ամէն շաբաթ իրենց եղբայրների հետ ծառայութիւն էին անելու Տիրոջ տանը: 13 Տարբեր դռների համար, ըստ իրենց ընտանիքների, վիճակ գցեցին նաեւ փոքրն ու մեծը: 14 Արեւելեան դռան վիճակն ընկաւ Սեմէիին ու նրա որդի Զաքարիային: Իմաստուն Յովադի համար վիճակ գցեցին, եւ նրան բաժին ընկաւ հիւսիսային կողմը: 15 Աբդեդոմին ու նրա որդիներին բաժին ընկաւ հարաւային կողմը, Ասափի տան դիմացը: 16 Երրորդ վիճակը գցեցին Օվասայի համար: Նրան բաժին ընկաւ արեւմտեան կողմը՝ զառիվերի վրայ գտնուող ներքին սենեակի դռնով հանդերձ: Այստեղ պահապանները կանգնելու էին դէմ դիմաց: 17 Ամէն օր վեցական ղեւտացի էին կանգնում հիւսիսային կողմում, չորսական՝ հարաւային կողմում, չորսական՝ Ասափի տան մօտ եւ երկուական՝ իրար փոխարինելու համար438: 18 Արեւմտեան մասում չորս հոգի էին, իսկ ճանապարհի վրայ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար: 19 Սա է Կորխի որդիների եւ Մերարիի որդիների դռնապանների դասակարգումն ըստ վիճակի:

ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻՆ ՎՍՏԱՀՈՒԱԾ ՅԱՏՈՒԿ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

20 Ղեւտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբութիւնների սրբութեան գանձերն էին հսկում: 21 Նրանք Գերսամի որդի Լաադանի որդիներն էին: Լաադանից էին սերում նրա ազգատոհմի իշխանները: Գերսամից ծնուած Լաադանի որդին էր Յեիէլը, 22 որի որդիներն էին Զեթամը եւ Յովէլը, եղբայրներ, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին: 23 Ամրիմից ու Իսահառից էին սերուել Քեբրոնն ու Օզիէլը: 24 Մովսէսի որդի Գերսամի որդի Սեբիէլը գանձերի վերակացուն էր: 25 Նրա եղբայր Եղիազարի որդին Աբիան էր, սրա որդին՝ Յուսէէն, սրա որդին՝ Յորամը, սրա որդին՝ Զեքրին, սրա որդին՝ Սալամիթը, 26 որն իր եղբայրներով վերակացու էր այն բոլոր սրբազան գանձերի, որ նուիրել էին Դաւիթը, տոհմերի իշխանները, հարիւրապետները, հազարապետները եւ զօրքի հրամանատարները: 27 Դրանք աւար էին վերցուած քաղաքներից, եւ դրանց մի մասը յատկացուած էր, որ Աստծու տան շինութեան աշխատանքները թերի չմնան: 28 Այն ամէնը, ինչ նուիրել էին Սամուէլ տեսանողը, Կիսի որդի Սաւուղը, Ների որդի Աբենները, Շարուհիի որդի Յովաբը, Սաղոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին:

ՄԻՒՍ ՂԵՒՏԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

29 Յեսսարին, Քոնոնիան եւ սրա որդիները Իսրայէլի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրութիւն ու դատ անեն Քեբրոնիայում: 30 Սադիասն ու իր եղբայրները, որոնց տոհմը հազար եօթը հարիւր հզօր մարդուց էր բաղկացած, Իսրայէլի գործերն էին տնօրինում Յորդանան գետից այն կողմ՝ արեւմտեան մասում: Նրանք զբաղւում էին Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով եւ արքունի գործերով: 31 Քեբրոնից էր սերուած եւ Քեբրոնի ամբողջ ազգատոհմի իշխանն էր Ուրիասը: Դաւթի թագաւորութեան քառասուներորդ տարում մարդահամար եղաւ, որի ժամանակ Գաղաադացիների Յազեր բնակավայրում գտնուեց մի հզօր մարդ, 32 որի երկու հազար եօթը հարիւր ցեղակից եղբայրները հզօր լինելով՝ տոհմերի իշխաններ էին դարձել:

Դաւիթը նրանց Ռուբէնի ու Գադի ցեղերի եւ Մանասէի կէս ցեղի գնդի վերակացու նշանակեց, որ կարգաւորեն Աստծու եւ արքայի բոլոր գործերը:

27

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

Իսրայէլացիներից սերուած ազգատոհմերի նահապետների, հազարապետների, հարիւրապետների, արքայի համար հաշուառում կատարող գրագիրների, արքունի ծառայութիւն կատարողների, տարուայ բոլոր ամիսներին ելումուտ անող դասերից ամէն մի դասի թիւը քսանչորս հազար էր: Առաջին ամսուայ առաջին դասի գլխաւորը Բալէէլի որդի Յեզբաալն էր: Այդ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի: Առաջին ամսում զօրքի բոլոր հրամանատարների գլխաւորը Փարէսի որդիներից մէկն էր: Երկրորդ ամսում դասի գլխաւորները՝ զօրքի իշխաններն էին Դուդային, Դաքոթին ու Մագալաւոթը, իսկ դասի մէջ կար քսանչորս հազար հոգի: Երրորդ ամսում երրորդ դասի գլխաւորը քահանայապետ Յովադի որդի Բանեասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: Ինքը Բանեասը Երեսնեակի մէջ ամենահզօրն էր, ուստի նա Երեսնեակի գլխաւորն էր: Չորրորդ ամսում դասի գլխաւորը Յովաբի եղբայր Ասայէլն էր, նաեւ նրա որդի Զաբդէասը եւ նրանից յետոյ՝ նրա եղբայրները: Նրա դասում կար քսանչորս հազար հոգի: Հինգերորդ ամսում հինգերորդի գլխաւորը Իղիայի որդի Սաթիոթն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: Վեցերորդ ամսում վեցերորդի գլխաւորը թեկուացի Եկդէսի որդի Էկէսն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: 10 Եօթներորդ ամսում եօթներորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փալոմցի Քելն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: 11 Ութերորդ ամսում ութերորդի գլխաւորը Զարայի ընտանիքից եկիեսթայիցի Ուսաքն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: 12 Իններորդ ամսում իններորդի գլխաւորը Բենիամինի երկրից անաթոթացի Աբիեզերն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: 13 Տասներորդ ամսում տասներորդի գլխաւորը Զարայի ընտանիքից նետոպաթցի Մաարին էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: 14 Տասնմէկերորդ ամսում տասնմէկերորդի գլխաւորը Եփրեմի որդիներից փարաթոնցի Բանաիասն էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի: 15 Տասներկուերորդ ամսում տասներկուերորդի գլխաւորը Գոթոնիէլի տոհմից նետոպաթցի Քալդային էր, որի դասում կար քսանչորս հազար հոգի:

ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ

16 Իսրայէլի ցեղերից Ռուբէնի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմաւոնինը՝ Մակքայի որդի Սափատիասը, 17 Ղեւիինը՝ Կամուէլի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկի որդին, 18 Յուդայինը՝ Դաւթի եղբայրներից Եղիաբը, Իսաքարինը՝ Միքայէլի որդի Ամարիասը, 19 Զաբուղոնինը՝ Աբդիայի որդի Սամէասը, Նեփթաղիմինը՝ Օզիէլի որդի Յաբիմութը, 20 Եփրեմինը՝ Օզիայի որդի Օսերը, Մանասէի կէս ցեղինը՝ Փալդիայի որդի Յովէլը, 21 Գաղաադում գտնուող Մանասէի կէս ցեղինը՝ Զաբդիայի որդի Յադային, Բենիամինի որդիներինը՝ Աբենների որդի Ասիէլը, 22 Դանինը՝ Յորամի որդի Եզրիէլը: Սրանք են Իսրայէլի ցեղերի նահապետները: 23 Դաւիթը հաշուառման չենթարկեց սրանցից քսան տարեկան եւ աւելի բարձր տարիք ունեցողներին, քանզի Տէրն ասել էր, թէ՝ «Իսրայէլացիներին պիտի բազմացնեմ երկնքի աստղերի չափ»: 24 Շարուհիի որդի Յովաբը սկսեց հաշուառման ենթարկել ժողովրդին, սակայն չաւարտեց, եւ այդ պատճառով Տէրը բարկացաւ Իսրայէլի վրայ, եւ նրանց թիւը չարձանագրուեց Դաւիթ արքայի ժամանակագրութեան մէջ:

ԱՐՔԱՅԱԿԱՆ ԿԱԼՈՒԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆԸ

25 Արքայի գանձերի վերակացուն Մոդիէլի որդի Ազմոթն էր, իսկ գիւղերի ցանքատարածութիւնների, բնակութեան վայրերի, բերդերի վերակացուն՝ Օզիայի որդի Յովնաթանը: 26 Հողը մշակող երկրագործների վերակացուն Քելուբի որդի Եզրասն էր, 27 ագարակներինը՝ արիմաթացի Սեմէին, գիւղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին, 28 դաշտային ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդէոնի որդի Բալդանան, ձէթի շտեմարաններինը՝ Յովասը: 29 Հովիտներում արածող արջառների վերակացուն էր Ադայիայի որդի Սոփատը, 30 ուղտերինը՝ իսմայէլացի Ուբիասը, աւանակներինը՝ մարաթոնացի Յադիասը, 31 հօտերինը՝ հագարացի Յովազը: Սրանք բոլորը Դաւիթ արքայի ստացուածքների վերակացուներն էին:

ԴԱՒԹԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ

32 Դաւթի հօրեղբայր Յովնաթանը, որ մի իմաստուն մարդ էր ու ատենադպիր, դարձել էր խորհրդական: Աքիմենի որդի Յեիէլը արքայի որդիների դաստիարակն էր: 33 Աքիտոփէլը արքայի խորհրդականն էր, 34 իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը: Աքիտոփէլից յետոյ մերձաւոր լինելու տեսակէտից գալիս էին Բանեասի որդի Յովիդայիան եւ Աբիաթարը: Արքայի զօրքերի հրամանատարն էր Յովաբը:

28

ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԴԱՒԹԻ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ

Դաւիթը Իսրայէլի բոլոր իշխաններին, գլխաւոր դատաւորներին, արքային հերթով սպասարկող բոլոր իշխաննեերին, հազարապետներին, հարիւրապետներին, գանձապահներին, իր ստացուածքների վերակացուներին, զօրահրամանատարներից քաջարիներին ու արի պատերազմիկներին հաւաքեց Երուսաղէմում: Դաւիթը կանգնեց ժողովականների մէջ եւ ասաց. «Լսեցէ՛ք ինձ, իմ եղբայրնե՛ր եւ իմ ժողովո՛ւրդ: Նպատակ եմ դրել Տիրոջ ուխտի տապանակի համար մշտական տեղ պատրաստել եւ մեր Տիրոջ ոտքին՝ պատուանդան: Այդ բանի համար շինանիւթ եմ պատրաստել՝ բազում քանակութեամբ ոսկի, արծաթ, պղինձ, արոյր, երկաթ եւ փայտ: Սակայն Աստուած ինձ ասաց. “Դու ինձ համար իմ անունը կրող տուն չպիտի շինես, քանզի դու պատերազմող մարդ ես եւ շատ արիւն ես թափել”: Աստուած բոլոր ազգերից ընտրեց Իսրայէլին, իր թագաւորութիւնը հաստատուն պահելու համար ամբողջ Իսրայէլից ընտրեց Յուդայի ցեղին: Յուդայի տնից ընտրեց իմ հօր տունը եւ ուզեց, որ ե՛ս լինեմ իմ հօր տնից թագաւոր ամբողջ Իսրայէլի վրայ: Տէրն ինձ բազում որդիներ տուեց, բայց իմ բոլոր որդիներից ընտրեց իմ Սողոմոն որդուն, որ նա Իսրայէլում նստի Տիրոջ թագաւորութեան գահին: Աստուած ասաց ինձ. “Քո Սողոմոն որդին է շինելու իմ տունն ու իմ գաւիթը, քանզի նրան եմ ընտրել որպէս որդի, եւ ես եմ նրան հայր լինելու: Նրա թագաւորութիւնը յաւիտեան հաստատուն կը դարձնեմ, եթէ պահի իմ պատուիրաններն ու օրէնքները, ինչպէս պահել է մինչեւ հիմա”: Արդ, ես Տիրոջ ամբողջ ժողովրդի առջեւ եւ ի լուր մեր Աստծու պարտաւորեցնում եմ ձեզ. պահել-պահպանել մեր Տէր Աստծու բոլոր պատուիրանները, որ ժառանգէք լաւ երկիրը եւ այն ձեզնից յետոյ իբրեւ ժառանգութիւն յաւիտենապէս յանձնէք ձեր որդիներին:

Եւ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու յօժար մտքով, քանզի Տէրը քննում է ամենքի սրտերը, եւ նա գիտի բոլորի մտածումները. եթէ փնտռես նրան, նա կը գտնուի քեզ համար, իսկ եթէ թողնես նրան, նա քեզ կը լքի իսպառ: 10 Այժմ տե՛ս, Տէրը քեզ է ընտրել, որ իր համար տուն կառուցես որպէս սրբավայր: Ուրեմն զօրացի՛ր եւ իրագործի՛ր»:

11 Դաւիթն իր որդի Սողոմոնին տուեց տաճարի, նրա սենեակների, գանձարանների, վերնատների, ներքին շտեմարանների եւ քաւութեան սենեակի յատակագիծը 12 եւ դրա այն օրինակը, որ ունէր իր մտքում Տիրոջ տան գաւիթների, շուրջը գտնուող շտեմարանների, Տիրոջ տան մթերանոցների ու սրբութիւնների պահեստի համար: 13 Նա տուեց քահանաների ամենօրեայ սպասաւորութեան, Տիրոջ տանը ղեւտացիների պարտականութիւնների եւ Տիրոջ տան սպասաւորութեան անօթների պահեստի ծրագիրը: 14 Նրան տուեց նաեւ ոսկէ ու արծաթէ անօթների, 15 աշտանակների ու ճրագների, 16 առաջաւորութեան սեղանի եւ ամէն մի սեղանի ոսկու, ոսկէ ու արծաթէ բոլոր իրերի, 17 մեծ պատառաքաղների, բաժակների, ոսկէ ու արծաթէ տաշտերի եւ ոսկէ ու արծաթէ առարկաների, խնկամանների ամէն մէկի կշռաչափը: 18 Նա նրան յայտնեց նաեւ խնկերի զոհասեղանների մաքուր ոսկու կշռաչափը եւ նմուշն այն քերովբէների, որոնք իրենց թեւերը տարածելով պէտք է հովանի անէին Տիրոջ ուխտի տապանակի վրայ: 19 Դաւիթը Տիրոջ ձեռքով գրուած ամէն ինչ տուեց Սողոմոնին, մի գրութիւն, որի մէջ կայ իմաստութիւն եւ իրագործման ծրագիր:

20 Դաւիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զօրացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր եւ մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի իմ Տէր Աստուածը քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչեւ որ աւարտես Տիրոջ ամբողջ տան կառուցումը: Ահա տաճարի, նրա սենեակների, նրա գաւիթների, նրա վերնատների, շտեմարանների, ներքնատների եւ քաւութեան սենեակի օրինակը, 21 ինչպէս նաեւ քահանաների, Աստծու տանը մատուցուելիք բոլոր պաշտամունքների համար ղեւտացիների ամենօրեայ սպասաւորութեան ծրագիրը: Քեզ հետ թող լինեն բոլոր նրանք, ովքեր պատրաստ են հմտօրէն աշխատելու ըստ իրենց արհեստների, իսկ իշխաններն ու համայն ժողովուրդը թող պատրաստ լինեն քո հրամաններին ենթարկուելու»:

29

ՆՈՒԷՐՆԵՐ ՏԱՃԱՐԻ ՇԻՆՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

Դաւիթ արքան ասաց բոլոր ժողովականներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տէրն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թէ մարդու համար է այս շինուածքը, այլ՝ Տէր Աստծու: Ըստ իմ կարողութեան պատրաստեցի իմ Աստծու տան շինանիւթերը՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկիւնների ու կամարների քարեր, յղկուած ու պատուական քարեր եւ բազում այլ նիւթեր: Եւ իմ Աստծու տան հանդէպ իմ ունեցած սիրուց մղուած, բացի սրբութիւնների տան համար իմ նուիրած ոսկուց ու արծաթից, յաւելեալ տուեցի նաեւ Սոփերից բերուած երեք հազար տաղանդ ոսկի եւ եօթը հազար տաղանդ ընտիր արծաթ, որպէսզի վարպետները դրանցով պատեն տաճարի որմերը: Այսօր կը գտնուի՞ մէկը, որ յօժար լինի նուէր մատուցելու Տիրոջը»:

Տոհմերի պետերը, իսրայէլացիների իշխանները, հազարապետները, հարիւրապետները, գործերի վերակացուները եւ արքունի գաւառապետները պարտաւորուեցին Տիրոջ տան շինութեան համար տալ հինգ հազար տաղանդ ոսկի, տասը հազար դահեկան, տասը հազար տաղանդ արծաթ, տասնութ հազար տաղանդ պղինձ եւ հարիւր հազար տաղանդ երկաթ: Ով թանկարժէք քար ունէր, տուեց Տիրոջ տան գանձարանին՝ այն յանձնելով Եսրոմի որդի Յերիէլին: Ժողովուրդն ուրախացաւ, որ մարդիկ Տիրոջը նուէրներ են մատուցում սրտանց:

ԴԱՒԹԻ ՕՐՀՆԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԾՈՒՆ

10 Մեծապէս ուրախացաւ Դաւիթ արքան ու ժողովականների առջեւ օրհնեց Տիրոջը՝ ասելով.

«Յաւիտեանս յաւիտենից օրհնեալ ես, Իսրայէլի մեր հայրերի ո՜վ Տէր Աստուած: 11 Քոնն է, Տէ՜ր, մեծութիւնը, զօրութիւնը, փառքը, յաղթութիւնն ու հզօրութիւնը, քանզի դու ես, որ տիրում ես երկնքում ու երկրի վրայ գտնուող բոլոր էակների վրայ: 12 Բոլոր թագաւորներն ու ազգերը դողում են քո առջեւ, քեզանից է բխում մեծութիւնն ու փառքը, դու ես ամենքի իշխանը, Տէ՛ր, եւ ամէն իշխանութիւնների Տէ՛րը, քո ձեռքում են զօրութիւնն ու ուժը, քո ձեռքում է բոլորին հզօր դարձնելու ամենակալ կարողութիւնը: 13 Արդ, Տէ՜ր, փառաբանում ենք քեզ եւ օրհներգում քո փառաւոր անունը: 14 Ո՞վ եմ ես, եւ ո՞վ է քո ժողովուրդը, որ կարողանայինք յօժարամիտ լինել քեզ համար անելու այս բոլորը: Չէ՞ որ քոնն է ամէն ինչ, եւ քեզնից ստացածն է, որ տալիս ենք քեզ: 15 Մենք պանդուխտ ենք քո առջեւ եւ օտարական, ինչպէս մեր բոլոր հայրերը: Մեր օրերը երկրի վրայ ստուերի են նման, եւ մենք մնայուն ոչ մի բան չունենք: 16 Մեր Տէ՜ր Աստուած, այս ամէնը, որ ես պատրաստել եմ քո սուրբ անուան տունը կառուցելու համար, քեզնից է գալիս, եւ ամէն ինչ քոնն է: 17 Գիտեմ, Տէ՜ր, որ դու ես քննում սրտերը եւ սիրում ես արդարութիւնը: Մենք յօժար սրտով ենք այս ամէնն ընծայում, եւ ես ուրախութեամբ տեսայ, թէ այստեղ գտնուող քո ժողովուրդը կամաւոր կերպով քեզ ընծաներ մատուցեց: 18 Ո՜վ Տէր, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայէլի մեր հայրերի Աստուած, յաւիտեան պահի՛ր այս բանը քո ժողովրդի սրտում ու մտքում եւ նրանց սրտերը դէպի քե՛զ ուղղիր: 19 Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի-պահպանի քո պատուիրանները, քո վկայութիւններն ու քո օրէնքները եւ աւարտին հասցնի քո տան կառուցումը»:

20 Դաւիթն ասաց բոլոր ժողովականներին. «Օրհնեցէ՛ք ձեր Տէր Աստծուն»: Եւ բոլոր ժողովականները օրհնեցին իրենց հայրերի Տէր Աստծուն եւ ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային: 21 Յաջորդ օրը Դաւիթը հազար զուարակ, հազար խոյ ու հազար գառ ողջակիզեց դրանց համապատասխան ընծաներով եւ առատ զոհեր մատուցեց ամբողջ Իսրայէլի համար: 22 Այն օրը ուրախութեամբ կերան ու խմեցին Տիրոջ առջեւ, երկրորդ անգամ գահ բարձրացրին Դաւթի որդի Սողոմոնին, Տիրոջ առջեւ նրան թագաւոր օծեցին, իսկ Սադոկին՝ քահանայ: 23 Սողոմոնը նստեց իր հօր՝ Դաւթի գահին: Նա յաջողութիւնների հասաւ, նրան հնազանդուեց ամբողջ Իսրայէլը: 24 Իշխանները, հզօր մարդիկ եւ իր հայր Դաւիթ արքայի բոլոր որդիները հնազանդուեցին նրան: 25 Տէրն ի վերուստ բարձրացրեց Սողոմոնին բոլոր իսրայէլացիների առաջ, նրան այնպիսի թագաւորական փառք տուեց, որի նմանը նրանից առաջ եղած ոչ մի թագաւոր չէր ունեցել:

ԴԱՒԹԻ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՎԱԽՃԱՆԸ

26 Յեսսէի որդի Դաւիթը Իսրայէլի վրայ թագաւորեց քառասուն տարի. 27 Քեբրոնում՝ եօթը տարի եւ Երուսաղէմում՝ երեսուներեք տարի: 28 Նա վախճանուեց խոր ծերութեան մէջ, առաջացած տարիքում, հարստութեան մէջ ու փառքով: Նրա Սողոմոն որդին թագաւորեց նրա փոխարէն: 29 Դաւիթ արքայի մնացած՝ առաջին եւ վերջին գործերը, նրա ամբողջ թագաւորութեան ու զօրութեան մասին, 30 ինչ որ կատարուել էր նրա ժամանակ թէ՛ Իսրայէլում եւ թէ՛ երկրի միւս թագաւորութիւններում, նկարագրուած են Սամուէլ տեսանողի գրքում, Նաթան մարգարէի գրքում եւ Գադ տեսանողի գրքում:

 

 

[421] Եբրայերէնում պակասում է այս անունը:

[422] Իմաստի յստակութեան համար թարգմանուած է եբրայերէնի հետեւողութեամբ:

[423] Ըստ յունարէն բնագրի՝ Սաղոմոն՝ Բեթայի հայրը, Լամմոն՝ Բեթղեհէմի հայրը, Արիմ՝ Բեթգեդորի հայրը:

[424] Եբրայերէնում՝ փրկի՛ր ինձ չարից, որ ցաւ չտեսնեմ:

[425] Գրաբար բնագրում նախադասութեան իմաստն անորոշ է:

[426] Իմաստի յստակութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին:

[427] Հայերէն բնագրում՝ Յովսէլ:

[428] Եբրայերէնում՝ երեսունի:

[429] Եբրայերէնում՝ երեսունի:

[430] Շուրջ երեսուն տոննա:

[431] Շուրջ երեսուն կիլոգրամ:

[432] Եբրայերէն բնագրում՝ Ուռնան դարձաւ, երբ տեսաւ հրեշտակին. ինքն ու իր չորս որդիները թաքնուեցին:

[433] Շուրջ վեց հարիւր ոսկեդրամ:

[434] Շուրջ ԳԼՈՒԽ 3.000 տոննա:

[435] Շուրջ ԳԼՈՒԽ 30.000 տոննա:

[436] Իմաստի յստակութեան համար այս համարում հետեւել ենք եբրայերէն բնագրին:

[437] Իմաստի յստակութեան համար այս համարում նոյնպէս հետեւել ենք եբրայերէն բնագրին:

[438] Յունարէն բնագրում մի քիչ այլ կերպ են ներկայացուած 17-18 համարները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գլխավոր կայք